Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Պաուլո Օլվորսեմ (պորտ.՝ Paulo Renato Holvorcem, հունիսի 10, 1967, Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի սիրող աստղագետ և մաթեմատիկոս, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող։ Սկզբում աշխատում էր Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում գտնվող Վալինյոս աստղադիտարանում, իսկ ավելի ուշ տեղափոխվեց Տենագրա-II աստղադիտարան։ 1998-ից 2004 թվականներն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել է ընդհանուր առմամբ 185 աստերոիդ, որոնցից 18-ը կատարել է միանձնյա[3]։ Դրանից բացի նա հանդիսանում է երեք երկար պարբերությամբ գիսաստղերի հայտնաբերող՝ C/2002 Y1 Ջուելզ-Օլսվորեմ և C/2005 N1 Ջուելզ-Օլսվորեմ (Չառլզ Ջուելզի հետ համատեղ), ինչպես նաև C/2011 K1 Շվարց-Օլսվորեմ (Մայքլ Շվարցի հետ համատեղ)[4], որը դարձավ Տենագրա-II աստղադիտարանում հայտնաբերված առաջին գիսաստղը[5]։
Պաուլո Օլվորսեմ Paulo Renato Holvorcem | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1967 (57 տարեկան) Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | աստղագետ և մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Տենագրա II աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | University of Campinas?[1] |
Տիրապետում է լեզուներին | պորտուգալերեն |
Գիտական ղեկավար | Patricio Letelier?[1] |
Պարգևներ |
Պաուլո Օլվորսեմը 1987 թվականին ավարտել է Բրազիլական համալսարանը ստանալով բակալավրի աստիճան ֆիզիկայի բնագավառում, ապա 1991 թվականին ստացել է մագիստրոսի կոչում չափագիտության բնագավառում։ 1994 թվականին Օլվորսեմը պաշտպանեց իր դոկտորական աշխատությունը կիրառական մաթեմատիկայի բնագավառում Կամպինասի պետական համալսարանում։ Սկսած 1996 թվականից նա զբաղվում է Երկրին մոտեցող մարմինների հետազոտություններով և ստեղծում է աստղադիտակների համար ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս օպտիմիզացնել նրանց ավտոմատացված աշխատանքը։
Նրա պատվին է անվանվել (13421) Օլվորսեմ աստերոիդը[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.