Ջին Թոմփսոն Քեյսեմ (անգլ.՝ Jean Thompson Kasem, 1955, Պորտսմութ (Նյու Հեմփշիր), Ռոքինգհեմ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի։

Արագ փաստեր Ջին Քեյսեմ, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Ջին Թոմփսոնը Իռեն Սելիայի և Հերբերտ Օուենս Թոմփսոն ավագի ընտանիքի հինգ երեխաներից մեկն է[2]։ Մայրական գծով ունի նորվեգական ծագում[3]։ Ջինը մեծացել է Նյու Հեմփշիր նահանգի Պորտսմութ քաղաքում, մինչև 1963 թվականին նրա հայրը, որը պետծառայող է աշխատել, ընտանիքը տեղափոխել է Գուամ[4]։ 16 տարեկան հասակում ընդունվել է Գուամի համալսարանը, սակայն արդեն մեկ տարի անց ամուսնացել է ԱՄՆ ռազմածովային ուժերի լեյտենանտի հետ և սկսել է մատուցողուհի աշխատել գործակատարուհու ռազմաբազաներում, որտեղ ծառայել է նրա ամուսինը։ Նրանց ամուսնությունը տևել է վեց տարի[4]։ Ջինը տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ փորձել է աշխատել որպես հեռուստալրագրող, սակայն հաջողության չի հասել։ Հիասթափվելով՝ ավարտել է դերասանական դասընթացները և շուտով սկսել է նկարահանվել այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Մեթ Հյուսթոնը», «Ֆանտազիայի կղզին» և «Էլիսը»[4]։

Ջինը «Կենսուրախ ընկերություն» սերիալում և «The Tortellis» սփին-օֆֆում խաղացել է Լորետի Տորտելի դերը, ինչպես նաև էպիզոդիկ դեր է ունեցել «Ուրվականների որսորդներ» ֆիլմում։ Նաև հնչյունավորել է այնպիսի մուլտիպլիկացիոն սերիալներ, ինչպիսիք են «Սև թիկնոց»–ը և «Ջոնի Բրավո»–ն։ Ջինը հրավիրված աստղ է եղել բազմաթիվ ֆիլմերում և հեռուստաշոուներում, այդ թվում՝ «Աճի խնդիրներ», «Սիբիլ», «Որսորդ», «Հոլիվուդյան հրապարակներ», «Իմ երկու հայրերը» և «Հոուփ և Գլորիա»։

Ջին Քեյսեմը ունեցել է ԱՄՆ-ի արտոնագրային և ապրանքային նշանների 12 արտոնագիր մանկական մահճակալների և հովանոցների համար[5], որոնք թողարկել է նրա Little Miss Liberty Round Crib Company ընկերությունը[6]։

1980 թվականին Ջինը ամուսնացել է ամերիկացի ռադիոհաղորդավար և դերասան Քեյսի Քեյսեմի հետ (1932—2014)։ 1990 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Լիբերթի Ջին Քեյսեմը[7]։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերեն անվանում ...
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1983 ս Մեթ Հյուսթոն Matt Houston Անդրեա
1983 ս Մենք դա արեցինք We Got It Made Կլարիսա
1983 ս Էլիս Alice Բաբետտա
1984 ֆ Ուրվականների որսորդներ Ghost Busters երեկույթի բարձրահասակ կին
1985 մֆ Աստղային փերիներ Star Fairies իրական սեր
1989 ս Աճի խնդիրներ Growing Pains Դիդի Դևիտ
1989 ս Իմ երկու հայրերը My Two Dads
1990 հֆ Ռոք Հադսոն Rock Hudson Մաջ
1990 ֆ Էլիոտ Ֆամեն Elliot Fauman, Ph.D. Մերեդիթ Դեշլի
1990 հֆ Աստծո սիրելիները Fall from Grace ռիելթոր Պալմ Սփրինգս-ից
1991 ս Ցանց Dragnet միսս Լամորոկ
1991 ս Որսորդ Hunter Վանդա Կրեբս
1991 հֆ Լեդիի հեքիաթը The Story Lady զգայական կախարդ
1992 մս Սև թիկնոց Darkwing Duck
1984—1993 ս Կենսուրախ ընկերություն Cheers Լորետա Տորտելլի
1994 ֆ Մի միլիոն Հուանի համար A Million to Juan երեկույթի հյուր
1995 ս Հոուփ և Գլորիա Hope & Gloria Քենդի
1997 մս Ջոնի Բրավո Johnny Bravo Տաբիտա / մայր Սյուզի
1999 ս Բարին ընդդեմ չարին G vs E կին
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.