From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Չու (անգլ.՝ Jon M. Chu նոյեմբերի 2, 1979, Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ։ Նա առավել հայտնի է Քայլ առաջ 2. Փողոցներ, Քայլ առաջ 3D, Ջասթին Բիբեր. երբեք մի ասա երբեք, G.I. Joe. Կոբրայի թռիչքը 2 ֆիլմերից[1]։ Չուն եղել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինոյի և հեռուստատեսության դպրոցի ուսանող[2]։
Ջոն Չու | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | Կալիֆոռնիա Պալո Ալտո ԱՄՆ |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և Pinewood School, Los Altos? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Գործունեության տարիներ | 2001 թվականից առ այսօր |
Ազգություն | Ամերիկացի |
Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ օպերատոր պրոդյուսեր |
IMDb | ID 1163851 |
Ջոն Չու՝ Վիքիպահեստ |
Ջոն Չուն ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Պալո Ալտո քաղաքում։ Նրա հայրը՝ Լորենս Չուն, հայտնի խոհարար է, ով իր կնոջ հետ միասին ղեկարավում են Կալիֆորնաիայի Լոս Ալտո քաղաքում գտնվող «Chef Chu's» ռեստորանը։
«Երբ երեխաները բացակայում են» (անգլ.՝ «When the Kids Are Away») ուսանողական կարճամետրաժ ֆիլմից հետո, Չուն ընկավ «William Morris Agency», որից հետո սկսեց մասնակցություն ունենալ մի քանի նախագծերում։ Հետագայում նրան վարձել էր Sony Pictures ընկերությունը։ Այդ ժամանակ նա պետք է նկարահանվեր «Առայժմ-առայժմ, թռչնա՛կ» գեղարվեստաական ֆիլմում, սակայն, նկարահանումների վրա ծախսվելիք բյուջեն չբավարարելու պատճառով ֆիլմը չնկարահանվեց[3]։
Նկարահանել է ֆիլմեր պարերի և պարողների մասին, և երկու վավերագրական ֆիլմ Ջասթին Բիբերի մասին, որոնցից մեկն էլ Ջասթին Բիբեր. երբեք մի ասա երբեք ֆիլմն է։ 2010-2011 թվականներին թողարկել է «Արտասովոր պարերի լեգեոն» («անգլ.՝ The Legion of Extraordinary Dancers») սերիալը։
Չուն, իր հարցազրույցներից մեկում, «Ինչո՞ւ ձեր բոլոր ֆիլմերն ունեն պարեր» հարցին պատախանել է՝
Ես ինքս չգիտեմ, թե ինչու։ Այն, կարծես, այնքան ակնհայտ է։ Բայց կա մի բան, որով պարողները ինձ ավելի են դրդել անել դա։ Ես չգիտեմ, դա ուղղակի պար է, թե ոչ, բայց կարծում եմ, որ նրանք՝ պարողները, հիանալի արվեստագետներ են։ Ամեն անգամ հանդիպելով պարողների, ինչ-որ բան է կատարվում իմ ուղեղում, և ես ավելի ստեղծագործ եմ դառնում՝ քան կարող եմ երբևիցե լինել։ Երբ ես զգում եմ ստեղծագործական պոռթկում, գնում եմ դրա հետ[4]։ - Ջոն Չու |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.