From Wikipedia, the free encyclopedia
Պատմավեպ, վեպ, որը կառուցված է պատմական սյուժեի վրա, որը գեղարվեստական ձևով ներկայացնում է որևէ դարաշրջան, պատմության որոշակի ժամանակահատված։ Պատմավեպում ժողովրդի կյանքի այս կամ այն դրվագն է, որը հագեցած է կարևորագույն դեպքերով[1]։ Պատմավեպում պատմական իրականությունը համադրվում է գեղարվեստականի հետ, պատմական փաստը՝ գեղարվեստական հնարանքի, իրական պատմական դեմքերը՝ մտացածին կերպարների, իսկ մտացածինը տեղադրված է նկարագրվող ժամանակահատվածի սահմաններում։ Պատմավեպում բոլոր պատմություններն արվում են պատմական իրադարձությունների ֆոնին[2]։
Պատմավեպի սաղմերը նկատելի են Ալեքսանդր Մակեդոնացու և Տրոյական պատերազմի մասին ստեղծագործություններում, որոնք գրվել են մեր թվարկության առաջին դարերում և լայն տարածում են գտել Միջնադարյան Եվրոպայում[2]։ 17-րդ դարի ֆրանսիական կեղծ-պատմավեպերում պատմությունը միայն ֆոն էր կերպարների անհավանական արկածները նկարագրելու համար, իսկ պատմական փաստերը շատ հաճախ փոխարինվում էին հնարանքով (այստեղից էլ անվանումը՝ «կեղծ-պատմավեպ»)։
Առաջին իսկական պատմավեպերի հեղինակ և ժանրի հիմնադիր է համարվում անգլիացի գրող Վալտեր Սքոթը։ Այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք էին «Ուևերլի, կամ Վաթսուն տարի առաջ» (1814), «Ռոբ Ռոյ» (1817), «Այվենհո» (1819), «Քվենտին Դորվարդ» (1823), Սքոթը կարողացավ համատեղել պատմական փաստը գեղարվեստական հնարանքի հետ՝ ընդ որում օգտվելով ինչպես ռոմանտիկական, այնպես էլ ռեալիստական պատկերավորման գրական միջոցներից։ Պատմվածքի այս տեսակը հետագայում անվանվեց «վալտերյան» և մեծ ազդեցություն ունեցավ եվրոպական (այդ թվում՝ ռուսական) գրականության մեջ պատմավեպի զարգացման վրա, ինչպես նաև նպաստեց ռոմանտիկ հետաքրքրության զարթոնքին դեպի պատմությունն ընդհանրապես և միջնադար մասնավորապես[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.