Պիտիուսյան կղզիներ
From Wikipedia, the free encyclopedia
Պիտիուսյան կղզիներ[1][2] (կատ.՝ Pitiusas, իսպ.՝ Las Pitiusas), հայտնի են որպես Պիտիուսներ կամ Պինյան կղզիներ, Բալեարյան կղզիների կղզիներից Իվիսայի, Ֆորմենտերայի Ս'Էսպալմադորի և այլ փոքր կղզիների հավաքական անվանումն է։ Վարչականորեն պատկանում է իսպանական Բալեարյան կղզիներ պրովինցիային։ Տարածքը կազմում է 654,28 կմ²։ Բնակչությունը կազմում է 161 369 մարդ (2006 թ․)։
Պիտիուսյան կղզիներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | կղզիների խումբ |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածք | Balearic Islands? |
Ամենաբարձր կետ | Sa Talaiassa? |
ԲԾՄ | 476 մետր |
Շրջանագծի երկարություն | 3 կմ |
Մակերես | 655,8 կմ² |
Մասն է | Բալեարյան կղզիներ |
Աշխարհագրական տեղադրություն | Բալեարյան կղզիներ |
Ջրլիցի ափին | Միջերկրական ծով |
![]() | |
![]() |
Աշխարհագրություն
Կղզիները գտնվում են Մալյորկա կղզու հարավարևմտյան մասից 100 կիլոմետր հեռավորության վրա և իսկ Պիրենեյան թերակղզում Կապ դե լա Նաույից մոտավորապես 80 կիլոմետր հեռավորության վրա։
Պատմություն
Հին ժամանակներում կղզիները հայտնի էին որպես Պիտիուսա կղզիներ, որոնք նշված էին Կլավդիոս Պտղոմեոսի աշխարհագրության մեջ, Օֆիուսիս և Էբիսուս անուններով, որոնք նույնանուն քաղաք են ունեցել։ Կղզիները օգտագործվում էին կիլիկյան ծովահենների կողմից, որպես հենակետ։ Հռոմեացի գեներալ Աննիուսը իր մեծ նավատորմով քշեց ծովահեններին և նրանց հետ միասին հռոմեական գեներալ Քվինտոս Սերտորիոսին, ով ապաստան էր փնտրում այնտեղ։
Կառավարում
Պինյան կղզիները երբեմն խմբավորված են միասին որպես Բալեարյան կղզիների մի մաս, կամ այլ կերպ համարվել է վերոհիշյալ կղզիներից առանձնացված մաս։ Քաղաքականորեն նրանք Բալեարյան կղզիներ ինքնավար համայնքի մի մասն են կազմում։
Սկզբում դրանք միևնույն ինքնավար խորհրդի (Իվիսայի և Ֆորմենտերայի) վարչական մաս էին կազմում, սակայն 2007 թվականից նրանք այժմ բաժանվում են Իվիսայի Ֆորմենտերայի ինքնավար խորհուրդների միջև (յուրաքանչյուրը որպես առանձին կոմարկա), որոնք Բալեարյան կղզիների չորս հիմնական վարչական ստորաբաժանումներից են։
Պատկերասրահ
Դրոշներ և զինանշաններ
- Իսպանիայի դրոշ
- Բալեարյան կղզիների դրոշ
- Իվիսայի դրոշ
- Ֆորմենտերայի դրոշ
- Իվիսայի խորհրդի զինանշան
- Սանտ Անտոնի դե Պորտմանիի զինանշան
- Սանտ Ջոն դե Լաբրիտխայի զինանշան
- Սանտա Էուլարիա դես Ռիուի դրոշ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.