From Wikipedia, the free encyclopedia
Պաչամամա, Մամա Պաչա (կեչուա՝ Pacha Mama, Մայր-Երկիր, կեչուա՝ pacha «աշխարհ, տարածք, ժամանակ, տիեզերք» և կեչուա՝ mama «մայր»), կեչուա դիցաբանության գլխավոր կին աստվածներից, երկրի ու բերրիության աստվածուհին։ Ըստ որոշ առասպելների՝ Պաչամաման համարվում է մարդկության նախամայրը։ Նրա խորհրդանիշը չականա կոչվող ինկերի խաչի վերևի հատվածն է։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Պաչամաման ապրում է սարերում։ Նրանից է կախված արդյոք տարին բերքառատ է, թե նա կպատժի ժողովրդին և նրանց վատ բերք կտա։ Պաչամաման լեռներում ապրող բոլոր կենդանիների հովանավորն է։
Պաչամամայից սովորաբար խնդրում են անասունների լավ բերք։ Դրա համար «ապաչետու» (կեչուա՝ apachiqta) են կառուցում և տեղադրում անասնագոմերի մոտ։ Ապաչետուները կառուցում են քարից. յուրաքանչյուրն անցնելով դրա կողքից, մեկը մյուսի վրա են դնում փոքր քարեր և ստանում ցածր բլրակ։ Ապաչետուն նվեր են բերում Պաչամամային, և նրան հարգանքով են վերաբերվում։
Ապաչետու նաև կառուցում են լեռների լանջերին Պաչամամային երախտագիտություն հայտնելու համար դեպի վեր բարձրանալիս և խնդրում են նրանից անասուններին համաճարակ չուղարկել։
Պաչամամային պետք է նվերներ բերեն։ Ապաչետայի և իլյայի մեջ են նետում կոկայի ծածմած թփից գնդակներ, որոնց «ակույկո» (կեչուա՝ akuyku) են անվանում և այն թեթև լցնում են չիչայով (եգիպտացորենի գարեջուր) կամ գինով։ Մեծ մասամբ այդ նվերները բերում են անասունների խարանման ժամանակ կամ, երբ կենդանիներին պայտում են։ Հողը, որտեղ նվերներ են հանձնում Պաչամամային, համարվում է սուրբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաչամամա» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.