From Wikipedia, the free encyclopedia
Պալ Դարդաի (հունգ.՝ Dárdai Pál, մարտի 16, 1976[1][2], Պեչ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան, մարզիչ։
Պալ Դարդաինը ծնվել է Հունգարիայի Պեչ քաղաքում։ Ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Պեչե» ակումբում։ 1996 թվականի հունվարին տեղափոխվել է BVSC։
Հաջորդ տարվա հունվարին նրան գնել է «Հերտան», որտեղ առաջին իսկ մրցաշրջանում Դարդաին անցկացրել է 10 հանդիպում։
Դարդաինը երկար ժամանակ եղել է «Հերտայի» հիմնական կազմի խաղացող։ «Հերտայի» կազմում նա հանդես է եկել ՈւԵՖԱ-ի Գավաթում։ 2009 թվականից սկսած նրա հայտնվելը մեկնարկային կազմում հազվադեպ է դարձել։ 2010/11 մրցաշրջանի առաջին կեսում Դարդաինը խաղացել է «Հերտայի» պահեստայինների կազմում։ Ակումբում անցկացրած 14 տարիների ընթացքում Դարդայն մասնակցել է 297 հանդիպման՝ դառնալով ակումբի պատմության ռեկորդակիր։ 2015 թվականին նշանակվել է «Հերտա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ[3]։ Նա Բեռլինի թիմը մարզել է 2015-2019 թվականներին, իսկ 2020 թվականին աշխատանքի է անցել բեռլինցիների երիտասարդների հետ։ 2021 թվականի հունվարին կրկին գլխավորել է «Հերտան»[4]։
Դարդաինը միջազգային ասպարեզում նորամուտը նշել է Հունգարիայի երիտասարդական հավաքականի կազմում 1996 թվականին։ Առաջին հավաքականում Նա առաջին անգամ ընկերական խաղում խաղացել է Սլովենիայի հավաքականի հետ 1998 թվականի օգոստոսի 19-ին։ Դարդաին իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 10-ին Եվրո 2000-ի որակավորման փուլում Ադրբեջանի հավաքականի դարպասը։
Կրիստիան Լիստեշի հետ կիսապաշտպանության կենտրոնում հանդես գալով հիմնական կազմում՝ Դարդաինը 2006 թվականին 7 անգամ ավագի թևկապով խաղադաշտ է դուրս բերել հավաքականին։ Պետեր Վարհիդին Դարդաին չընդգրկեց հավաքականի կազմում Եվրո 2008-ի որակավորման փուլում, սակայն 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում հավաքականի նոր մարզիչ Էրվին Կումանը նրան վերադարձրեց կազմ[5]։
Թիմային
Անձնական
Հայրը՝ Պալ Դարդաի ավագը (1951-2017), նույնպես ֆուտբոլիստ և մարզիչ էր։ Երեք որդի՝ Պալկո (ծնվ․՝ 1999), Մարտոն (ծնվ․՝ 2002), և Բենցեն (ծնվ․ 2006) նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ։ 2023 թվականի հուլիսին երեքն էլ առաջին անգամ պաշտոնական հանդիպում են անցկացրել «Հերտայի» կազմում՝ «Հերտայի» կազմում, երկրորդ Բունդեսլիգայի՝ Դյուսելդորֆի «Ֆորտունայի» դեմ խաղում[7]։
Մրցաշրջան | Ակումբ | Երկիր | Մրցույթ | Հանդիպումներ | Գոլեր |
---|---|---|---|---|---|
1991/92 | Պեչ | Հունգարիա | Հունգարիայի առաջնություն | 4 | 0 |
1992/93 | Պեչ | Հունգարիա | Հունգարիայի առաջնություն | 10 | 1 |
1993/94 | Պեչ | Հունգարիա | Հունգարիայի առաջնություն | 10 | 1 |
1994/95 | Պեչ | Հունգարիա | Հունգարիայի առաջնություն | 30 | 4 |
1995/96 | Պեչ | Հունգարիա | Հունգարիայի առաջնություն | 14 | 5 |
1995/96 | BVSC | Հունգարիա | Հունգարիայի առաջնություն | 7 | 0 |
1996/97 | BVSC | Հունգարիա | Հունգարիայի առաջնություն | 15 | 3 |
1996/97 | Հերտա | Գերմանիա | 2-րդ Բունդեսլիգա | 10 | 0 |
1997/98 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 14 | 0 |
1998/99 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 21 | 1 |
1999/00 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 15 | 1 |
2000/01 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 24 | 2 |
2001/02 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 27 | 3 |
2002/03 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 29 | 4 |
2003/04 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 29 | 0 |
2004/05 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 17 | 0 |
2005/06 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 16 | 2 |
2006/07 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 28 | 3 |
2007/08 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 23 | 0 |
2008/09 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 26 | 1 |
2009/10 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 17 | 0 |
2010/11 | Հերտա | Գերմանիա | 2-րդ Բունդեսլիգա | 1 | 0 |
Ամսաթիվ | Քաղաք | Մրցակից | Խփված գոլ | Հաշիվ | Մրցույթ | |
---|---|---|---|---|---|---|
1 | 1998 թվականի հոկտեմբերի 10 | Բաքու | Ադրբեջան | 1-0 | 4-0 | Եվրո 2000 Որակավորում |
2 | 2022 թվականի սեպտեմբերի 7 | Ռեյկյավիկ | Իսլանդիա | 2-0 | 2-0 | Ընկերական հանդիպում |
3 | 2002 թվականի նոյեմբերի 20 | Բուդապեշտ | Մոլդովա | 1-1 | 1-1 | Ընկերական հանդիպում |
4 | 2006 թվականի մայիսի 30 | Մանչեսթեր | Անգլիա | 1-2 | 1-3 | Ընկերական հանդիպում |
5 | 2006 թվականի մայիսի 24 | Զենիցա | Բոսնիա և Հերցեգովինա | 3-0 | 3-1 | Եվրո 2008 Որակավորում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.