Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Բրայթ (անգլ.՝ John Bright, մարտի 7, 1940[1], New Forest, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[1][2]), հագուստի բրիտանացի դիզայներ, Cosprop տան հիմնադիր և ղեկավար, որն զբաղվում է պատմական հագուստներ կարելով ու վարձույթի տալով։ Արժանացել է «Օսկար» և BAFTA մրցանակների հագուստի լավագույն դիզայն անվանակարգում «Սենյակ տեսարանով» ֆիլմի համար[3][4]։
Ջոն Բրայթ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 7, 1940[1] (84 տարեկան) |
Ծննդավայր՝ | New Forest, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | հագուստ ձևագծող |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0109149 |
Ջոն Բրայթը ծնվել է 1940 թվականին։ Դերասանական վարպետություն է սովորել Լոնդոնի թատերական դպրոցում։ Աշխատելով որպես թատրոնի դերասան՝ Ջոն Բրայթն սկսել է հետաքրքրվել թատերական հագուստներով և 1965 թվականին հիմնադրել է Cosprop ընկերությունը, որն զբաղվում է կինոյի, թատրոնի, օպերայի, ինչպես նաև մասնավոր անձանց համար պատմական հագուստներ կարելով ու վարձույթի տալով[2][5][6]}}։
Կինեմատոգրաֆի բնագավառում որպես հագուստի նկարիչ նորամուտը կատարել է 1984 թվականին «Բոստոնցիներ» ֆիլմում, որտեղ կատարած աշխատանքի համար ներկայացվել է «Օսկար» մրցանակի համապատասխան կատեգորիայում։ Իր երկրորդ ֆիլմի՝ «Սենյակ տեսարանով» (1985) կինոնկարի հագուստների դիզայնի համար արժանացել է «Օսկարի»։ Հետագայում Ջոն Բրայթը ևս չորս անգամ ներկայացվել է «Օսկարի», բայց ոչ մի անգամ հաջողության չի հասել[3]։
Կինոյում Ջոն Բրայթը հիմնականում աշխատել է Merchant Ivory Productions ընկերության պատմական դրամաների վրա, հաճախ՝ հագուստի նկարիչ Ջեննի Բևանի հետ միասին, որի հետ համատեղ ստեղծել է հագուստներ տասնյակ ֆիլմերի համար և կիսել է իր մրցանակների ու անվանակարգերի մեծ մասը։
Հագուստի դիզայներ
Costume and Wardrobe Department
«Օսկար» մրցանակ[3] հագուստի լավագույն դիզայնի համար.
BAFTA մրցանակ[4] հագուստի լավագույն դիզայնի համար.
«Արբանյակ» մրցանակ[7] հագուստի լավագույն դիզայնի համար.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.