Պարգա

From Wikipedia, the free encyclopedia

Պարգաmap

Պարգա (հուն․՝ Πάργα, արտասանությունը՝ [ˈpaɾɣa]), քաղաք Հունաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում՝ Էպիրուսի պերիֆերիայի հյուսիսային հատվածում։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Պարգա
Thumb
Երկիր Հունաստան
ՀամայնքParga Municipality? և Commune of Parga?
Մակերես275 կմ²
ԲԾՄ32 մետր
Բնակչություն2216 մարդ (2021)
Հեռախոսային կոդ26840
Փոստային դասիչ480 60
Պաշտոնական կայքparga.gr
Thumb
Պարգա (Հունաստան)
Փակել

Պարագա քաղաքային շրջանի կենտրոնը համարվում է Կանալլակի գյուղը[1], որտեղ էլ գտնվում է քաղաքապետի նստավայրը։ Պարգան առողջարանային քաղաք է, որը Հունաստանում հայտնի է իր բեմական գեղեցկությամբ։

Ամֆիթատրոնի ոճով կառուցված այս գեղեցիկ առողջարանային քաղաքը գտնվում է Պրևեզայի և Իգումենիցայի շրջանների միջև ընկած ափամերձ շրջանում՝ Միջերկրական ծովի ափին։ Այն գեղեցիկ, բարձր լեռների և բյուրեղյա մաքուր ծովի համադրումով քաղաք է։

Պարգան Հյուսիս-արևմտյան Հունաստանի առավել գեղատեսիլ և կոսմոպոլիտ քաղաքներից մեկն է, որին հաճախ նաև անվանում են «Էպիրուսի հարսնացու»։

Քաղաքը գտնվում է Պրևեզայի օդանավակայանից 65 կմ հեռավորության վրա։ Ամռան ամիսներին լաստանավներով միացվում է մոտակա Կերկիրա, Պաքսի և Անդիպաքսի կղզիների հետ[2]՝ զբոսաշրջային նպատակներով։

Պատմություն

Պարգան որպես քաղաք հայտնի է դարձել 13-րդ դարի սկզբին։ Այն կառուցվել է Պեզովոլո լեռան գագաթին։ Պարգայի բնակիչները ալբանացիների հարձակումներից խուսափելու նպատակով այն տեղափոխել է ներկայիս վայր։

Նորմանդացիներին օգնելու նպատակով մոտակա Կորֆու (հայտնի է նաև, որպես Կերկիրա) կղզում կառուցվել է ռազմական նպատակներով օգտագործվող բերդ։

11-րդ դարում Կոստանդնուպոլսի անկումից հետո Բյուզանդիան ևս դադարեց գոյություն ունենալ և ամբողջ Հունաստանը և հունական Էպիրուսը անցան Օսմանյան կայսրությանը։ 1798-1799 թվականներին քաղաքը հայտնվել է Ռուսական կայսրության հովանու ներքո։ Դրան հաջորդում է այն, որ ռուսական զորքերը ջախջախում են թուրք կայազորայիններին։

19-րդ դարերում Պարգան եղել է Էպիրուսի պատմական շրջանի միակ ազատ քրիստոնեական քաղաքը և դա է պատճառը, որ վերջինիս բնակչությունը բազմիցս հալածվել է հարակից Իսլամադավան ալբանացիների և թուրքերի կողմից։

1819 թվականին քաղաքը անցել է Մեծ Բրիտանիային։ Դրանից երկու տարի հետո ամբողջ Հունաստանում բռնկվում է ազգային-ազատագրական պայքար և 1832 թվականին Լոնդոնի համագումարից հետո այն միավորվում է նորաստեղծ Հունաստանի թագավորության մեջ։

Քաղաքում է ծնվել Օսմանյան կայսրության մեծ վեզիր Պարգալի Իբրահիմ փաշան։

Բնակչություն

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 2,415 մարդ։ Հիմնական բնակիչները հույներն են, սակայն կան նաև մեծ քանակությամբ իսլամադավան ալբանացիներ։

Պաշտոնական լեզուն հունարենն է, իսկ կրոնը՝ հույն ուղղափառ եկեղեցին։

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Քաղաք ...
ՏարիՔաղաքՎարչական շրջանԸնդհանուր
19811,892--
19911,6993,569-
20012,4324,033-
20112,4153,90411,866
Փակել

Պատկերասրահ

Պարգա

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.