Ջեյն Ադամս (անգլ.՝ Jane Addams; սեպտեմբերի 6, 1860(1860-09-06)[1][2][3][…], Cedarville, Ստիվենսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ - մայիսի 22, 1935(1935-05-22)[3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]), ամերիկացի սոցիոլոգ և փիլիսոփա։ 1931 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ 1919-1929 թվականներին ղեկավարել է Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգան։ Նրա անունով Վեներա մոլորակի վրա կա խառնարան։

Արագ փաստեր Ջեյն Ադամս անգլ.՝ Jane Addams, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Սովորել է Ռոքֆորդի կանանց վարժարանում։

Ջեյնը ընկերուհու՝ Է․ Սթարի հետ միասին բրիտանական Թոյնբի Հոլ բարեգործական կենտրոնի նման ստեղծեց կենտրոն, որը նախատեսված էր ոչ միայն Չիկագո, այլև ԱՄՆ մնացած քաղաքներ ներգաղթած Եվրոպացի ընտանիքների համար։ Բարեգործական կենտրոնում կար մսուր մանկապարտեզ, գրադարան, սպորտդահլիճ, արհեստագործական սենյակ, խոհանոց, գեղարվեստական ստուդիա, աշխատանքի թանգարան, երիտասարդ աշխատողների գիշերօթիկ, որոնք նախատեսված էին աշխատող կանանց և նրանց ընտանիքների համար։

Այս գաղափարը կիրառվել է նաև Ռուսաստանում՝ Ստանիսլավ Շացկիի և Ալեքսանդր Զելենկոյի կողմից, ովքեր Մոսկվայում ստեղծել էին «Սեթլմենթ» մշակութային- լուսավորչական կենտրոնը։ Սրանց համագործակից կազմակերպություն էր նաև «Լիգովսկիի ազգային տունը», որը ստեղծվել էր Սանկտ Պետերբուրգում՝ կոմսուհի Սոֆիա Վլադիմիրովնա Պանինայի կողմից[10][11]։

Հիմնական աշխատություններ

  • «Ժողովրդավարությունը և սոցիալական էթիկան» (Democracy and social ethics, 1902);
  • «Աշխարհի նոր իդեալները» (New ideals of peace, 1907).

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.