Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ջերոլամո Կարդանո (իտալ.՝ Gerolamo Cardano, սեպտեմբերի 24, 1501[1][2][3][…], Պավիա, Միլանի դքսություն[3][4][5] - սեպտեմբերի 21, 1576[1][2][6][…], Հռոմ, Պապական մարզ[1][2][3][…]), իտալացի փիլիսոփա, մաթեմատիկոս, բժիշկ։ Վերածննդի դարաշրջանի բնափիլիսոփայության ներկայացուցիչ։
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Ջերոլամո Կարդանո Gerolamo Cardano | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1501[1][2][3][…] Պավիա, Միլանի դքսություն[3][4][5] |
Մահացել է | սեպտեմբերի 21, 1576[1][2][6][…] (74 տարեկան) Հռոմ, Պապական մարզ[1][2][3][…] |
Գերեզման | Սանտ Անդրեա ալ Քուիրինալե[7] |
Քաղաքացիություն | Միլանի դքսություն |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագուշակ, գյուտարար, ճարտարագետ և բժիշկ |
Հաստատություն(ներ) | Բոլոնիայի համալսարան[7], Պավիայի համալսարան[7], Պավիայի համալսարան[7] և Scuole Piatti?[7] |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա |
Ալմա մատեր | Պավիայի համալսարան (1522)[7] և Պադովայի համալսարան (1526)[7] |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[6] և իտալերեն[8] |
Հայտնի աշակերտներ | Gasparo Tagliacozzi?, Simone Simoni? և Lodovico Ferrari? |
Ազդվել է | Արքիմեդես |
Ամուսին(ներ) | Lucia Banderini?[9] |
Երեխա(ներ) | Giovanni Battista Cardano? |
Հայր | Fazio Cardano? |
Մայր | Chiara Micheri?[10] |
Gerolamo Cardano Վիքիպահեստում |
Կարդանոյի աշխարհայացքին բնորոշ պանթեիզմը և հիլոզոիզմը ներծծված է մատերիալիստական միտումներով, դիալեկտիկայի, բայց միաժամանակ միստիկայի տարրերով։ Բոլոր իրերի հիմքը, ըստ նրա, կազմում է երբեք չառաջացող և չոչնչացող միասնական մատերիան, իսկ նյութի ստեղծումը և ոչնչացումը համաշխարհային ոգու գոյության և գործունեության արդյունք է։ Կենդանական աշխարհի, դրանով և ողջ բնության բարձրագույնը մարդն է, որն ունակ է նպատակադիր գործունեության և ունի անփոփոխ ու անմահ բանական հոգի կամ խելք։ Կարդանոն խելքը տարբերում է ինտելեկտից, որը համարում է մարդկային գիտակցության ակտիվ տարր։ Մարդու բանական գործունեության հիմքը աստվածայինն է։ Մաթեմատիկան, ըստ Կարդանոյի, իմացության բարձրագույն ձևն է, ինտելեկտի արդյունքը։ Կարդանոն զբաղվել է աստղագիտության, ալքիմիայի, բժշկագիտության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինժեներության և այլ հարցերով։ Կարդանոյի անվան հետ են կապում ոչ լրիվ խորանարդային հավասարման լուծումը, որը կոչվում է Կարդանոյի բանաձև։ Զբաղվել է նաև շարժման փոխանցման, լծակների տեսության (կարդանային փոխանցում) հարցերով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.