From Wikipedia, the free encyclopedia
Պոզնանի քաղաքապետարան (լեհ.՝ Ratusz w Poznaniu), քաղաքապետարանի շենք Պոզնանում։
Գտնվում է Հին Պոզնանի հին շուկայի հրապարակում։ Ժամանակակից շենքը կառուցվել է 1550-1560 թվականներին Վերածննդի ճարտարապետության ոճով ճարտարապետ Ջովանի Բատիսա դի Կվադրոյի նախագծով։ Մինչ այդ նույն տարածքում գտնվել է հին քաղաքապետարանի՝ 13-րդ դարում կառուցված շենքը, որը ամբողջությամբ ոչնչացել էր 1536 թվականի հրդեհից հետո։ 1675 թվականին ժամացույցով աշտարակը ոչնչացել է կայծակից, սակայն վերականգնվել է 1690 թվականին։ Նրա բարձրությունը 90 մ է եղել։ 1725 թվականին շենքին նոր աղետ է պատուհասում. վերին մասը ավերվում է փոթորկից։ 1781-1784 թվականներին կատարվում են վերականգնման աշխատանքներ՝ ներառելով կլասիցիզմին բնորոշ տարրեր։ 1910-1913 թվականների գերմանական օկուպացիայի ժամանակ շենքի ճարտարապետական ոճում հայտնվում են գերմանական ճարտարապետության տարրեր[1]։ Ավելացվում են նոր հարկեր[2]։
Քաղաքապետարանը քաղաքի վարչական շենքն է եղել մինչև 1939 թվականը։ 1945 թվականին Պոզնանի ճակատամարտում քաղաքապետարանը լրջորեն վնասվել է։ Վերականգնողական աշխատանքները ձգվել են մինչև 1950-ական թվականների կեսերը։ Այդ ընթացքում շենքում վերականգնել են նրա նախնական տեսքի շատ տարրեր։ Ներկայումս Պոզնանի քաղաքապետարանը թանգարան է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.