Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Պիրին ազգային պարկ (բուլղար․՝ Национален Парк Пирин), ընդգրկում է Բուլղարիայի հարավ-արևմուտքում գտնվող Պիրինի լեռների մեծ մասը։ Ազգային պարկի մակերեսը կազմում է 403 կմ², գտնվում է 1008-2914մ բարձրության վրա[1]։
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | Բուլղարիա |
Վարչատարածք | Բլագոևգրադի մարզ |
Հիմնվել է | 1962 |
Մակերես | 274 կմ² |
ԲԾՄ | 2914 |
Պարկի սահմաններում կա երկու արգելավայր՝ Բայուվի Դուպկի-Ջինջիրիցա և Յուլեն։
Պիրինի պարկը ձևավորվել է 1962 թվականի նոյեմբերի 8-ին Վիխրեն ազգային պարկ անունով՝ Պիրինի բարձրադիր վայրերում գտնվող անտառները պահպանելու նպատակով։ Պարկը զբաղեցնում էր 62 կմ² տարածք, որն այժմյան պարկի վեցերորդ մասն է։ 1974 թվականին նախարարության որոշմամբ այն վերանվանվում է Պիրինի ազգային պարկ, և ընդարձակվում են սահմանները։
1979 թվականին ձևավորվում է պարկի կառավարման ծառայություն՝ Բանսկո կենտրոնով։ 1983 թվականին պարկը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, իսկ 1998 թվականին նոր օրենքով նրա սահմանը ընդարձակվել է՝ ընդգրկելով արդեն 403.32 կմ²[2]։
Պարկում աճում է մոտ 1300 տեսակի բույս, ինչը կազմում է Բուլղարիայում աճող ողջ բուսականության 30%-ը։ Բացի դրանից՝ կան մոտ 300 տեսակի մամուռներ և մեծ քանակությամբ ջրիմուռներ։ Պիրինում հանդիպում է 18 էնդեմիկ տեսակի բույս։ Պարկի տարածքում աճում են հազվագյուտ շատ տեսակներ, օրինակ՝ էդելվեյսը, որ Պիրինի խորհրդանիշն է։
Պարկում կա անողնաշարավորների մոտ 2090 տեսակ և ենթատեսակ, որից 300-ը հազվագյուտ տեսակներ են, 214-ը՝ էնդեմիկ, 15-ը անհետացման եզրին են։
Պարկի ջրերում ապրում է վեց տեսակ ձուկ, ինչը Բուլղարիայում ապրող ձկնատեսակների 6%-ն է կազմում։ Պարկում ապրում է 8 տեսակ երկկենցաղ և 11 տեսակ սողուն։
Հանդիպում է 160 տեսակ թռչուն (Բուլղարիայում հանդիպող թռչունների 40%), 45 տեսակ կաթնասուն (Բուլղարիայում հանդիպող կաթնասունների 50%)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.