Պրադո դել Ռեյ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պրադո դել Ռեյ (իսպ.՝ Prado del Rey), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 49 կմ² տարածք։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 5 948։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 105 կիլոմետր է։
Պրադո դել Ռեյ | |
---|---|
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 440 մետր |
Մակերես | 49 կմ² |
Մասն է | Arcos de la Frontera notary district?[1], Mancomunidad de Municipios de la Sierra de Cádiz?[2] և Սիեռա դե Կադիս[3] |
Պրադո դել Ռեյի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել վաղնջական ժամանակներում. այդ են վկայում հնագիտական պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերված մարդկային մնացորդները, որոնք թվագրվում են հին քարե դարով։ Հնագույն աղբյուրներում հիշատակվում է այստեղ գոյություն ունեցած հին հռոմեական Իպտուցի կամ, ըստ Պլինիուս Ավագի՝ Ցիվիտաս քաղաքի մասին, որը սեփական դրամ հատելու իրավունք է ունեցել։ Բնակավայրի պատմության վաղ շրջանից պահպանվել են մի քանի որմնանկար, հողապատնեշ, հուշաքար, որ հետագայում տեղադրվել է եկեղեցու ճակատին և պղնձե մի տախտակ՝ հին հռոմեական Ուկուբի (Կորդովա) գաղութի և Իպտուցի քաղաքի միջև դաշնություն կնքելու պայմանագրի կետերի հանգամանալի արձանագրությամբ։
Արաբական տիրապետության ժամանակներում քաղաքը հաճախ ձեռքից ձեռք է անցել։ Այդ ժամանակաշրջանից հայտնաբերվել է քրիստոնեական զինագործական արհեստ-արվեստի եզակի մի նմուշ՝ փորագրազարդերով, երկսայրի թուր, որի վրա նկատելի է ալ-Անդալուս և իսլամական ոճերի համադրությունը։
Քաղաքի տեսարժան վայրերից են ծխական Նուեստրա Սենյորա դել Կարմեն եկեղեցին՝ բնակավայրի հովանավոր սրբի պատկերով[4], ազգագրական ինտերպրետացիայի «Սիեռա դե Կադիս» կենտրոնը[5], զբոսաշրջության քաղաքային բյուրոն, որտեղ պահվում են Պրադո դել Ռեյի տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված մի շարք ուշագրավ առարկաներ[6]։
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
---|---|---|
1999 | 5814 | — |
2000 | 5856 | +0.7% |
2001 | 5829 | −0.5% |
2002 | 5848 | +0.3% |
2003 | 5873 | +0.4% |
2004 | 5858 | −0.3% |
2005 | 5968 | +1.9% |
Աղբյուր՝ INE (Spain) |
Պրադո դել Ռեյի բազմաթիվ տոնակատարություններից են հետևյալները.
Բացի այդ, ընդունված է Նոր տարին դիմավորել քաղաքի գլխավոր՝ Սահմանադրության հրապարակում, դիմակավորված, զանգերի ղողանջի ներքո վայելել ավանդական՝ տասներկու տեսակի խաղողների հատիկները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.