From Wikipedia, the free encyclopedia
Պոչամբարները Սյունիքի մարզում
Պոչամբարների խնդիրը հատկապես սուր արտահայտված է՝ փոքր, խիտ բնակեցված երկրներում։ Որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունը, հատկապես մետաղների կորզումը։ Քանի որ հանքահարստացման գործընթացը կապված է քիմիական վերամշակման հետ, վերամշակումից հետո մնում է մեծ քանակությամբ վտանգավոր, մնացորդային, քիմիական միացություններ։ Հետևաբար առաջանում է այդ մնացորդների առանձնացման և պահպանման հարցը, անհրաժեշտություն է ստեղծվում կառուցել հատուկ ամբարներ, որոնք կապահովեն վտանգավոր մնացուկների անվտանգ պահումը։ Հանքահանման հզորության աճից կախված կառուցվում են նոր պոչամբարներ, հետևաբար նաև յուրացվում են նոր տարածքներ։ Իսկ դա դառնում է լուրջ և անլուծելի խնդիր փոքր մակերեսով երկրների համար, քանի որ այն տարածքները, որոնք օգտագործվում են պոչամբարների կառուցման համար, դառնում են անպետք հետագա օգտագործման համար։
ՀՀ-ի փոքր մակերեսով լեռնային երկիր լինելու պատճառով վերը թվարկված խնդիրները ՀՀ համար սուր և ակտուալ են։
Հայաստանում շահագործվում է 400 բաց հանք, 22-ը պոլիմետաղական են։ Վերը թվարկված խնդիրները սուր և ակտուալ են Սյունիքի մարզի համար։ Սյունիքը ամենահագեցած մարզն է մետաղական հանքերի բաշխվածության առումով։ 19 պոչամբարներից 9 գտնվում են Սյունիքում։
Նրանց թվին պատկանում են 4 պոչամբարներ, որոնք պատկանում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ Դրանք են՝
Նրանց նախագծային հզորություններն են համապատասխանաբար՝ 3; 3.2; 30 և 310 միլիոն մ3, որոնք լցված են 3; 3.2; 10 և 95 միլիոն մ3։ Բոլոր 4 պոչամբարները կոնսերվացված են։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանում են 3 պոչամբարներ՝
Նախագծային հզորություններն են համապատասխանաբար՝ 40.9; 9.08 և 17.9 միլիոն մ3, որոնք լցված են 38.6; 0.9 և 3.5 միլիոն մ3։ Երեքն էլ գործող են։
Դինո գոլդ մայնինգ ՍՊԸ-ին պատկանում Է Գեղանուշի պոչամբարը, նախագծային ծավալը կազմում է 4.6 միլիոն մ3, լցված է ընդամենը 2.5 միլիոն մ3։ Պոչամբարը գործող է։
Դաստակերտ գյուղի մոտ, Այրի գետի կողքին տեղակայված է պոչամբար, 3.1 միլիոն մ3 նախագծային ծավալով, լցված է 1.5 միլիոն մ3-ը։ Պոչամբարը կոնսերվացված է։ Բոլոր վերը նշված պոչամբարները գետային են։ Հայաստանի բոլոր պոչամբարները բաց են։
Որոշ պոչամբարներ կոնսերվացվել են, մինչև վերջ չլցված վիճակում։ Քանի որ նախագծման ժամանակ սխալ է եղել հաշվարկված անձրևաջրերի հնարավոր կուտակման քանակը։
Սյունիքի ամենամեծ գործող պոչամբարը Գեղանուշն է, ամենամեծ ռեկուլտիվացված պոչամբարը Արծվանիկը։ Անդրադառնանք այս պոչամբարներին։
Գեղանուշի պոչամբարի տեղանքը գտնվում է Զանգեզուրի ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հարավում, խիստ կտրտված լեռնային ռելիեֆով։
Գեղանուշի պոչերի պինդ մասի քանակը կազմում է ընդհանուր մշակվող հանքաքարի ծավալի 96-97%-ը։ Պինդ մասի պարունակությունը խյուսում կազմում է 25-30%, ֆրակցիաների խոշորությունը՝ >0.2 մմ-15%, 0.2-0.08 մմ- 25%, < 0.08մմ-60%։
Պոչերը ոչ հրդեհապայթունավտանգ են և ոչ էլ լուծելի, պատկանում են վտանգավորության 4 դասին։ Պոչանքների պինդ մասի բաղադրությունը հետևյալն է՝ SiO2- 55-58%; Al2O3- 12-14%; MgO- 4-5%; K2O; Na2O- 4-6%, TiO2- 0.5-1%; CaO-3-4% MnO- 0.10-0.12%; Fe- 3-5%; S- 3-4%; Cu- 0.03-0.05%; Pb- 0.02%, Sb- 0.006%, Zn- 0.23%; As- 0.07%; Au- 0.25գ/տ; Ag- 3-6գ/տ։ Պոչերի հեղուկ մասը, որը պարունակում է իր մեջ տարրալուծված մի շարք իոններ, պարզեցումից հետո ամբողջությամբ վերադառնում է տեխնոլոգիական պրոցես։
Պոչամբարի շահագործման ժամանակ Պատնեշի պատերից և գագաթից տարվա մեջ մթնոլորտ արտանետվում է մոտ 25.6 տոննա փոշի։
Գեղանուշի պոչամբարը գործում է Արծվանիկի ռեկուլտիվացված պոչամբարի փոխարեն։
2005 թ-ին Արծվանիկի ազատ տարածքում (800 հազ. մ3) ստեղծվեց միջանկյալ պոչամբար, մինչև Գեղանուշի նոր պոչամբարի կառուցումը։ Որից հետո կոնսերվացվեց Արծվանիկի պոչամբարը։
Պոչամբարների ռեկուլտիվացման նպատակն է, դադարեցնել նրա շահագործումը ապահովելով անվտանգությունը և վերականգնել խախտված տարածքները։ Նրա վնասները հասցնել մինիմումի։
Արծվանիկի ռեկուլտիվացիոն աշխատանքները տևել են 60 օր։ Պոչամբարում կուտակված 12 հազ մ3 ջրերը հեռացվեց դեպի Ողջի գետ։ Պոչամբարի մակերեսը հավասարեցրին, հանքից հանված 28.7 հազ մ3 դատարկ ապարներով։ Հավասարեցված մակերեսը ծածկվեց 30սմ հողի շերտով, օգտագործելով 17.5 հազ մՎերտողային տեքստ3 հումուս։
Պոչամբարի ռեկուլտիվացման ժամանակ պետք է հաշվի առնել որոշ կարևոր հարցեր՝ պոչամբարի թեքության վրա կառուցել ջրհեռ ջրանցքներ, տեղումային և հալոցքային ջրերի հոսքի կանխումը դեպի պոչամբար։ Կոլեկտրով պետք է հեռացնել պոչամբարի մակերեսին կուտակված ջուրը։ Պոչամբարի ամբողջ մակերեսը պետք է ծածկվի 30սմ հողի շերտով, որտեղ էլ պետք է ցանվի տեղանքին բնորոշ խոտաբույսեր։
Պոչամբարները մեծ վնաս կարող են հասցնել ինչպես շրջակա միջավայրի վրա, այնպես էլ մարդկանց առողջությանը։ Մեծ վտանգ է ներկայացնում, բաց պոչամբարներից՝ թունավոր և վտանգավոր նյութերի գոլորշացումը դեպի մթնոլորտ։ Մեծ է սեյսմիկ խոցելիությունը։ Հանքերի շահագործման ընթացքում կուտակվում է միլիոնավոր տոննաներով արդյունաբերական թափոններ։ Երկրաշարժի ժամանակ բոլոր այդ տարածքները, շրջակա միջավայրի համար դառնում են լուրջ ռիսկային գոտիներ։
Փակ պոչամբարների մակերեսին պետք է ապահովվի 1 մետրանոց հողաշերտը, որ վտանգավոր նյութերը դուրս չգան պոչամբարի մակերես, այնուհետև մթնոլորտ։
Կախված տեղի բնակչության ցածր տեղեկացվածությամբ, նրանք սկսել են պոչամբարի մակերեսին աճեցնել տարատեսակ գյուղատնտեսական կուլտուրաներ։
Ծանր մետաղները ունեն հատկություն կուտակվելու բույսերի հյուսվածքներում և կենդանիների օրգանիզմում, այդ ամենն էլ, սննդի տեսքով և օդի միջոցով կուտակվում է մարդկանց օրգանիզմում, որի պարբերաբար կուտակումը մարդկանց մոտ առաջացնում է առողջական լուրջ խնդիրներ (ոսկրային դեֆորմացիաներ, ուռուցքային հիվանդություններ և տարբեր այլ անբուժելի հիվանդություններ)։
Սյունիքում նկատվում է պոչերի հոսք դեպի Աճանան գետ, այդ ջրերով էլ ոռոգվում է Սյունիքի հողերը։ Իսկ այդ հողերի վրա աճեցրած գյուղմթերքները վաճառվում են ամբողջ հանրապետության տարածքում։
‘Լեռ-էկս ՍՊԸ-ի արտադրական պոչերը խառնվում էին Գեղի գետի հետ և աղտոտում էին այն։ Լեռ-էկս ՍՊԸ-ն շահագործում է Հանքասարի պղնձամոլիբդենային հանքը։ Ընկերությունը անցկացրեց 25կմ երկարությամբ խողովակաշար, պոչերի հոսքը դեպի գետ կանխելու նպատակով։
Շրջակա միջավայրի վրա ազդեցությունների մոնիտորինգի հետազոտությունները ցույց տվեցին, Գեղի գետի քիմիական իրավիճակը, որը 5 բալանոց սանդղակով գնահատվեց 3։ Գետում հայտնաբերվեցին մոլիբդենի և մանգանի իոններ։
Հետազոտությունները, Լեռնաձորում և նրա շրջակա բնակավայրերում ապրող երեխաների մազերում հայտնաբերեցին մկնդեղ և այլ ծանր մետաղներ։
Բժշկական հետազոտությունները ցույց տվեցին, որ Մեղրիում, մինչև 30 տարեկան երիտասարդների մոտ կան առողջական լուրջ խնդիրներ։ Դա բացատրվում է լեռնահանքաարդյունաբերության թունավոր արտանետման ազդեցությամբ։ Դրանից ոչնչանում է ոչ միայն մեղրիի շրջակա բնությունը, այլ ավելանում է այնպիսի հիվանդությունների քանակը, ինչպիսին են՝ թոքային հիվանդությունները, սրտի անբավարարվածությունը, արյան ճնշման տատանումները։ Մեղրի գետում, լեռնահանքահանման կոմբինատների վնասակար թափոնների պատճառով գետում համարյա ամբողջությամբ անհետացել են ձկնային պաշարները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.