From Wikipedia, the free encyclopedia
Չոկեր (անգլ.՝ choker, խեղդող), կարճ վզնոց, որը պինդ կապվում է պարանոցին, ըստ վզի չափսերի։ Կան այդպիսի զարդերի տարբեր տեսակներ։ Չոկերները պատրաստվում են խխունջից, փայտից, ոսկորից, ազնիվ մետաղներից, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից, կաշվից, պլաստմասսայից, թավիշից, ատլասից և նմանատիպ նյութերից։ Այդ տեսակի վզնոցները ի հայտ են եկել մ.թ.ա. 2–րդ դարում և մինչ այսօր պահպանվում է դրանց հայտնիությունը:Հարկ է նշել, որ այդ զարդերը ունեն իրենց իմաստը, կախված թե ինչ նյութից են պատրաստված։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ներկայումս դժվար է հաստատ ասել, թե երբ և որտեղ են հայտնվել առաջին չոկերները։ Ամենահին չոկերներից մեկը գտնվել է Ամերիկայի տարածքում։ Այդ հնագիտական գտածոն ստեղծվել է մ.թ.ա 2-րդ դարում։ Հին ժամանակներում չոկերներ կրել են մայաները և հնդկացիները։ Իզուր չէ, որ բնիկ ամերիկացիները զարդարել են իրենց պարանոցները, քանի որ չոկերները համարվում էին չար ուժերից պաշտպանվելու միջոց։ Այդ զարդերը հիմնականում կրում էին ցեղախմբի կամ ցեղերի ղեկավարները, որպես իշխանության խորհրդանիշ։ Հնդկացիները չոկերները պատրաստում էին կենդանիների մանր ոսկորներից, խխունջներից և փայտից։
Մոտավորապես այդ ժամանակներում չոկեր կրում էին նաև Ասիայի և Եգիպտոսի ժողովուրդները։ Ավելի ուշ չոկերները հայտնվեցին նաև հռոմեացիների և հույների պարանոցներն։
Ասիայում չոկերները պատրաստվում էին փայտից և օգտագործվում էր վիզը երկարեցնելու միջոց։ Համարվում էր, որ բարձր խավի ներկայացուցիչները ունեին արտաքին տեսքի հատուկ նշանները, որոնցից մեկը երկար պարանոցն էր։ Որպեսզի ընդգծեին դա, վաղ տարիքից աղջիկների պարանոցներին կապում էին փայտե օղակներ։ Այդ աքսեսուարը պետք է ազդեր վզի երկարության վրա։ Այն ծառայել է նաև որպես պատժիչ միջոց․ տարիներ շարունակ մկանների փոխարեն վզի հենարան դարձած չոկերը հանելու դեպքում վիզը կոտրվում էր և կինը մահանում էր։
Հին Եգիպտոսում չոկերը պատրաստվում էր ոսկուց և կրում էին միայն քաղաքական խավի ներկայացուցիչները։ Ի տարբերություն փարավոնների երկրի, հին հույները կրում էին փայտե կոպիտ և կաշվե չոկերներ, որոնք կրում էին միայն ստրուկները։ Այդ թրենդը տարածվեց նաև Հռոմում։ Բացի այդ, Հռոմեական կայսրությունում և Չինաստանում չոկեր կրում էին նաև զինվորականները։ Այդ զարդը հանդիսանում էր զինվորական հանդերձանքի մի մասը, որը նախատեսված էր մոտակա մարտի համար։ Զինվորական չոկերները պատրաստվում էին կաշվից և պատված էր փշերով, որոնց երկարությունը կազմում էր 30 սմ։ Ավելի ուշ չոկերները դարձան խաղաղ բնակչության ինքնապաշտպանության միջոց։ Այդպիսի չոկերներ կրում էին, որպեսզի պաշտպանվեին տեղի հանցագործներից։ Զարդը ակտուալ դարձավ հղի կականց և նենգ մայրերի շրջանում։
Միջնադարում չոկերները կրկին ակտուալ դարձան։ Սակայ «Մռայլ դարերի» շրջանում դրանք կորցրեցին իրենց սոցիալական և էսթետիկ նշանակությունը, դառնալով միայն ինքնապաշտպանության միջոց։ Այդ զարդերը պատրաստվում էին հռոմեական զինվորների սկզբունքով։ Կարծիքներ կան, որ միջնադարում չոկերների նորաձևությունը սկսվել է Իտալիաում։ Միջնադարում սկսեցին կրել արծաթե և կաշվե չոկերներ, որոնք զարդարում էին մետաղե կամ արծաթե փշերով։ Այդպիսով մարդիկ իրենց պաշտպանում էին կենդանի հանցագործներից, այլ նաև մահացածներից։ Ինկվիզցիայի գործողությունների ճնշումից, մարդիկ պատվիրում էին արծաթե չոկերներ, որով իրենց պաշտպանում էին կախարդների անեծքներից և վապմիրների ու փոխակերպուկների խայթումից։
Վերածծնդի դարաշրջանում նորաձևության մեջ հայտնվեցին խորը զդեստալանջի բացվածքներով հագուստներ և բարձր սանրվածքները։ Դրանք ավելի ընդգծելու համար պետք եկան չոկերները։ Ռոկոկո ոճը պահանջում էր նրբագեղություն, այդպիսով չոկերները պատրաստվում էին մարգարիտներից ու թանկարժեք քարերից։ Օգտագործվում էին նաև ոսկի և թավշե ու ատլասե կտորներ, դրանք հիմնականում լինում էին սև գույնի։ Թանթիկները գտնվում էին կենտրոնում, իսկ դրանց շուրջը տեղադրվում էր այլ թանկարժեք քարեր։ Թանթիկները պատրաստվում էին մարգարտե թելերից։
Այդպիսի չոկերներ կերլ իրենց կարող էին թույլ տալ, միայն հարուստ մարդիկ։ Միջին խավերի համար պատրաստում էին ավելի էժանագին, բայց դրա հետ մեկտեղ նրբագեղ չոկերներ։ Ոսկու և արծաթի փոխարն օգտագործվում էր նմանատիպ արծնապակի, իսկ թանկարժեք քարերը փոխարինում էին բյուրեղապակով։ Երբեմն չոկերները պատրաստում էին առանց թանկարժեք քարերի, օգտագործելով միայն կտոր։ Դրանք զարդարվում էին միայն ժապավենակապով կամ արհեստական ծաղիկներով։
19-րդ դարում չոկերները կրկին կորցրեցին իրենց հայտնիությունը։ Նորաձևությունում առաջ եկան ավելի հասարակ զարդեր։ 19-րդ դարի առաջին կեսին չոկերները փոխարինվեցին բարձր օձիքներով, որոնք զարդարվում էին թանկարժեք քարերով։ Այդ թրենդը մեծ մասամբ հատուկ էր տղամարդկանց։
1880 թվականին չոկերները կրկին նորաձևություն վերադարձան Ուելսի արքայադստեր շնորհիվ։ Մանկության տարիներին նա վնասել էր իր պարանոցը, ինչի արդյունքում նա վզի վրա մնացել էր երկար սպի։ Արքայադուստրը շատ անհարմար էր զգում դրանից և փորձում էր ամեն կերպ թաքցնել այն։ Լավագույն միջոցը դա չոկերն էր։ Հատուկ նրա համար սկսեցին պատրաստել թանկարժեք կտորներով և քարերով չոկերներ։ Այդ անսովոր զարդը արագորեն դրեց նոր նորաձևության սկիզբը։ Սկսեցին արտադրել նաև ցանցավոր չոկերներ։
1980-ական թվականներին այդ զարդը կրկին հայտնվեց նորաձևությունում։ Հիպիների և սեքսուալ հեղափոխությունից հետո ֆետիշ մշակույթը ավելի մեծ տարածում ստացավ, սկսեցին հայտնվել ավելի շատ գեյ ակումբներ։ Դրա հետ մեկտեղ ռոք մշակույթը սկսեց կորցնել իր հայտնիությունը։ Դա դուրս մղեցին պանկերը։ Երաժիշտները փորձում էին ուշադրությւոն գրավելու նոր միջոց։ Նրանք սկսեցին կրել փշերով, վզնոցներով զարդարված կաշվե չոկերներ, որոնք դարձան ռոք երաժիշտների և այդ ենթամշակույթի երկրպագուների անբաժան մասը։
1990-ական թվականներին մեծ հայտնիություն էր վայելում դիսկո ժանրը, այդ ժանրի ներկայացուցիչները մեծ ուշադրություն էին դարձնում իրենց արտաքինին, այդպիսով սկսեցին կրել չոկերներ։ Շուտով Մետալիստների կաշվե ու փշերով պատված զարդերը անցան գլամուրային կանաց զարդատուփերի մեջ։ 20-րդ դարի վերջում սկսեցին պատրաստել չոկերներ տարբեր գույների սինթետիկ կտորներից։
21-րդ դարի չոկերների նորաձևությունը տարբերվում էր իր մեծ բազմազանությամբ։ Կրկին հայտնվեցին ցանցավոր ռոմանտիկ, ադամանդե նրբագեղ և մարգարտե կլասիկ չոկերները։ Կաշվե չոկերները այլևս ամոթանք չեն առաջացնում և հայտնվել են նորաձևությանը հետևող շատ աղջիկների պահարաններում։ Հետագայում այդ զարդի զարգացումը չդադարեց։
Ժամանակի ընթացքում չոկերներն սկսեցին օգտագործել պոռնոգրաֆիկ ֆիլմերում։ Այն օգտագործվում է որպես վզկապ, որին ամրացնում են գոտին, որպեսզի ղեկավարեն թույլ սեռին և ցույց տան իրենց իշխանությունը։
Չոկերները ունեն տարբեր տեսակներ։ Հին ժամանակներից չոկերները ունեին իրենց նշանակությունը;
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չոկեր կատեգորիայում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.