ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Ջոյ Լորեն Ադամս (անգլ.՝ Joey Lauren Adams, հունվարի 9, 1968[1], Լիթլ Ռոք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ։ 1997 թվականին խաղացել է «Հետապնդելով Էմիին» ֆիլմում, որի շնորհիվ արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակին։
Ջոյ Լորեն Ադամս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1968[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Լիթլ Ռոք, ԱՄՆ |
Կրթություն | North Little Rock High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասանուհի և սցենարիստ |
Ջոյ Ադամսը իր կարիերան սկսել է հեռուստատեսությունում՝ խաղալով 1991 թվականի «Ամուսնացած… երեխաների հետ» հեռուստասերիալում։ Ավելի ուշ նա խաղացել է գլխավոր դերերից մեկը իր «Կույտի սկսվելուց առաջ» սպին - օֆֆում, որը տևեց ընդամենը 7 սերիա։ 1993 թվականին դեբյուտել է լիամետրաժ կատակերգությունում, իսկ հետո շարունակել է նկարահանվել այնպիսի կատակերգություններում, ինչպիսիք են՝ «Ձվագլուխները», «Անբան մարդիկ» ֆիլմերը, ինչպես նաև հայտնվել է 1996 թվականի ձախողված «Բիո - տուն» ֆիլմում։
Ադամսն ամենաշատ հաջողության է հասել ի շնորհիվ 1997 թվականի «Հետապնդելով Էմիին» ֆիլմի, որտեղ հանդես էր գալիս որպես սցենարիստ։ Ֆիլմը հաջողություն է ունեցել ինչպես քննադատների կողմից, այնպես էլ ծրագրում։ Ադամսն արժանացել է մի քանի մրցանակի տարբեր քննադատների կողմից, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» մրցանակին իր դերի համար[2][3]։ Հաջորդ տարիներին նա նկարահանվել է «Մեծ հայրիկ», «Բաժանումը», «Մեծ դատարկություն» և այլ ֆիլմերում։
2006 թվականին Ադամսը հանդես է եկել որպես ռեժիսոր «Ժամանակից շուտ արի» ֆիլմում, ինչի շնորհիվ «Սենդենս» կինոփառատոնում նոմինացվել է մրցանակի։ 2010 թվականին նա վերադարձել է հեռուստատեսություն, խաղալով «Տերայի Միացյալ Նահանգներ» սերիալի 6 սերիայում։
Ջոյ Լորեն Ադամսը ծնվել է Նորթ Լիթթլ Ռոք քաղաքում (Արկանզաս նահանգ)։ 2003 թվականի դեկտեմբերին նա ձերբակալվել է հարբած վարելու համար[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.