գերմանացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ջեմ Օզդեմիր (թուրքերեն՝ Cem Özdemir, գերմ.՝ Cem Özdemir, դեկտեմբերի 21, 1965[1][2][3], Բադ Ուրախ[4]), թուրքական արմատներով[8] գերմանացի քաղաքական գործիչ, «կանաչների կուսակցության» համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր։
Ջեմ Օզդեմիր Cem Özdemir | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1965[1][2][3] (58 տարեկան) |
Ծննդավայր | Բադ Ուրախ[4] |
Քաղաքացիություն | Թուրքիա և Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Q1380174? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և բնապահպան |
Ամուսին | Մարիա Կաստրո (լրագրող) |
Զբաղեցրած պաշտոններ | Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ և Federal Minister of Food and Agriculture? |
Կուսակցություն | Միություն 90/Կանաչներ[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ատլանտյան կամուրջ, Միջազգային հարաբերությունների Եվրոպական խորհուրդ և Pizza-Connection |
Կայք | oezdemir.de |
Cem Özdemir Վիքիպահեստում |
Ջեմ Օզդեմիրը չերքեզական արմատներով թուրք ներգաղթյալի որդի է։ Ծնողները Գերմանիա են տեղափոխվել Թուրքիայի Թոքաթ քաղաքից։
Օզդեմիրն ամուսնացած է արգենտինացի լրագրող Պիա Մարիա Կաստրոյի հետ, ունեն մեկ տղա, մեկ աղջիկ[9]։
Օզդեմիրը «Կանաչների կուսակցության» անդամ է 1981 թվականից։ 1994 - 2002 թվականներին սոցիալ-դեմոկրատների կազմում եղել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր[10]։ Նա եղել է Գերմանիայի դաշնային խորհրդարանի առաջին թուրք պատգամավորը[11]։
2004 - 2009 թվականներին Կանաչների միավորման կազմում եղել է Եվրոպական խորհրդարանի անդամ։
2013 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Օզդեմիրը վերադարձել է Բունդեսթագ։
2015 թվականի մարտի 12-ին Օզդեմիրն այցելել է Երևանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որով ճանաչել է հայերի ցեղասպանությունը և Թուրքիային կոչ արել նույնպես ճանաչել[12][13][14]։ Հարցազրույցում նա ասել է․
Ես կարծում եմ, Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը։ Ես իր պատմությանն առերեսված երկրի պատգամավոր եմ։ Գերմանիան չթուլացավ՝ ընդունելով իր պատմությունը։ Ընդհակառակը՝ այսօր այն աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկն է։ Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ Գերմանիան չի թաքցնում իր պատմության սև էջերը[15]։ |
2016 թվականին Օզդեմիրի նախաձեռնությամբ Բունդեսթագ ներկայացվեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագիծը, որը ձայների մեծամասնությամբ ընդունվեց նույն թվականի հունիսի 2-ին[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.