From Wikipedia, the free encyclopedia
Պետական աթեիզմ, հակակղերականության պաշտոնական քաղաքականությունը։ Անցյալում պաշտոնապես ամրագրված էր Խորհրդային Միությունում և մարքսիզմ-լենինիզմը[1] որպես պետական գաղափարախոսություն հռչակած այլ երկրներում։ Այդ երկրներում պետական աթեիզմը ենթադրում էր կրոնական կառույցների գույքի սեփականազրկում, հակակրոնական տեղեկատվության տարածություն և կրթական համակարգում հակակրոնական նյութերի պաշտոնական տարածում։ Հակակղերականության պաշտոնական քաղաքականությունը ներդրած կառավարություննը դեմ են հանդիսանում կրոնական ինստիտուցիոնալ իշխանության դեմ հասարակական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում նաև դեմ են քաղաքացիների ամենօրյա կյանքում կրոնի մասնակցությանը։
Այսօր աշխարհիկ բազմաթիվ երկրներ կիրառում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը խղճի ազատության ապահովման համար[2]։
Պետական աթեիզմը պաշտոնապես ամրագրած երկիրը հաճախակի անվանում են «աթեիստական պետություն»։ Աշխարհի առաջին պետությունը, որտեղ աթեիստական քարոզչության իրավունքը ամրագրվել է Սահմանադրությամբ, դարձել Խորհրդային Միությունը։ Աթեիստական պետություններ են եղել նաև սոցիալիստական այլ երկրները։ Ալբանիայի ժողովրդական սոցիալիստական հանրապետությունը Էնվեր Խոջայի ղեկավարության օրոք հռչակել է իրեն աշխարհի առաջին աթեիստական պետություն և ընդհանրապես արգելել է որևէ կրոնի պրակտիկա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.