Ջակոմո Կվարենգի

From Wikipedia, the free encyclopedia

Ջակոմո Կվարենգի

Կվարենգի (իտալ.՝ Quarenghi ) Ջակոմո (1744, սեպտեմբերի 8 (19), 1744[1], Ռոտա դ’Իմանյա, Բերգամո, Լոմբարդիա[2][3] - փետրվարի 18 (մարտի 2), 1817[1][4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][4][3]), ճարտարապետ, 18-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկզբի ռուսական կլասիցիզմի ներկայացուցիչ։ Ազգությամբ՝ իտալացի։ 1780 թվականից ստեղծագործել Է Ռուսաստանում։ Պետերբուրգում կառուցել Է տարբեր բնույթի բազմաթիվ շենքեր՝ Գիտությունների ակադեմիան (1783-1789), Ասիգնացիոն բանկը (1783-1790), Էրմիտաժի թատրոնը (1783-1787), Եկատերինյան (1804-1807) և Սմոլնիի (1806-1808) ինստիտուտները և այլն։ Կառուցել է նաև Ցարսկոյե Սելոյում (Ալեքսանդրյան պալատը, 1792-1796, և այլն), Պետերգոֆում (Անգլիական պալատը, 1781-1794 թվականներ), Լյալիչիում (նախկին Չեռնիգովյան նահանգ)։ Կատարել է հին ռուսական ճարտարապետության բազմաթիվ գծանկարներ։

Արագ փաստեր Ջակոմո Կվարենգի իտալ.՝ Giacomo Antonio Domenico Quarenghi, Ծնվել է ...
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.