From Wikipedia, the free encyclopedia
Ջովանի Պիզանո (իտալ.՝ Giovanni Pisano) (մոտ 1248[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա - 1315 կամ 1318[2], Սիենա, Տոսկանա, Իտալիա[2]), իտալացի քանդակագործ և ճարտարապետ։
Ջովանի Պիզանո իտալ.՝ Giovanni Pisano | |
---|---|
Ծնվել է | մոտ 1248[1] |
Ծննդավայր | Պիզա, Տոսկանա, Իտալիա |
Մահացել է | 1315 կամ 1318[2] |
Վախճանի վայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա[2] |
Ուշագրավ աշխատանքներ | Սուրբ Դոմենիկո, Ambo of the Cathedral of Pisa? և Pulpit of Sant' Andrea, Pistoia? |
Giovanni Pisano Վիքիպահեստում |
Նիկոլո Պիզանոյի որդին և աշակերտը։
Պրոտոռենեսանսի գործիչներից է, ավելի համբավավոր, քան իր հայրը[3]։ Նրա ոճը աչքի է ընկնում ազատությամբ և դինամիկությամբ։ Նա կերպարները շարժման մեջ է ներկայացնում և օգտագործում է դրամատիկական բազմաթիվ միջոցներ։ Նրա քանդակներին բնորոշ են կտրուկ շրջադարձերն ու անկյունային գծերը։
Ջովանի Պիզանոն ծնվել է Պիզայում։ 1265-1278 թվականներին աշխատել է հոր հետ։ Նրա մասնակցությամբ է ստեղծվել Սիենա քաղաքի տաճարի ամբիոնը, ինչպես նաև Ֆոնտե Մաջորե շատրվանը Պերուջայում։ 1270-1276 թվականներին նա մեկնել է Ֆրանսիա, և նրա աշխատանքների վրա մեծ ազդեցություն է թողել ֆրանսիական գոթիկա ոճը[4]։
1285 թվականին Ջովանի Պիզանոն գալիս է Սիենա, որտեղ 1287-1296 թվականներին Մայր տաճարի գլխավոր ճարտարապետի պաշտոնն է զբաղեցնում։ Իտալական շքեղ շենքերից ամենաճոխը Ջովանի Պիզանոյի գլխավորությամբ կառուցված տաճարն է։ 1299 թվականին Ջովանի Պիզանոն վերադառնում է Պիզա, որտեղ աշխատում է եկեղեցիների շինարարությունում՝ որպես քանդակագործ և ճարտարապետ։ Նրա մեծ ձեռքբերումներից մեկն է Սանտ Անդրեա մայր տաճարը Պիստոյայում (1297-1301)։ Թեմատիկան նույնն է, ինչ որ Պիզայի ճարտարապետությանն էր։ Սակայն անձանց դեմքերն ու ժեստերը դրամատիկ են։ Նա համարվում է Մադոննայի, ինչպես նաև մարգարեների ու սրբերի բազմաթիվ արձանների հեղինակ։ Ամենահայտնի քանդակը գտնվում է Սկռովենի մատուռի զոհասեղանին։
1313 թվականին Ջովանի Պիզանոն սկսել է աշխատել Գերմանիայում, Մարգարիտա Լյուքսեմբուրգցի կայսրուհու տապանաքարի վրա, որն անավարտ է մնացել։ Վերջին հիշատակումը Ջովանի Պիզանոյի մասին եղել է 1314 թվականին. հավանաբար՝ դրանից շատ չանցած՝ նա մահացել է։
|
Seamless Wikipedia browsing. On steroids.