Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Քարտեզագրական պայմանական նշաններ, պայմանական գծագրական նշագծերի (նիշերի) համակարգ։ Օգտագործվում է քարտեզների վրա տարբեր օբյեկտները և երևույթները, կամ դրանց բնութագրերը պատկերելու համար։
Պայմանական նշանները հաճախ անվանում են «քարտեզի լեգենդ»։
Պայմանական նշանները կարող են դասակարգվել ըստ մասշտաբայնության (օբյեկտների տարածական ձգվածության)։
Այսպիսով լինում են․
Քարտեզի վրա մակերեսային պայմանական նշաններով պատկերում են երկչափ տարածական նշանակություն ունեցող օբյեկտները, որոնք պիտի նշված լինեն տվյալ մաշստաբ ունեցող քարտեզի վրա։
Նման օբյեկտ կարող է լինել օրինակ պետության տարածքը М 1:40000000 մաշստաբ ունեցող քարտեզի վրա կամ հողատարածք նախագծի վրա, որի մաշստաբը М 1:500 է։
Քարտեզի վրա գծային պայմանական նշաններով պատկերում են գծային տարածական նշանակություն ունեցող օբյեկտները, որոնք պիտի նշված լինեն տվյալ մաշստաբ ունեցող քարտեզի վրա, ընդ որում, օբյեկտի երկարությունը չի կարող նշված լինել այդ մաշստաբում ճշգրիտ չափով։
Այդպիսին կարող են լինել ճանապարհը կամ գետը М 1:10000000 քարտեզի վրա։
Գծային պայմանական նշանները գրաֆիկական տարբեր գծագրման գծեր են, որոնք նաև տարբեր գույներ ունեն։ Երկարությունը համապատասխանում է օբյեկտի երկարությունը մաշստաբին համապատասխան, իսկ հաստությունը պայմանական է և բավարար անզեն աչքով տեսնելու համար։
Կետային պայմանական նշաններով նշվում են այն օբյեկտները, որոնք տարածության մեջ չափեր ունեն, բայց չափերը չեն արտահայտվում տվյալ քարտեզի վրա։
Օրինակ․ ջրհորը՝ М 1:25000 քարտեզի վրա կամ քաղաքը՝ М 1:40000000 քարտեզի վրա։
Կետային ոչ մաշստաբային պատկերանշանները հանդիսանում են գաղափարագրեր (իդեոգրամա), որոնք իրենցից ներկայացնում են տրված չափի համար բավականին բարդ պատկերներ, որոնք պարզ են բոլորին, անկախ ազգությունից։ Պատկերի կենտրոնը համապատասխանում է տարածության մեջ օբյեկտի գլխավոր կետի դիրքին։ Համաչափ օբյեկտի դեպքում, պատկերի կենտրոնը համապատասխանում է պատկերի կենտրոնին։
Մակագրությունները հանդիսանում են ոչ մաշստաբային օժանդակ պայմանական նշաներ, որոնք նկարագրում, պարզաբանում և բնութագրում են տվյալ օբյեկտը կամ տվյալ քարտեզի առանձնահատկությունները։
Քարտեզների վրա մակագրելու համար օգտվում են հատուկ տպագրական տառաչափերի հավաքածուներից։
Պայմանական նշանները կարելի է բաժանել ընդհանուր նշանների և հատուկ (թեմատիկ) նշանների։ Ընդհանուր նշանները օգտագործվում են տարբեր իրավիճակների, առանց հատուկ խնդիրներ և նպատակներ ունեցող քարտեզներում։ Հատուկ կամ թեմատիկ նշաններն օգտագործվում են հատուկ մասնագիտական տիրույթում աշխատանքի համար նախատեսված քարտեզներում։ Առաջիններից են տեղագրական քարտեզները, իսկ երկրորդի տեսակ է համարվում մաթեմատիկական պայմանական նշանները և այլ մարդկային գործունեության ոլորտներին համապատասխանող պայմանական նշանները՝ տնտեսագիտական, ժողովրդագրական, էկոլոգիական և այլն։
Օդերևութաբանական պայմանական նշանները իրենցից ներկայացնում են քարտեզագրման պայմանական նշաններ, որոնք նկարագրում են տեղանքում տեղի ունեցող օդերևութաբանական պրոցեսները կամ տեղանքի ընդհանուր եղանակային բնութագիրը, մթնոլորտի ֆիզիկական բնութագրերը։ Օրինակ, տաք օդային հոսանքներ, անտիցիկլոն, ցիկլոնային ճակատ և այլն։
Պայմանական նշանները ռազմական գործում օգտագործում են հրամանատարական աշխատանքային քարտեզներում և այլ գծագրական աշխատանքներում՝ տեղանքը պատկերելու, զորքի տեղակայումը նշելու, թիկունքային օբյեկտների, մարտական հրամաններ կատարող հաստատությունների և այլ պայմանական պատկերումների համար[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.