ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Մարշալ (անգլ.՝ James Marshall, հունվարի 2, 1967[1], Քուինս, Նյու Յորք), ամերիկացի դերասան։ Նրա առավել հայտնի դերերից է Ջեյմս Խյորլին «Թվին Փիքս» հեռուստասերիալում և դրա շարունակության մեջ։
Ջեյմս Մարշալ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1967[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Քուինս, Նյու Յորք |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, երգիչ և կինոպրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Ռենե Գրիֆին |
Ապագա դերասանը ծնվել է 1967 թվականի հունվարի 2-ին, Քուինզ, ԱՄՆ, Նյու Յորք, պրոդյուսեր և ռեժիսոր Ուիլյամ Ռ. Գրինբլաթի և Շառլոտ Գրինի (ելույթ էր ունենում The Rockettes կանացի պարային կոլեկտիվում) ընտանիքում։ 1980-ականներին Ջեյմսի ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա։
1990 թվականին Մարշալը ստացել է Դևիդ Լինչի և Մարկ Ֆրոստի «Թվին Փիքս» հեռուստասերիալի կենտրոնական դերերից մեկը։ Դերասանը մարմնավորել է հեծանվորդ Ջեյմս Հյորլին[2]։ Չնայած սերիայի հաջողությանը, հետագայում Մարշալին չի հաջողվել լուրջ դերասանական կարիերա կառուցել։ «Թվին Փիքս»-ի ավարտից հետո նա նկատելի դերեր է ունեցել միայն «Գլադիատոր» և «Մի քանի լավ տղաներ» ֆիլմերում[3]։ Unlimited Saga խաղի անգլիական տարբերակում հնչյունավորել է Քուրթին։
2000-ականների երկրորդ կեսին Ջեյմս Մարշալը երաժշտի կարիերա է սկսել[4][5]։
2016 թվականին տեղեկություն է հայտնվել, որ դերասանը կվերադառնա «Թվին Փիքս» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում, Ջեյմս Հյորլիի դերով[6][7]։ Եթերաշրջանը թողարկվել է 2017 թվականին։
Ամուսնացած է դերասանուհի Ռենե Գրիֆինի հետ։ Զույգը երկու որդի ունի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.