բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Թոլ, Մեղրախոտ, Պատրինջ (լատին․՝ Melissa), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Պարսկերեն պատրինջ։ Հայտնի է 5, Հայաստանում՝ 1 տեսակ՝
Պատրինջ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Melissa
Tourn. ex L. | ||||||||||||
|
Հանդիպում է Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում։ Աճում է չոր, քարքարոտ վայրերում, անտառի բացատներում։
Ցողունը ճյուղավորվող է, քառակող, թավոտ, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները հակադիր են, խոշոր, ձվաձև, աղեղնաեզր կամ սղոցաեզր, կիտրոնի հոտով։ Ծաղկաբույլը կեղծ օղակներով, փոքրաթիվ ծաղիկներով է, որոնք գտնվում են ցողունների վերին և միջին մասի տերևածոցերում։ Ծաղիկները գեղձային կամ պարզ ու փափուկ մազիկներով են, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հիմքի մասում նեղացած, հարթ, չորս միասերմ կաղին է։
Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, աղաղանյութեր, կումարին, ֆենոլկարբոնային թթուներ, ստերոիդներ, կարոտին (A-նախավիտամին), վիտամիններ C, B։
ևս 21 ընտանիք | մոտ 210 դաս | |||||||||||||||
կարգ Շրթնածաղկավորներ | ենթաընտանիք կատվադաղձազգիներ | f1 | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր | ընտանիք խուլեղինջազգիներ | դաս Պատրինջ | ||||||||||||||
ևս ծակավոր բույսերի 44 կարգ APG համակարգի | ևս 7 ենթաընտանիք | f2 | ||||||||||||||
Դասը իր ներսում ընդգրկում է 5 տեսակ.
Պատրաստուկներն օգտագործվում են ուռուցքների, ֆուրունկուլների, մարսողության խանգարումների, սրտի անբավարարության, թունավորումների ժամանակ, որպես համեմունք՝ խմիչքների, լիկյորների, օծանելիքի արտադրության մեջ։ Մեղրատու է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրինջ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրինջ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.