From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Պիրպոնտ Մորգան Առաջին (անգլ.՝ John Pierpont Morgan, ապրիլի 17, 1837[1][2][3][…], Հարթֆորդ[4] - մարտի 31, 1913[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[1]), ամերիկացի ձեռնարկատեր, բանկիր և ֆինանսիստ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կորպորատիվ ֆինանսների և արդյունաբերական համախմբման ոլորտում է եղել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։
Ջոն Մորգան անգլ.՝ John Pierpont Morgan | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1837[1][2][3][…] |
Ծննդավայր | Հարթֆորդ[4] |
Մահացել է | մարտի 31, 1913[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[1] |
Գերեզման | Cedar Hill Cemetery[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Կրթություն | Cheshire Academy? (օգոստոս 1851)[5], Boston English High School? (ապրիլ 1852)[5], Boston English High School? (օգոստոս 1854) և Գյոթինգենի համալսարան (ապրիլ 1856) |
Երկեր | Մորգանի գրադարան և թանգարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, արվեստի կոլեկցիոներ, բանկիր և ֆինանսիստ |
Ամուսին | Frances Louisa Tracy?[6] և Amelia Sturges Morgan?[6] |
Ծնողներ | հայր՝ Junius Spencer Morgan?[6], մայր՝ Juliet Pierpont?[6] |
Անդամություն | Roxburghe Club?[7], Grolier Club? և Մատենագիտական ընկերություն |
Երեխաներ | John Pierpont Morgan, Jr.?[6], Anne Morgan?, Juliet Pierpont Hamilton?[8] և Louisa Pierpont Morgan? |
Ստորագրություն | |
J. P. Morgan (banker) Վիքիպահեստում |
Ծնվել է Ջունիուս Սպենսեր Մորգանի՝ Լոնդոնում «J.S. Morgan & Co-ի» հիմնադրի և Ջուլիետ Պիրպոնտի ընտանիքում։ Նա կրթություն է ստացել Գյոթինգենի համալսարանում։
1857-1861 թվականներին Մորգանը ծառայել է Նյու Յորքի Duncan, Sherman & Company բանկում։ 1861 թվականին ամուսնացել է Ամելիա Ստարջեսի (1835-1862) հետ։ Երբ Մորգանի կինը մահացել է, նա երկրորդ անգամ ամուսնացել է 1865 թվականին Ֆրենսիս Լուիզ Թրեյսիի (1842-1924) հետ։ Նրանք ունեն չորս երեխա` Լուիս Մորգանը (1866-1946), Ջեկ Մորգանը (1867-1943), Ջուլիետ Մորգանը (1870-1952) և Աննա Մորգանը (1873-1952)։
Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ (1861-1865) Մորգանը զենքի առևտուր է արել։ Ավելի ուշ կոնգրեսական հանձնաժողովն ուսումնասիրել է այդ առևտրային գործարքները, բայց Մորգանը խուսափել է պատասխանատվությունից՝ օգտագործելով պետական կապեր։ Ժամանակի շատ հարուստ մարդկանց նման, Ջոն Մորգանը խուսափել է զինվորական ծառայությունից՝ վճարելով 300 դոլար պաշտոնական փոխհատուցում[9]։
Մորգանի բանկը վերահսկում էր երկաթուղիների շինարարությունը, մասնակցել է US Steel խոշորագույն պողպատի ընկերության, General Electric էլեկտրատեխնիկական ընկերության ստեղծմանը և Ատլանտյան օվկիանոսում ֆինանսավորել է ուղևորափոխադրումները։
1892 թվականին Մորգանը կազմակերպեց «Edison General Electric»-ի և «Thomson-Houston Electric Company»-ի միաձուլումը, որի արդյունքում ստեղծվեց General Electric-ը։ Նա նաև կարևոր դեր է խաղացել Միացյալ Նահանգների պողպատի կորպորացիայի, «International Harvester»-ի և «AT&T»-ի ձևավորման գործում։ Քսաներորդ դարի սկզբին Մորգանն իր կարիերայի գագաթնակետին իր գործընկերների հետ ֆինանսական ներդրումներ կատարել է շատ խոշոր կորպորացիաներում, և նրանք զգալի ազդեցություն ունեցան կառավարության անդամների, ֆինանսների և Միացյալ Նահանգների կոնգրեսի անդամների վրա։ Նա գլխավորել է բանկային կոալիցիան, որը վերջ է դրել 1907 թվականի խուճապին։ Ջոն Մորգանը «առաջընթացի դարաշրջանի» առաջատար ֆինանսավորողն է եղել։ Արդյունավետությանն ու արդիականացմանը նրա նվիրվածությունը օգնել է փոխակերպել ամերիկյան բիզնեսը։ Ադրիան Վոլդրիջը Մորգանին նկարագրել է որպես «Ամերիկայի ամենամեծ բանկիր»[10]։
1907 թվականին Մորգանը կանխեց խոշոր բանկային ճգնաժամը` հավաքելով մասնավոր ներդրողների` բանկային խուճապը վերացնելու համար[11][12]։
Մորգանը մահացել է 75 տարեկան հասակում Իտալիայի Հռոմ քաղաքում՝ քնած ժամանակ՝ իր կարողությունն ու բիզնեսը թողնելով որդուն՝ Ջոն Պիրպոնտ Մորգան կրտսերին։ Կենսագիր Ռոն Չերնոուն Մորգանի կարողությունը գնահատել է ընդամենը 118 միլիոն դոլար (որից մոտավորապես 50 միլիոն դոլարը վերագրվեց նրա հսկայական արվեստի հավաքածուին)։ Սա Ջոն Դ. Ռոքֆելլերին դրդեց ասել. «Պարզապես կարելի է մտածել, որ նա նույնիսկ հարուստ մարդ չէր»[13]։
Մորգանը հայտնի է որպես նկարների, գրքերի և արվեստի այլ գործերի կոլեկցիոներ, որոնցից շատերը նա նվիրել է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին (Նյու Յորք), որի հովանավորն ու նախագահն էր անձամբ։ Մորգանի մահից հետո, նրա որդին 1924 թվականին բացել է Նյու Յորքի Պիրպոնտ Մորգանի գրադարանը և գրադարանի առաջին տնօրեն է նշանակել իր հոր անձնական գրադարանավարին՝ Բելլա դա Կոստա Գրինին (1883-1950)։
Մորգանը հայտնի է նաև որպես ամենամեծ բարերար։ Բացի Մետրոպոլիտեն թանգարանից, նա հսկայական գումարներ է նվիրել Ամերիկյան բնական պատմության թանգարանին, Գրոտոնի դպրոցին (Մասաչուսեթս), Հարվարդի համալսարանին (հատկապես նրա բժշկական դպրոցին), աշխատանքային դպրոցներին (դրանք խորհրդային արհեստագործական դպրոցներին համարժեք դպրոցներ էին)։
1901 թվականին գումար է հատկացրել Նիկոլա Տեսլային Մանհեթենում լուսավորության համակարգ կառուցելու համար[14]։
Դարասկզբին Ջոն Մորգանը ԱՄՆ-ում թանկարժեք քարերի հավաքածու ունեցող ամենահայտնի մարդն էր։ Նրա հավաքածուն, որը հավաքվել է տարիների ընթացքում, բաղկացած էր ավելի քան 1000 թանկարժեք քարերից։ Իր առաջին հավաքածուն նա հավաքեց «Tiffany & Co.»-ի և նրա գլխավոր գեմոլոգ Ջորջ Ֆրեդերիկ Կունցի օգնությամբ։ Այս հավաքածուն ցուցադրվել է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում 1889 թվականին։ Հավաքածուն ստացել է երկու ոսկե մրցանակ և գրավել է ականավոր գիտնականների, կոլեկցիոներների և լայն հասարակության ուշադրությունը[15]։
Ջորջ Ֆրեդերիկ Կունցը ստեղծեց նաև երկրորդ, նույնիսկ ավելի արժեքավոր հավաքածուն, որը ցուցադրվեց Փարիզում 1900 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.