Ջիա (ֆիլմ)

ֆիլմ From Wikipedia, the free encyclopedia

«Ջիա» (անգլ.՝ Gia), կենսագրական հեռուստատեսային դրամա, որը պատմում է մանեկենուհի Ջիա Մարի Կարաջիի կյանքի և մահվան մասին։

Սյուժե

Ֆիլմը հիմնված է 1970-ական թվականներին հայտնի ֆոտոմոդել Ջիա Մարի Կարաջիի կենսագրության, նրա անձնական օրագրի, մտերիմների, ընկերների և գործընկերների պատմածների վրա՝ սկսած այն բանից, թե ինչպես է նա 17 տարեկանում աշխատել իր հոր մոտ՝ խորտկարանում, և վերջացրած 26 տարեկանում (1986 թվականին) ՁԻԱՀ-ից նրա մահով։ Ջիան դարձել է առաջին կանանցից մեկը, որի մահվան պատճառ է դարձել իմունային անբավարարության վիրուսը։

Դերերում

  • Անջելինա Ջոլի - Ջիա Մարիա Կարանջի
  • Ֆեյ Դանաուեյ - Վիլհելմինա Կուպեր
  • Էլիզաբեթ Միտչել - Լինդա
  • Էրիկ Մայքլ Քոուլ - Թի Ջեյ
  • Քայլի Թրեվիս - Սթեֆանի
  • Մերսեդես Ռուլ - Քեթլին Կարանջի
  • Միլա Կունիս - 11-ամյա Ջիա
  • Լուիս Գյամբալվո - Ջոզեֆ Կարանջի
  • Ջոն Կոնսիդայն - Բրյուս Կուպեր
  • Սքոթ Կոեն - Մայք Մենսֆիլդ
  • Էդմունդ Ժենե - Ֆրանչեսկո Սկավուլո
  • Ադինա Պորտեր - խմբակային թերապիայի աղջիկ
  • Քայլի Թրեվիս - Սթեֆանի
  • Ալեքսանդր Էնբերգ - Քրիս ֆոն Վանգենհայմ
  • Էրիկ Մայքլ Քոուլ - Թի Ջեյ
  • Ջեյմս Հևն - Սանսոմ փողոցի երիտասարդը
  • Րիկ Բատալլա - Ֆիլիպպ
  • Բրայան Դոնովան - Թմրամոլը հրաձգարանում
  • Տրիշա Օ ' Նիլ - Vogue խմբագիր
  • Սեմ Փանքեյք - ոճաբան Ֆրանչեսկո №1
  • Մայքլ Է. Ռոջերս - լուսանկարիչ
  • Նիկ Սփանո - Մայքլ
  • Ջեյսոն Ստյուարտ - Բուքեր # 2

Քննադատություն

Ֆիլմն, ընդհանուր առմամբ, լավ է ընդունվել քննադատների կողմից։

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 92% վարկանիշ, որը հիմնված է 13 քննադատների գրախոսությունների վրա՝ 10-ից 6,9 միջին գնահատականով[2]։

«Kalamazoo Gazette» լրագիրը ֆիլմը մեկնաբանել է այսպես՝ «Ջոլին ցուցադրում է այդ ամենը՝ սուր զգացողություններից մինչև սուր զգացողություններ ապրող կնոջ լիովին ազատ և շատ արդյունավետ դիմանկարով»[3]։

Filmcritic.com-ից Քրիստոֆեր Նուլը ֆիլմին տվել է 5-ից 3 աստղ[4]։

Փաստեր

  • Անջելինա Ջոլին երկար ժամանակ մերժել է Ջիայի դերը՝ վկայակոչելով, որ մոդելի կյանքը շատ նման էր իր սեփական կյանքին։
  • Տեսանյութում թողարկվել է ֆիլմի այլընտրանքային տարբերակը, որտեղ բաց տեսարաններ են մնացել Ջինայի և նրա սիրուհի Լինդայի միջև։

Մրցանակներ

Ֆիլմն արժանացել է երկու «Ոսկե Գլոբուսի», ինչպես նաև 7 այլ պարգևների և տարբեր կինոփառատոների 12 անվանակարգի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.