Remove ads
Պարսիկ բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Ջալալ ադ-Դին Մուհամմադ Ռումի (պարս.՝ جلالالدین محمد رومی, սեպտեմբերի 30, 1207[1][2][3], Vakhsh, Խորեզմի թագավորություն[4][5] - դեկտեմբերի 17, 1273[6][1][2][…], Քոնիա, Իկոնայի սուլթանություն[7]), պատվանունը՝ Մոուլավի կամ Մովլավի, տիտղոսը՝ Մաուլանա՝ «մեր տեր», պարսիկ բանաստեղծ, իրավաբան, սուֆի և աստվածաբան։
Ռումի جلالالدین محمد بلخی | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1207[1][2][3] |
Ծննդավայր | Vakhsh, Խորեզմի թագավորություն[4][5] |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1273[6][1][2][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Քոնիա, Իկոնայի սուլթանություն[7] |
Գերեզման | Mevlâna Museum և Yeşil Türbe |
Մայրենի լեզու | պարսկերեն |
Կրոն | իսլամ և սուֆիզմ |
Ազդվել է | Շամս Թաբրիզի, Ibn Arabi? և Abdul Qadir Gilani? |
Երկեր | յոթ արվեստներ, Ֆիհի մա ֆիհի, ալ-Մասնավի, Թավրիզիի դիվան և Maktubat? |
Մասնագիտություն | բանաստեղծ, 'ālim, գրող, գրականագետ, փիլիսոփա և Միստիկա |
Ամուսին | Gawhar Khatun? |
Ծնողներ | հայր՝ Բահա ալ-Դին Վալադ[8] |
Երեխաներ | Sultan Walad? |
Rumi[9] Վիքիպահեստում |
Ջալալ ադ-Դին Մուհամմադ Ռումին ծնվել է Բալխում (այժմյան Աֆղանստանում) 1207 թվականին։ Հայրը՝ հայտնի աստվածաբան Բահաեդդին Վալադը (մահացել է 1231 թվականին), խուսափելով Խորեզմշահի հետապնդումից, ընտանիքով հեռացել է Բալխից և 1212 թվականից ապրել Նիշապուրում, Բաղդադում և այլուր։ 1220 թվականից ընտանիքը հաստատվել է Ռումի սելջուկյան սուլթանության Իկոնիա (Կոնիա) մայրաքաղաքում, որը մշակութային և կրոնական կյանքի կենտրոն էր (այստեղից էլ «Ռումի» անունը)։ Փայլուն կրթություն է ստացել և՛ հումանիտար, և՛ բնական գիտությունների բնագավառում։ Հոր մահից հետո, 24 տարեկան հասակում փոխարինել է նրան տեղի հայտնի իսլամական կրոնական դպրոցում (մադրասե) և անմիջապես ճանաչվել հեղինակավոր կրոնական գործիչների կողմից. ստացել է սուֆի շեյխի տիտղոս։
Նշանավոր է վեց ընդարձակ մասերից բաղկացած նրա «Մասնավի մաանավի» («Պոեմ բարոյագիտական») պոեմը՝ թելադրված Ռումիի և գրառված նրա աշակերտների կողմից։ Այն գրված է երկտողերով (բեյթ), իրենից ներկայացնում է առակների ժողովածու՝ փիլիսոփայական և բարոյա-իմաստասիրական վերջաբանով։ Ռումին ցուցաբերել է կրոնական գիտելիքների խոր իմացություն, բանահյուսական աղբյուրների և սյուժեների գիտակություն։ Նրա քնարական դիվանը ընդգրկում է 2073 կրոնափիլիսոփայական ղազալ և մոտ 2000 ռուբայի։ Կյանքի երկրորդ շրջանում իր ղազալների վերջին բեյթը ստորագրել է ոչ թե իր, այլ իր հոգևոր ուսուցչի՝ մորշեդ Շամս-է Թաբրիզիի (Թավրիզի արև) անունով։ Այդ բանաստեղծությունները համարվում են սուֆիական-միստիկական բանաստեղծության հիրավի կատարյալ օրինակներ։
1957-1967 թվականներին Թեհրանում հրատարակվել է Ռումիի երկերի ժողովածուի (քոլլիյաթ) ութ հատորյակը, Բադի օլ-Զաման Ֆուրուզանֆարի աշխատասիրությամբ։
Ռումիից առայժմ հայտնի հայերեն առաջին թարգմանությունը՝ մեկ երկտող, պահպանվել է 1700-ին գրված մի ձեռագիր մատյանում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր N 6146)։ Մեր օրերում Ռումիից գազելներ են թարգմանել Ս․ Տարոնցին, Ս․ Ումառյանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.