From Wikipedia, the free encyclopedia
«Պինոքիոյի արկածները։ Փայտե տիկնիկի պատմությունը» (իտալ.՝ Le avventure di Pinocchio. Storia d'un burattino)՝ Կառլո Կոլլոդիի հեքիաթը։ Մանկական գրականության դասական ստեղծագործություններից մեկն է։ Առաջին անգամ հրատարակվել է 1881 թվականի հուլիսի 7-ին Հռոմում։ Գրքի գլխավոր հերոսը Պինոկկիոն (իտալ.՝ pino՝ սոճու ատաղձ) է՝ տղա, ով պատրաստված էր ծառից։ Նրա քիթը ամեն անգամ երկարում էր, երբ նա սուտ էր խոսում։
Պինոքիոյի արկածները։ Փայտե տիկնիկի պատմությունը իտալ.՝ Le avventure di Pinocchio | |
---|---|
Ենթավերնագիր | Storia di un burattino |
Հեղինակ | Կառլո Կոլլոդի |
Տեսակ | գրական ստեղծագործություն և գրավոր աշխատություն |
Ժանր | հեքիաթ և children's story? |
Բնօրինակ լեզու | իտալերեն |
Կերպար(ներ) | Պինոքիո, The Terrible Dogfish?, The Coachman?, Candlewick?, The Fairy with Turquoise Hair?, The Fox and the Cat?, Mangiafuoco?, Talking Cricket?, Geppetto? և The Green Fisherman? |
Ստեղծման տարեթիվ | հուլիսի 7, 1881 |
Նկարագրում է | Pinocchio universe? |
Նկարազարդող | Enrico Mazzanti?, Attilio Mussino?[1] և Carlo Chiostri? |
Երկիր | Իտալիա |
Հրատարակման տարեթիվ | 1883 |
Le avventure di Pinocchio Վիքիպահեստում |
Գիրքը թարգմանվել է 87 լեզուներով։ Ֆլորենցիայում՝ Կառլո Կոլլոդի հարազատ քաղաքում կանգնած է Պինոքիոյի հուշարձանը։ իսկ Պինոքիո տիկնիկը հանրահայտ հուշանվեր է քաղաքի հյուրերի համար։ Ուոլտ Դիսնեյը համանուն գրքի հիման վրա 1940 թվականին ստեղծվել է «Պինոքիոյի արկածները» հանրահայտ մուլտֆիլմը և 2008 թվականին իտալական «Պինոքիոյի կախարդական պատմությունը» ֆիլմը։
Վարպետ Չիլիեջան, արհեստով ատաղձագործ, մի կտոր փայտ գտավ, որը երեխայի նման և՛ լալիս էր, և՛ ծիծաղում։ Բալենու վարպետը որոշում է նրանից սեղանի համար ոտք պատրաստել։ Ասածն՝ արած էր. իսկույն ձեռքն առավ սրած ուրագը՝ կեղևը հանելու և տաշելու համար։ Բայց երբ ուրագը վեր բարձրացրեց հարվածելու համար, վառելափայտը ցավ և խուտուտ զգաց։ խեղճ վարպետ Չիլիեջան վայր ընկավ կայծակնահարի նման։ Եվ երբ աչքերը բացեց, տեսավ, որ նստած է հատակին։ Երեսը ծամածռվել էր, իսկ քթի ծայրը, որ միշտ էլ կարմիր էր, սարսափից կապտել էր։ Անտոնիոյի մոտ հյուր եկավ մի շատ աշխույժ ծերուկ, որի անունը Ջեպետտո էր, բայց որին հարևան երեխաները, երբ ուզում էին կատաղեցնել, կալում էին Պոլենդինա, որովհետև նրա դեղնագույն կեղծամը շատ նման էր եգիպտացորենից պատրաստած պոլենդինայի, ով շատ էր ուզում պատրաստել մի փայտե տիկնիկ, որը կկարողանա պարել, սրամտել և մահացու թռիչքներ կատարել։ Վարպետ Անտոնիոն գոհունակությամբ համաձայնեց նրան նվիրել այն փայտի կտորը, որն այնքան վախ էր պատճառել նրան։ Բայց հենց որ ուզեց հանձնել բարեկամին, փայտի կտորը ուժեղ կերպով ցնցվեց և, դուրս պրծնելով նրա ձեռքից, կպավ խեղճ Ջեպետտոյի ծնկին։ Այնուհետև Ջեպետտոն վերցրեց իր արտասովոր փայտի կտորը և, շնորհակալություն հայտնելով վարպետ Անտոնիոյին, կաղալով վերադարձավ տուն։
Վառելափայտի կտորի յուրաքանչյուր արարքի համար Ջեպետոն մեղադրում է Անտոնիոյին։ Սկզբից ծերունին պայքարում, իսկ հետո՝ ժողովուրդը։ Վերադառնալով տուն Ջեպետոն որոշում է մարդուկին կոչել «Պինոկկիո» անունով։
Այդ անունը նրան կբերի երջանկություն։ Երբ ես ծանոթացա Պինոկկիոյի ամբողջ ընտանիքին. հորը կոչում էին Պինոկկիո, մորը՝ Պինոկիա, երեխաներին՝ Պինոկի, և բոլորը իրենց երջանիկ էին զգում։ Նրանցից ամենահարուստը սնվում էր ողորմությամբ։
Բնօրինակ տեքստ (իտալ.)Questo nome gli porterà fortuna. Ho conosciuto una famiglia intera di Pinocchi: Pinocchio il padre, Pinocchia la madre e Pinocchi i ragazzi, e tutti se la passavano bene. Il più ricco di loro chiedeva l’elemosina.
Տիկնիկի քիթը եղավ շատ երկար, իսկ դրանից հետո Ջեպետոն մոռանում է կտրել ականջները։ Արդեն գործընթացը ավարտելուց հետ Պինոկկիոն սկսում է վատ պահել իրեն. հորը լեզու է ցույց տալիս, նրա գլխից գցում կեղծամը, քթով հարվածում է Ջեպետոյի ոտքին։ Արագ սովորում է քայլել։ Պինոկկիոն հանկարծ փախչում է տնից, բայց փողոցում նրան բռնում են ոստիկանները։ Ջեպետոյի մարդիկ տանում են տուն պարանոցից բռնած, կրկնելով։
Հիմա մենք կգնանք տուն, իսկ երբ մենք կլինենք տանը, ես կպարզեմ քո հաշիվները, վստա՛հ եղիր։
Բնօրինակ տեքստ (իտալ.)Andiamo a casa. Quando saremo a casa, non dubitare che faremo i nostri conti!
Լսելով այդ սպառնանքը, Պինոկկիոն ընկնում է գետնի վրա ու հրաժարվում գնալ այդտեղից հեռու։ Անցորդները վրդոհվում են Ջեպետոյի դաժանությունից, իսկ ոստիկանները նրան ձերբակալում են և տանում իրենց հետ։ Պինոկկիոն վերադառնում է տուն։ Որտեղ հանդիպում է խոսացող Ծղրիդին, ով ապրում է Ջեպետոյի տանը ավելի քան հարյուր տարի։ Նա տանից վռնդում է Ծղրիդին և մինչև հեռանալը պատմում է մեծ ճշմարտությունը.
Դժբախտություն այն երեխաներին, ովքեր թողնում են իրենց ծնողներին միայնակ և անխելքությունից լքում իրենց հայրական տունը։ Նրանց համար լույսը վատ է և նրանք վաղ թե ուշ դառնությամբ ափսոսում են։
Բնօրինակ տեքստ (իտալ.)Guai a quei ragazzi che si ribellano ai loro genitori, e che abbandonano capricciosamente la casa paterna. Non avranno mai bene in questo mondo; e prima o poi dovranno pentirsene amaramente.
Պինոկկիոն պատասխանում է, որ նա հեռանա տնից ու նա հերիք է «վազի թիթեռների հետևից, բարձրանա ծառը և բնից գողանա ճուտ»։ Հետագա բանավեճի ընթացքում Ծղրիդը հիշեցնում է հետագայի մասին։
Խղճուկ հիմար, դու երևի չգիտես, որ այդպես վարվելով դու հետագայում վերածվելու ես ավանակի, իսկ որևէ մեկը քեզ մի գրոշ չի ծախսի։
Բնօրինակ տեքստ (իտալ.)Povero grullerello! Ma non sai che, facendo così, diventerai da grande un bellissimo somaro, e che tutti si piglieranno gioco di te?
Դրա հետ մեկտեղ Ծղրիդը Պինոկկիոյին խորհուրդ էլ տալիս, որ նա կամ սովորի, կամ աշխատի։ Նրա խորհուրդին պատասխանում է, որ պատրաստվում է «ուտի, խմի, քնի, վայելի և առավոտից երեկո թափառի», բայց Ծղրիդը զգուշացնում է, որ բոլորը, ովքեր այդպես են վարվում «միշտ մահանում են հիվանդությունից կամ բանտում»։ Վերջ ի վերջո Պինոկկիոյին, բարկացնում են Ծղրիդի ատելության մասին խրատները, և շպրտում է նրա վրա փայտե մուրճը, և Ծղրիդը մնում է կախված պատից, ինչպես դիակ։
Պինոկկիոյին տանջում է քաղցը։ Նա վազում է կրակի վրա, բայց պարզվում է պատին միայն նկար էր։ Հետո Պինոկկիոն գնում է ձվի կուտակված աղբի մեջ և այն կոտրում է թավայի մեջ, բայց ձվից դուրս է գալիս ճուտիկ և թռչում։ Ուրիշ ուտելիք տանը չի լինում։ Պինոկկիոն ընդունում է Խոսացող Ծղրիդի արդարացի լինելը, գնում է մոտկա գյուղ, որպեսզի ուտելիք խնդրի, բայց դրա փոխարեն նրա վրա ջուր են լցնում ։ Հազիվ կենդանի էր մնացել հոգնածությունից և սառչելուց (դեպքերը տեղի են ունեցել ձմռանը), թաց Պինոկկիոն վերադառնում է տուն, որտեղ քնում է, ոտքերը դնում է ուղիղ կարմիր տաք ածուխի վրա։ Եվ բնականաբար քնած ժամանակ իր ոտքերը վառվում են։
Ոստիկանություից վերադառնում է Ջեպետոն, Պինոկկիոյին տալիս է երեք տանձ (իր ողջ նախաճաշը) և այրվածի փոխարեն պատրաստում է նրան նոր ոտքեր (բայց դրանից հետո մի ամբողջ օր նրան իր ուշադրության տակ չի վերցնում, որ արհամարհանքով պատժի նրան)։ Պինոկկիոն ուզում է գնալ դպրոց, բայց դրա համար նրան պետք էր հագուստ և այբբենարան։ Ջեպետոն Պինոկկիոյի համար անում է թղթից համազգեստ, կոշիկներ ծառի կեղևներից և գլխարկ հացի փշուրներից։ Նաև նա (ինչ ունի Ջեպետոն) վաճառում է միակ հին և մաշված վերարկուն, որպեսզի գնի այբենարան։ Դպրոց գնալիս փողոցում Պինոկկիոն լսում է երաժշտության ձայն և գնում է ձայնի ուղղությամբ.
Այսօր ես կգնամ երաժշտության, իսկ վաղը՝ դպրոց։ Դպրոցը ոչ մի տեղ չի փախչում։
Բնօրինակ տեքստ (իտալ.)Oggi anderò a sentire i pifferi, e domani a scuola: per andare a scuola c’è sempre tempo.
Հարցը նրանում է, որ երաժշտութույունը գալիս էր տիկնիկային թատրոնից, ներկայացումը արդեն սկսվում էր։ Պինոկկիոն այբբենարանը չորս սոլդոյով տալիս է, որպեսզի գնի տոմս թատրոնի համար, նույն պահին նրա հայրը, վաճառել էր վերարկուն, և դողում էր ցրտից։ Տիկնիկային թատրոնում ճանաչում են Պինոկկիոյին և նրան հրավիրում են բեմահարթակ։ Շնորհանդեսից հետո տիկնիկային թատրոնի տերը, Մանջոֆոկոն, սարսափելի տեսքով, պատրաստվում էր վառել Պինոկկիոյին, խորոված գառան ճաշի համար։ Պինոկկիոն խնդրում է չսպանել նրան։ Մանջոֆոկոն, չնայած ամեն ինչին ուներ բարի սիրտ, խղճում է Փայտե Մարդուկին և որոշում է Առլեկինոյի հետ միասին այրել։ Պինոկկիոն արժանապատվությունից, ձայնը բարձրացնելով, խոսում է.
Առաջ սինիոր ոստիկան։ Առաջինը ինձ կապեցեք և նետեք կրակը։ Ես չեմ կարող թույլ տալ, որ աղքատ Առլեկինոն, իմ բարի ընկերը, մահանա իմ հետ։
Բնօրինակ տեքստ (իտալ.)Avanti, signori giandarmi! Legatemi e gettatemi là fra quelle fiamme. No, non è giusta che il povero Arlecchino, il vero amico mio, debba morire per me!
Լսելով այդ հերոսական խոսքերը, Մանջոֆոկոն որոշում է չսպանել ո՛չ Պինոկկիոյին, ո՛չ Առլեկինոյին, իսկ ուղակի գառին ուտի անտապակել։ Ճիշտ է նա զգուշացնում է, որ «հաջորդ անգամ ավելի վատ կլինի, եթե նման բան ևս մեկ անգամ տեղի ունենա»։ Երջանկությունից տիկնիկները պարում են մինչև արևածագ։
Իմանալով, որ Պինոկկիոյի հայրը աղքատ է և վաճառել է իր վերջին վերարկուն, որպեսզի գնի որդու համար այբբենարան, բարի Մանջոֆոկոն Պինոկկիոյին տալիս է 5 ցեխին։ Տուն վերադառնալու ճանապարհին Պինոկկիոն հանդիպում է Աղվեսին և Կատուին։ Աղվեսը ձևացնում է, որ կաղ է, իսկ Կատուն՝ կույր։ Նրանք խորհուրդ են տալիս, որ Պինոկկիոն փակի մանեթները Հիմարների աշխարհի Հրաշքների հովիտ կոչվող վայրում։ Պինոկկիոն համաձայնում է գնալ Աղվեսի և Կատուի հետ։
Ամբողջ օրը նրանք ինչ, որ տեղ էին Պինոկկիոյին տանում։ Երեկոյան նրանք նրան տանում են «Կարմիր Խեցգետինների» պանդոկ, որտեղ պատվիրում են լավ ճաշ ու լավ սենյակ, իսկ հետո որոշում են մի քանի ժամ քնել։
Կեսգիշերին Պինոկկիոյին արթնացնում է պանդոկապետը։ Նրա բառերով, Կատուն ու Աղվեսը գնացել էին երկու ժամ առաջ, որովհետև Կատուն նորություններ էր ստացել, որ իր ձագերի թաթերը ցրտահարվել էր։ Ավելորդ է ասել, որ այս լուրը կեղծ է և պարզապես Կատուն էր հորինել, որովհետև նա իրականում չունի կատվի ձագեր, բայց դրա մասին Պինոկկիոն տեղյակ չէր։ Ընթրիքի և սենյակի համար Աղվեսն ու Կատուն չեն վճարում.
Նրանք չափազանք կրթված մարդիկ են, որ իրենց հարաբերություններում անհարթություն չլինի։
Բնօրինակ տեքստ (իտալ.)Quelle lì sono persone troppo educate, perchè facciano un affronto simile alla signoria vostra.
Պինոկկիոն ստիպված պանդոկապետին հինգ ցեխինից վճարում է մեկ ոսկի և շարունակում է ճանապարհը մենակ անլույս խավարով։ Պինոկկիոն մթության մեջ հանդիպում է լուսատտիկների, որոնք ներկայացնում են, որպես Խոսացող Ծղրիդի ստվեր։ Նրանք Պինոկիային խորհուրդ են տալիս, որ վերադառնա տուն և տա հորը մնացած չորս ցեխինը, ինչպես նաև ասում են.
Մի վստահիր, իմ տղա, նրան, ով քեզ խոստանում է տալիս դարձնել հարուստ ձեռքի հրամայական շարժումով։ Նրանք, կամ ճիշտ են, կամ խելագար, կամ էլ դրամաշորթ։
Բնօրինակ տեքստ (իտալ.)Non ti fidare, ragazzo mio, di quelli che promettono di farti ricco dalla mattina alla sera. Per il solito o sono matti o imbroglioni!
Բայց Պինոկկիոն նորից չի լսում։ Ճանապարհին նա հանդիպում է երկու պարկերով փաթաթված ավազակների (ըստ էության պարկերով փաթաթվածները Աղվեսը և Կատուն էին), որոնք փորձում էին նրանից գողանալ փողերը։ Պինոկկիոն մետաղադրամնները թաքցնում է բերանում։ Կատուն փորձում է բացել նրա ատամները, բայց Պինոկկիոյին հաջողվում է կծել հետևի թաթը և փախչել։ Երկար Պինոկկիոյին հետապնդելուց հետո, Պինոկկիոն հասնում է ձյունափայլ տնակի մոտ և թակում դուռը։ Բայց պատուհանի մոտ հայտնվում է ազուրե մազերով ու գունատ Գեղեցիկ Աղջիկը, ինչպես մեղրամոմ, առանց շարժելու շրթունքները, դեմքը ասում է, որ այդ տանը բոլորը մահացել են (այդ թվում և ինքը), իսկ պատուհանից նայում է դագաղ, որը նրան բերել է այդտեղ[2]։
Թալանիչները բռնում են Պինոկկիոյին և փորձում սպանել։ Քանի որ Պինոկկիոն պատրաստված էր լավագույն ամուր փայտից, նրանց դանակները կոտրվում է։ Հետո նրանք նրան կապում են կաղնու վրա ու հեռանում, խոստանալով վերադառնալ վաղը. այդ ժամանակ Պինոկկիոն արդեն մահացած կլիներ և նրա բերանը արդեն մեծ կբացվեր։
Առաջին գիշերվա պատմությունը ավարտվում է այստեց, բայց հետո Կոլլոդին Ֆերդինանդո Մարտինի խնդրանքով շարունակում է պատմությունը[3]:
Առավոտյան լազուրե մազերով Աղջիկը տեսնում է Պինոկկիոյին կապկպված ծառի վրա (չնայած ամեն ինչին բարի Ֆեյան ապրում էր այստեղ արդեն 1000 տարի) ու խղճում է նրան[4]։ Նախ նա ուղարկում է Բազեյին, որպեսզի հանի Պինոկկիոյին մոխրից, իսկ հետո իր հավատարիմ Մեդորո պուդելին, որ Պինոկկիոյին հասցնի տուն:Անկողնում պառկած Պինոկկիոն ձևացնում է թե մահացած է, Փեյան կանչում է բժշկական խորհրդի անդամներին՝ Ագռավին, Բուին և Խոսացող Ծղրիդին։
Չնայած նրան, որ Պինոկկիոն սպանել էր Ծղրիդին մուրճով, վերջինս պարզվում է, որ արդեն ոչ թե ստվեր է, ինչպես առաջ էր, այլ կենդանի արարած։ Ագռավը և Բուն սխոլաստիկորեն պնդում են, որ հիվանդը կամ մահացած է, կամ առողջ, իսկ Խոսացող Ծղրիդը ուղիղ կերպով հայտարարում է, որ Պինոկկիոն՝ «խորամանկ սրիկա», «խաբեբա, անգործ, թափառաշրջիկ է» և «անհնազանդ տղա, ով աղքատ թշվառ հոր համար գերեզման է փորում»։ Լսելով այդ խոսքերը, Պինոկկիոն սկսում է լացել, իսկ Ագռավը և Բուն համաձայնում են, որ հիվանդը ողջ է։
Ֆեյան Պնոկիոյին տալիս է դառը դեղ։ Նա հրաժարվում է խմել դեղը, պահանջում է շաքարի կտոր։ Բայց շաքարը ստանալուց հետո, Պինոկկիոն չնայած ամեն ինչի չի ուզում խմել դեղը։ Տնակ են գալիս չորս դագաղագործ նապաստակներ փոքրիկ դագաղ բերելով Պինոկկիոյի համար ու նրան բացատրում են, որ մի քանի րոպեից նա կմահանա, ինչքան որ հրաժարվի խմել դեղը։ Լսելով դա, սարսափահար Պինոկկիոն խմում է դեղը և առողջանում, իսկ դագաղագործները հեռանում են։
Պինոկկիոն Ֆեյաին պատմում է իր հետ պատահած անհաջողությունների մասին։ Մետաղադրամների հարցում նա խաբում է, որ կորցրել է նրանց անտառում ինչ որ տեղ և իմանալով, որ Ֆեյան հեշտությամբ կարող է գտնել անտառում կորած ամեն ինչ, ասում է ճիշտը, որ նա դեղը խմելիս պատահմամբ կուլ է տվել։ Ամեն դեպքում նա մետաղադրամները պահում էր գրպանում։ Ամեն բանից հետո, երբ Պինոկկիոն խաբում էր քիթը նկատելիորեն երկարում էր։ Ֆեյան ծիծաղում է նրա վրա և բացատրում, թե ինչի է պատահել.
Թափառականները գողացել են չորս մետաղե ոսկեդրամդ։ Մնում է ապրես և անմիջապես կալանավորում է բանտում։
Բնօրինակ տեքստ (իտալ.)Quel povero diavolo è stato derubato di quattro monete d’oro: pigliatelo dunque e mettetelo subito in prigione.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.