Պորտո Վեքիո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պորտո Վեքիո (ֆր.՝ Porto-Vecchio), համայնք Ֆրանսիայում, Կորսիկա մարզի Հարավային Կորսիկայի գավառում։ Բավելլա և Գրան Սյուդ կանտոնների Վարչական կենտրոնն է։ Հանդիսանում է Սարտեն շրջանը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Պորտո Վեքիո | |||
ֆր.՝ Porto-Vecchio[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Հարավային Կորսիկա | ||
Մակերես | 168,65 կմ² | ||
ԲԾՄ | 40 մետր | ||
Բնակչություն | ▲11 229 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 495 | ||
Փոստային դասիչ | 20137[3] | ||
Պաշտոնական կայք | portivechju.corsica(ֆր.) | ||
| |||
Քաղաքը և համանուն նավահանգիստը գտնվում է Տիրենյան ծովի ափին՝ Կորսիկա կղզու հարավային մասում՝ համանուն ծոցի ափին, որտեղ Ստաբաչի գետի գետաբերանն է։ Համայնքի INSEE կոդ՝ 2A247։
Համայնքի բնակչությունը 2008 թվականին կազմում էր 11 388 մարդ։
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2008 |
---|---|---|---|---|---|---|
4494 | 5148 | 7510 | 8095 | 9307 | 10 326 | 11 388 |
Քաղաքը և հարակից շրջանները համարվում են աղի մշակման և ձկնորսության կենտրոնը։ Այն հայտնի է նաև որպես ծովային հանգստավայր և զբոսաշրջային կենտրոն։ Աչքի են ընկնում լողափերը, միջնադարյան կառույցները, յուրահատուկ պայմանները ծովային սպորտով և լեռնագնացությամբ զբաղվելու համար։ Ունի նավահանգիստ։ Շրջակայքի բնակավայրերը զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Այստեղ հատկապես կարևոր դեր է խաղում խաղողագործությունն ու գինեգործությունը, ձիթապտղի ձեթի արտադրությունը և շագանակի արտադրությունը։ Հայտնի է նաև եթերայուղերի և համեմունքների արտադրությամբ։ Բարձր շրջաններում զբաղվում են մեղվաբուծությամբ (կորսիկական մուգ մեղր) և անասնապահությամբ։ Արտադրվում է համոն և երշիկներ՝ կորսիկական սև խոզի մսից։ Ի դեպ խոզերին կերակրում են հենց շագանակներով։ Արտադրական նշանակություն ունի նաև այծի պանրի արտադրությունը։ Այս ապրանքներով մասնագիտացել է տարածարշջանը և կատարում է արտահանում Եվրոպայի շուկա։
2007 թվականի տվյալներով 7396 աշխատունակ տարիքի մարդկանցից (15-64 տարեկան) 5097-ը տնտեսապես ակտիվ էին, 2299-ը անգործունակ (ակտիվության ցուցանիշը 68,9 %, 1999 թվականին եղել է՝ 62,5 %)։ 5097 աշխատունակ բնակիչներից 4364-ը աշխատում էին (2525 տղամարդ և 1839 կին), անաշխատանք էին 733-ը (328 տղամարդ և 405 կին)։ 2299 անգործունակ մարդկանցից 553-ը աշակերտներ կամ ուսանողներ են, 464-ը թոշակառու, 1282-ը անաշխատունակ էին այլ պատճառներով[4]։
2008 թվականին կոմունայում հաշվվել են 4430 հարկատու տնտեսություններ, որտեղ ապրել է 10 868 մարդ։ Միջին եկամուտը մեկ մարդու հաշվով կազմել է 15 314 եվրո[5].
։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.