From Wikipedia, the free encyclopedia
Ջոդի Մարի Բենսոն (անգլ.՝ Jodi Marie Benson, հոկտեմբերի 10, 1961[1][1], Ռոքֆորդ, Իլինոյս), ամերիկացի երգչուհի և դերասան, հայտնի է Դիսնեյի «Ջրահարսը» մուլտֆիլմի և դրա շարունակություններում փոքրիկ ջրահարս Արիելի դերով։ Բենսոնը նաև հնչունավորել է 1999 թվականի «Խաղալիքների պատմություն 2» ֆիլմի Բարբիի կերպարը, որը արժանացել է «Ոսկե Գլուբուս»-ի, նրա շարունակությունը՝ «Խաղալիքների պատմություն։ Մեծ փախուստ»-ը, որը արժանացել է Օսկար մրցանակի, «Հավայան արձակուրդներ» մուլտֆիլմները։ Իր ավանդի համար 2011 թվականին Բենսոնը ճանաչվել է Դիսնեյի լեգենդ[3]։
Ջոդի Բենսոն անգլ.՝ Jodie Marie Marzorati | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1961[1][1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Ռոքֆորդ, Իլինոյս |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Millikin University? և Boylan Catholic High School? |
Երկեր | Ջրահարսը և Խաղալիքների պատմություն |
Մասնագիտություն | երգչուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, մյուզիքլի դերասան և ուսուցչուհի |
Ամուսին | Ray Benson? |
Պարգևներ և մրցանակներ | |
Jodi Benson Վիքիպահեստում |
Բենսոնը ծնվել է և մեծացել է կաթոլիկ միջավայրում[4], ավարտել է Բոյլանի Կենտրոնական կաթոլիկ միջնակարգ դպրոցը Ռոքֆորդում (Իլինոյս)[5] և Միլիկինի համալսարանը Դեկեյթերում (Իլինոյս)[6]։
1993 թվականին նա առջնաելույթ է ունեցել Քենի Օրտեգայի «Մերլին․ ամերիկյան առակ» մյուզիքլում։ Ապա 1996 թվականին Բրոդվեյի «Ժպիտ» մյուզիքլում խաղացել է գլխավոր դեր։ 1987 թվականին «Ժպիտ»-ի հեղինակը Հովարդ Էշմանը սկսել է աշխատել «Ջրահարսը» անիմացիոն ֆիլմի վրա։ Նա առաջարկել է Բենսոնին հնչյունավորել գլխավոր հերոսուհուն՝ Արիելին, և երգել «Part of Your World» երգը[7][8]։ Բենսոնը համաձայնվել է և գերազանց կատարել է աշխատանքը[9]։ 1989 թվականին խաղացել է Բրոդվեյի «Բարի գալուստ ակումբ» մյուզիքլում Սեմյուել Է․ Ռայթի հետ, որը «Ջրահարս»-ում հնչյունավորել է Սեբաստյանին։
1992 թվականին Բենսոնը արժանացել է Թոնի մրցանակի «Crazy for You.» մյուզիքլում Փոլի Բեյքեր դերի համար։ Բենսոնը 2010 թվականի մայիսին Նեշվիլ սինֆոնիկ երգչախմբում խաղացել է նաև թագուհու դեր Ռոջերսի և Համերշտեյնի «Մոխրոտիկներ»-ի համերգային տարբերակում[10]։ 2012 թվականի ապրիլի 27-ին նա ելույթ է ունեցել SYTA 2012 համաժողովում՝ կատարելով իր ֆիրմային «Part of Your World» երգը։
Բենսոնը հնչյունավորել է այնպիսի մուլտսերիալներ, ինչպիսիք են «Լազլո ճամբար», «Ջրահարսը», «Ապագայի բեթմենը», «Բիլիի և Մենդիի սարսափելի արկածները», «Թորնբերի վայրի ընտանիքը», «Բարբի», «Հերկուլես՝ ինչպես դառնալ հերոս», «Արքայադուստր Սոֆյա»[11]։
2016 թվականի հունիսի 6-ին նա Հոլիվուդ բոուլում «The Little Mermaid» համերգում կատարել է Արիելի դերը[12]։ Նա նաև հայտնվել է 2019 թվականի «The Little Mermaid Live!» մյուզիքլում[13]։
Նա կրոնական դարձի է եկել՝ հանդիպելով դերասան և երգիչ Ռեյ Բենսոնի հետ։ Նրանք ամուսնացել են 1984 թվականին[14]։ Նրանք ունեն 2 երեխա Մակքինլին և Դելանին[15]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1984 | Նավշիքան հողմերի հովտից | 風の谷のナウシカ | Լասթեր մայր |
1989 | Ջրահարսը | The Little Mermaid | Արիել, Վանեսա |
1991 | Որսորդ | Hunter | Ոստիկանության սպա |
1991-1993 | Սև ծովի ծովահենները | The Pirates of Dark Water | Տուլա |
1992-1994 | Ջրահարս | The Little Mermaid | Արիել |
1994 | Մատնաչափիկ | Thumbelina | Մատնաչափիկ |
1997 | Ֆլաբեր | Flubber | Weebo |
1998-1999 | Հերկուլես | Hercules | Ելենա Տրոյացի |
1999 | Խաղալիքների պատմություն 2 | Toy Story 2 | Բարբի |
2000 | Grandia II | Grandia II | Millenia/Reena |
2000 | Ջրահարսը 2։ Վերադարձ դեպի ծով | The Little Mermaid II: Return to the Sea | Արիել |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.