From Wikipedia, the free encyclopedia
«Փի-Վիի մեծ արկածը» (անգլ.՝ Pee-wee's Big Adventure), ամերիկյան արկածային կինոկատակերգություն, ռեժիսոր Թիմ Բարթոնի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որտեղ Փոլ Ռուբենսը խաղում է Փի-Վի Հերմանի դերը։ Նա նաև սցենարի համահեղինակն է Ֆիլ Հարթմանի և Մայքլ Վարհոլի հետ միասին։ Երկրորդական դերերում խաղում են Էլիզաբեթ Դեյլին, Մարկ Հոլթոնը, Դիանա Սելինջերը և Ջուդ Օմենը։ Այն 1948 թվականին նկարահանված իտալական «Հեծանվի գողերը» դասական ֆիլմի պարոդիան է[8][9][10], որտեղ Փի-Վի Հերմանը, մտնելով աշխարհածավալ որոնումների մեջ, փորձում է գտնել իր գողացված հեծանիվը։
«Փի Վի Հերման շոուի» թատերական հաջողությունից հետո Փոլ Ռուբենսը սկսել է գրել ֆիլմի սցենարը, երբ վարձվել էր Warner Bros.-ի կողմից։ Պրոդյուսերները և Ռուբենսը վարձել են Բարթոնին՝ նրա «Վինսենտ» և «Ֆրանկենվինի» կարճամետրաժներից տպավորված, որպեսզի նա նկարահանի ֆիլմը։ Նկարահանումները տեղի են ունեցել Կալիֆորնիայում և Տեխասում։
Ֆիլմը թողարկվել է 1985 թվականի օգոստոսի 9-ին և հենց միայն Հյուսիսային Ամերիկայում դրա ցուցադրումն ապահովել է 40 միլիոն ամերիկյան դոլարից ավելի շահույթ։ Ֆիլմն առաջադրվել է «Երիտասարդ արտիստ» մրցանակաբաշխությանը, ունեցել շարունակություն՝ Big Top Pee-wee (1988), այնուհետև Pee-wee's Big Holiday (2016) կատակերգությունների տեսքով։
Փի-Վի Հերմանը (Փոլ Ռուբենսի կատակերգական մականունը, համանուն հեռուստանախագծի գլխավոր դեմքը) հասուն տղամարդ է, ով կյանքին նայում է մանկական մտածելակերպով և շատ ցածրահասակ է։ Շուտով հասարակության սիրելիին հասնում է կյանքի ամենամեծ դժբախտությունը․ չարագործների կողմից գողացվում է իր հրաշք-հեծանիվը։ Դրա որոնումները շուտով դառնում եմ մեծ արկածներ, որի վերջում մարդուկը ձեռք է բերում նոր ընկերներ և դառնում է լրտեսական մարտաֆիլմի իսկական հերոս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.