From Wikipedia, the free encyclopedia
Ջոուի Անսա ( անգլ.՝ Joey Ansah, նոյեմբերի 24, 1982, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոդերասան, ռեժիսոր և սցենարիստ, որը հայտնի է «Բորնի վերջնագիրը» ֆիմում խաղացած երկրորդական դերով։ «Փողոցային մարտիկ։ Մարդասպանի բռունցքը» մինի սերիալի ստեղծողներից մեկը։
Ջոուի Անսա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1982 (41 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Oxford Brookes University? և Devonport High School for Boys? |
Մասնագիտություն | դերասան, մարտարվեստի վարպետ, կինոռեժիսոր, թեքվանդոյի մարզիկ, կինոդերասան և կասկադյոր |
Ծնողներ | հայր՝ Kofi Ansah? |
Ջոուի Անսան ծնվել է 1982 թվականին Լոնդոնում՝ նորաձևության դիզայներ Գանա Քոնֆի Անսայի և նրա կնոջ՝ Նիկոլի ընտանիքում[1][2]։ 10 տարի Ջոուին ապրել է Լոնդոնում, որից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Գանա։ Այնտեղ նա 4 տարի զբաղվել է թեկվոնդոյով, ինչպես նաև հիփ հոփ պարերով և սովորել է մոտոցիկլետ վարել։ 15 տարեկանում Ջոունին իր մոր և քրոջ հետ վերադարձել է Անգլիա։
2005 թվականին «Բեթմեն։ Սկիզբը» ֆիլմում նկարահնվել է փոքր դերակատարմամբ, այնուհետև հայտնվել է մի քանի ինդի ֆիլմերում։ 2007 թվականին «Բորնի վերջնագիրը» հոլիվուդյան բլոկբաստերում Անսան անցել է դերասանական քասթինգ։ Դերասանը խաղացել է Դեշ անունով մարդասպանի դեր, որը հետապնդում էր Ջեյսոն Բորնին։ Անսայի կերպարի և Մեթ Դեյմոնի հերոսի միջև մենամարտը ներկայացվել է MTV Movie Awards-ի «լավագույն մենամարտ» անվանակարգում[3]։
2010 թվականին Ջոուի Անսան գրել է սցենար և դարձել է «Փողոցայի մարտիկ։ Ժառանգություն» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորը, որը հիմնված է եղել Street Fighter տեսախաղերի շարքի վրա, ինչպես նաև խաղացել է խաղի հերոսներից մեկի՝ Ակումայի դերը։ Շարունակությունը եղել է 2014 թվականին «Փողոցային մարտիկ։ Մարդասպանի բռունցքը» մինի սերիալի տեսքով, որտեղ Անսան կրկին դարձել է ռեժիսոր և սցենարիստ[4]։ 2016 թվականին թողարկվել է երկրորդ եթերաշրջանը, որը անվանվել է «Փողոցային մարտիկ։ Հարություն»։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2005 | ֆ | Բեթմեն։ Սկիզբը | Batman Begins | ստվերի Լիգայի անդամ |
2005 | ֆ | Մեռնել լքված | Left for Dead | քիքբոքսինգ #1 |
2005 | ս | Ուրվական | Spooks | Աբադ |
2005 | ֆ | Խենթի պես սիրահարված | Love Struck | Մանգո |
2006 | ս | Ժամանակի սանդղակ | Timewatch | իմպերատոր Գետա |
2007 | ս | Բորնի վերջնագիրը | The Bourne Ultimatum | Դեշ Բուքսան |
2008 | ս | Բժիշկները | Doctors | Ֆիլ Ռուրկ |
2009 | հֆ | Տեսիլքների անիծված քաղաքը | Ghost Town | Բոնեսերա |
2010 | Փողոցային մարտիկ։ Ժառանգություն | Street Fighter: Legacy | Ակումա (նաև ռեժիսոր և սցենարիստ) | |
2010 | ֆ | Հեռախոսային խցիկ | Knock Out | մարտիկ |
2011 | ս | Բենիդորմ | Benidorm | Ռիկի |
2012 | ֆ | Ես և Աննան | I, Anna | Բուլ |
2012 | ֆ | Սպիտակաձյունիկը և որսորդը | Snow White and the Huntsman | Ալդան |
2012 | ֆ | Ներխուժում դրսից | U.F.O. | ոստիկանության սպա / զինվոր «Black Ops» |
2012 | ֆ | Թվային ռադիոկայան | The Numbers Station | Դերն |
2014 | ս | Փողոցային մարտիկ։ Մարդասպանի բռունցքը | Street Fighter: Assassin's Fist | Ակումա (նաև ռեժիսոր և սցենարիստ) |
2017 | ֆ | Ինչպես խոսել աղջիկների հետ երեկույթներում | How to Talk to Girls at Parties | Բոբ |
2018 | ֆ | Առաքելությունն անհնար է։ Հետևանքները | Mission: Impossible - Fallout | օգնական |
2019 | ֆ | Ալադին | Aladdin | պահապան Ջաֆար |
2020 | ս | Անծանոթը | The Stranger | Ստյուրարտ Հոուփ |
2020 | ֆ | Անմահ գվարդիա | The Old Guard | Կին |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.