Պակո Ռաբան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Պակո Ռաբան (ֆր.՝ Paco Raban, ծնյալ Ֆրանսիսկո Ռաբանեդա ի Կուերվո (իսպ.՝ Francisco Rabaneda y Cuervo, փետրվարի 18, 1934[1][2][3][…], Պասախես, Գիպուսկոա, Իսպանիա[4][5] - փետրվարի 3, 2023[6][5][7], Portsall, Ֆինիստեր, Ֆրանսիա[8]), բասկյան ծագումով ֆրանսիացի մոդելավորող, բարձր նորաձևության սեփական տան՝ Paco Raban-ի հիմնադիր, 1960-ական թվականներին նորաձևության աշխարհի հեղափոխիչ։ Գրել է իր ստեղծագործության մասին հինգ գիրք, համբավվել է նաև ռեինկարնացիայի մասին իր համոզմունքներով։
Պակո Ռաբան ֆր.՝ Paco Rabanne | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1934[1][2][3][…] |
Ծննդավայր | Պասախես, Գիպուսկոա, Իսպանիա[4][5] |
Մահացել է | փետրվարի 3, 2023[6][5][7] (88 տարեկան) |
Մահվան վայր | Portsall, Ֆինիստեր, Ֆրանսիա[8] |
Քաղաքացիություն | Իսպանիա և Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ, գործարար և դիզայներ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | pacorabanne.com |
Paco Rabanne Վիքիպահեստում |
Ֆրանսիսկո Ռաբանեդան՝ ապագա Պակո Ռաբանը, ծնվել է և իր վաղ մանկությունն անց է կացրել բասկերի երկրում։ 1930-ական թվականների վերջերին Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի ժամանակ նրա հայրը կռվել է հանրապետականների շարքերում և 1939 թվականին զոհվել է։ Ֆրանկոյականների հալածանքներից խույս տալու նպատակով մայրը երեխաների հետ դիմել է փախուստի դեպի Ֆրանսիա։ Ընդ որում՝ Պիրենեյան լեռները ստիպված են եղել հաղթահարել ոտքով։
Ֆրանսիայում մայրը աշխատանքի է անցել իսպանացի մոդելավորող Քրիստոբալ Բալենսիագայի նորաձևության տանը։ Նա համոզված կոմունիստ էր, և Պակոն նրա հետ 1950 թվականին այցելել է Մոսկվա։
Ֆրանսիայում Պակոն ճարտարապետություն է ուսումնասիրել, բայց այդ մասնագիտությամբ չի աշխատել, թեև հետագայում իր ճարտարապետական գիտելիքներն օգտագործել է հագուստներ մոդելավորելիս։ Դեռ ուսանողական տարիներին նա զբաղվել է աքսեսուարներ ու բիժուտերիա պատրաստելով՝ կիրառելով նոր նյութեր, օրինակ՝ ռոդոիդ՝ ացետիլցելյուլոզի հիմքի վրա ստեղծված բարձրորակ պլաստմաս, այսինքն՝ այնպիսի նյութեր, որոնք հնարավորություն էին ընձեռում գործնականում մարմնավորել իր երևակայության ծնունդները։ Լինելով թեթև, գունագեղ և ոչ թանկ՝ նրա արտադրատեսակները գրավում էիր հատկապես երիտասարդ գնորդների ուշադրությունը։ 1965 թվականին վաճառվել է Ռաբանի շուրջ քսան հազար արտադրատեսակ։
1966 թվականին Պակո Ռաբանը Փարիզում ներկայացրեց նորաձև հագուստների իր առաջին հավաքածուն[11]։ Դրանք տասներկու մոդելանմուշներ էին՝ պատրաստված «արդիական նյութերից՝» թղթից, պլաստիկից, մետաղից։ Հագուստները կրում-ցուցադրում էին ճերմակամորթ և սևամորթ բոկոտն աղջիկներ. Ռաբանը առաջիններից մեկն էր, որ իր հավաքածուների ցուցադրությունների ժամանակ սկսեց օգտագործել սևամորթ մանեկենուհիներ։ Նրա ցուցադրանքը գրավեց միջազգային մամուլի ուշադրությունը։
Ռաբանն առաջարկում էր դիմել փորձարարության՝ տարազների հավաքածուներ ստեղծելով թղթից, որը նա համարում էր ապագայի հագուստի հիմնական նյութը։ Իր հավաքածուներում նա կիրառում էր երկրաչափական պրոգրեսիաներ, փորձեր էր կատարում՝ գործածելով տարատեսակ նյութերի համակցումներ։ Նրա հավաքածուներում տեղ են գտել փետրե թիկնոցներ, հագուստներ՝ պատրաստված կաշվից, պլաստիկից, մետաղից՝ չորացված ծաղիկների և ժանյակի հավելումով։ Մոդելավորողի բնութագրական գիծն են դարձել հյուսածո օղազրահի տեսք ունեցող, կանացի մարմինը կիպ գրկող զգեստները։ Ռաբանը առաջինն էր, որ տարազների համարները և նկարագիրը հնչեցնելու ավանդույթը խախտելով՝ հավաքածուների ցուցադրությունը ուղեկցեց երաժշտությամբ։
1968 թվականին նա տարազերի էսքիզներ մշակեց «Բարբարելլա» կինոնկարի հերոսուհու համար։ Համբավավոր մոդելավորողը սիրում էր կրկել, որ այդ «ապագայի ամազոնուհու» կերպարը հիրավի ոգեշնչել է իրեն[12]։ Եվ, ի դեպ, Բարբարելան ճանաչվել է ամենասեքսուալ հերոսուհին կինոֆանտաստիկայի բնագավառում։
1969 թվականին Պակո Ռաբանը ստեղծեց իր առաջին օծանելիքը՝ Calandre-ն։ 1973 թվականին հավելեց տղամարդկանց համար հորինած Paco Raban pour home-ը, որը, լինելով ծաղիկների ու փայտանյութի բումունքների ինքնատիպ խառնուրդ, օծանելիքի բնագավառում յուրօրինակ ճեղքում սկզբնավորեց։
Պակո Ռաբանը մասնակցել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնդրամի համար միջոցներ հանգանակելու նպատակով նախաձեռնված միջազգային ակցիային. նրա ստեղծած BlackXS for her օծանելիքի յուրաքանչյուր սրվակի վաճառքից գոյացած եկամտի մի մասը փոխանցվել է Sidaction հիմնադրամին, որը ֆինանսավորում է այդ հիվանդության դեմ պայքարի նախագծերն ու ծրագրերը[13]։ Անվանի մոդելավորողը այդ գործողության շրջանակներում 2007 թվականին այցելել է նաև Ռուսաստան։
Ներկայումս Paco Raban բրենդը պատկանում է նորաձևության իսպանական կոնցեռն Puig-ին[14]. համբավավոր մոդելավորողը այստեղ համագործակցում է Ռոզմարի Ռոաբանի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.