ամերիկացի գործարար From Wikipedia, the free encyclopedia
Ջարեդ Այզեքման (անգլ.՝ Jared Isaacman, փետրվարի 11, 1983[1], Westfield, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի գործարար, միլիարդատեր[4], օդաչու և տիեզերագնաց։ «SpaceX Inspiration4»-ի՝ բացառապես քաղաքացիական անձնակազմով մարդկային առաջին մասնավոր տիեզերական թռիչքի հովանավորն է և անձնակազմի ղեկավարը։
Ջարեդ Այզեքման անգլ.՝ Jared Isaacman | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Westfield, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Embry–Riddle Aeronautical University? և Ridge High School? |
Մասնագիտություն | գործադիր տնօրեն, տիեզերագնաց և aerobatics pilot |
Աշխատավայր | Shift4 Payments?[2] և Draken International?[3] |
Jared Isaacman Վիքիպահեստում |
Թռիչքը մեկնարկել է Ֆլորիդայի Քենեդի կենտրոնից 2021 թվականի սեպտեմբերի 16-ին և ավարտվել երեք օր անց՝ 585 կիլոմետր բարձրության ուղեծրից Երկիր վերադառնալուց հետո։ Առաքելությունը մանկական հիվանդանոցի համար դրամահավաքի մի մասն ապահովելն էր, որին Այզեքմանը պատրաստվում է նվիրաբերել 100 միլիոն դոլար[5]։
Ջարեդ Այզեքմանը ծնվել է 1983 թվականի փետրվարի 11-ին Նյու Ջերսիում՝ հրեական ընտանիքում[6][7]։ Սովորել է Նյու Ջերսի նահանգի Ուեսթֆիլդ քաղաքի տարրական դպրոցում։ 6-8-րդ դասարանում սովորել է Ուիլյամ Անինի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Մոնիկա Չականայի հետ։
14 տարեկանում Ջարեդը հայտնաբերել է իր՝ համակարգիչներ վերանորոգելու ունակությունը և տան նկուղում սկսել համակարգիչների սպասարկման և վերանորոգման բիզնես՝ «Deco Systems» անվամբ։ Այս գործունեության արդյունքում երկու տարի անց հաճախորդներից մեկը նրան առաջարկել է լրիվ դրույքով աշխատանք, և Ջարեդը որոշել է այն ընդունելու նպատակով կիսատ թողնել ավագ դպրոցը[8]։
2004 թվականին Այզեքմանը սկսել է թռիչքի դասերի հաճախել։ 2009 թվականին նա շուրջերկրյա թռիչքի համաշխարհային ռեկորդ է սահմանել[9][10]։ 2011 թվականին «Embry-Riddle Aviation University»-ում ստացել է բակալավրի կոչում պրոֆեսիոնալ ավիացիայի ոլորտում։ Ստացել է ռազմական ինքնաթիռների օդաչուի մի քանի որակավորում[8]։ 20 տարեկանում մասնակցել է բազմաթիվ ավիաշոուների, սակայն 30 տարեկանում դադարել է ինքնաթիռ վարել[11]։
1999 թվականին Այզեքմանը հիմնել է մանրածախ վճարումների մշակման ընկերություն։ Մինչ օրս նա ընկերության գլխավոր տնօրենն է։ 2020 թվականին ընկերությունը վերանվանվել է «Shift4 Payments»։ Ընկերության շրջանառությունը կազմում է տարեկան ավելի քան 200 միլիարդ դոլար[8]։
2012 թվականին Ջարեդ Այզեքմանը հիմնադրել է «Draken International» ընկերությունը, որը գտնվում է Ֆլորիդայում։ Այն օդաչուներ է պատրաստում ամերիկյան բանակի համար։ Ընկերությունը ղեկավարում է աշխարհի ամենամեծ մասնավոր կործանիչների նավատորմերից մեկը[9][11]։
Այզեքմանն ամուսնացած է, ունի 2 դուստր[12]։
2000-ականներին մասնակցել է ավիաշոուի «Black Diamond Jet Team»-ի հետ[11][13]։
2008 թվականին Այզեքմանը փորձել է գրանցել թեթև ռեակտիվ ինքնաթիռով շուրջերկրյա թռիչքի համաշխարհային ռեկորդ՝ այն իրականցնելով 83 ժամվա ընթացքում։ Դա մի փոքր ավելի երկար էր այդ ժամանակվա ռեկորդից՝ 82 ժամ[14]։
2009 թվականի ապրիլին նա սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ 61 ժամ 51 րոպեում իրականացնելով թեթև ռեակտիվ ինքնաթիռով շուրջերկրյա թռիչք։ Այն մոտ 20 ժամով ավելի արագ էր, քան նախորդ ռեկորդը՝ 82 ժամ[9][10]։ Նա թռել է «Cessna Citation CJ2» ինքնաթիռով՝ անձնակազմի երկու այլ անդամների հետ՝ բաց թողնելով կանգառները Հնդկաստանում և Ճապոնիայում, որտեղ 2008 թվականին՝ իր նախորդ փորձի ժամանակ, տևական ուշացում է ունեցել[14]։
2021 թվականի փետրվարին Այզեքմանը հայտարարել է, որ կղեկավարի «Inspiration4»-ը՝ օդաչուով առաջին մասնավոր տիեզերական թռիչքը, որում գտնվող մարդկանցից ոչ ոք պետական կառույցների ներկայացուցիչ չէ[15][16]։ «Crew Dragon» ինքնավար տիեզերանավի տիեզերական արշավախումբը, որն արձակվել է «Falcon 9» հրթիռային մեքենայով, մեկնարկել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին և վայրէջք կատարել 3 օր անց։
Այզեքմանը ստացել է հատուկ մականուն թռիչքային վարժանքների ժամանակ[17]։ Նրա դիմանկարը հայտնվել է «Time» ամսագրի շապիկին։
Առաքելության ընթացքում Այզեքմանն ընդգրկվել է պատմության մեջ՝ առաջին անգամ տիեզերքից երկու խաղադրույք կատարելով՝ ի օգուտ ամերիկյան ֆուտբոլային ակումբների[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.