From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիպ Ջոն Կլեպ (անգլ.՝ Philip John Clapp, մարտի 11, 1971[1], Նոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ) հայտնի է Ջոննի Նոքսվիլ անունով (Johnny Knoxville)՝ ամերիկացի դերասան, սցենարիստ, պրոդյուսեր և կասկադյոր։
Ջոննի Նոքսվիլ անգլ.՝ Johnny Knoxville | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Նոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ |
Կրթություն | South-Doyle High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, կինոդերասան, հնչյունավորող, կասկադյոր, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 1992 մինչև այսօր |
Ամուսին(ներ) | անհայտ և անհայտ |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա[2] |
Ջոննի Նոքսվիլը ծնվել է 1971 թվականի մարտի 11-ին Նոքսվիլում (Թենեսի նահանգ)։ 4 տարի միաժամանակ հիվանդացել է գրիպով, թոքաբորբով և բրոնխաբորբով, մինչև հիմա տառապում է բրոնխային հեղձուկ հիվանդությամբ։ Դեռևս դպրոցական տարիներից հակված էր խուլիգանությունների։ 1990 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես։
Դերասանական վարպետություն ուսանել է Կալիֆոռնիայի Դրամատիկական արվեստի ակադեմիայում և նույնիսկ նկարահանվել է մի քանի ֆիլմերում։ 2000 թվականին հրավիրվեց հեռուստատեսություն, որպեսզի ստեղծի «Խենթեր» շոուն, որի մասնակիցներն իրենց և ուրիշների հետ հիմար և վտանգավոր փորձարկումներ էին կատարում։ Շոուի գաղափարների վրա նա աշխատել է Սպայկ Ջոնզ ռեժիսորի հետ միասին։ Առաջին անգամ եթեր է հեռարձակվել 2001 թվականին MTV ալիքով։ Շոուն բաղկացած էր կեսժամյա դրվագներից։ Ծայրահեղ սպորտի տեսակների մասին հայտնի ամսագրի խնդրանքով Ջոննի Նոքսվիլն իր վրա փորձարկեց ինքնապաշտպանական միջոցները։ Նրա կարծիքով ամենադժվարն արցունքաբեր գազի փորձարկումն էր։ «Այն մնում է աչքերում 15 րոպե,- ասում է Ջոնը։ Ինչ-որ մեկը խորհուրդ է տվել լվանալ աչքերը կաթով, սակայն դա չօգնեց»։ Այդ բոլոր փորձարկումների տեսահոլովակները նա ուղարկում էր ամսագրի խմբագիրներին։ «Ես նույնիսկ չէի ենթադրում, որ այս ամենից շոու կստացվի,- ասում է Ջոնը։ Ես ուղղակի անում էի այդ ամենը չմտածելով հետևանքների մասին»։
1995 թվականի մայիսի 15-ին նա ամուսնացել է Մելանի Լին Քեյթսի հետ։ 1996 թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Մեդիսոնը։ 2007 թվականի փետրվարին Մելանին և Ջոնը հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին։ 2008 թվականի մարտի 20-ին նրանք վերջնական ամուսնալուծվեցին։ 2008 թվականի սեպտեմբերին Ջոնը սկսեց հանդիպել Նաոմի Նելսոնի հետ։ 2009 թվականի դեկտեմբերի 21-ին նա երկրորդ անգամ դարձավ հայր։ Նրանք ունեցան որդի, որին անվանեցին Ռոկո Ակիրա Կլեպ։ 2010 թվականի սեպտեմբերի 24-ին նա օրինականացրեց իր և Նաոմիի հարաբերությունները, իսկ 2011 թվականի հոկտեմբերի 6-ին նրանք ունեցան դուստր՝ Էրլո Կլեպ։
Թվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1995 | Desert Blues | Desert Blues |
2000 | Կեղտոտ կոյոտ բար | Coyote Ugly |
2001 | Ռոմանտիկ հանցագործություն | Life Without Dick |
2002 | Մեծ անհաջողություններ | Big Trouble |
2002 | Սևազգեստ մարդիկ 2 | Men in Black II |
2002 | Խենթեր | Jackass: The Movie |
2004 | Մեծ քայլերով (ֆիլմ, 2004) | Walking Tall |
2005 | Դալտի Քալհուն | Daltry Calhoun |
2005 | Սիմուլյանտ | The Ringer |
2011 | Հանճարեղ հայրիկ (ֆիլմ) | Father of Invention |
2013 | Հերոսի վերադարձը | The Last Stand |
2014 | Նինջա - կրիաներ | Teenage Mutant Ninja Turtles |
2016 | Անհուսալի գործընկերներ | Skiptrace |
2016 | Նինջա - կրիաներ 2 | Teenage Mutant Ninja Turtles: Out of the Shadows |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.