Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Չեռնոգորիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում կա 4 անվանում (2017 թվական), ինչը կազմում է ընդհանուր թվի 0,4 % -ը (2017 թվականին 1073-ից)։ Մեկ օբյեկտ ներառված է բնական, մնացած երեքը՝ մշակութային չափանիշներով, այդ թվում մեկը՝ որպես մարդկային ստեղծագործ հանճարի գլուխգործոց (չափանիշ i)։
Բացի այդ, 2017 թվականի դրությամբ, Չեռնագորիայի տարածքում 4 օբյեկտներ գտնվում են համաշխարհային ժառանգության թեկնածուների ցանկում[1]։
Չեռնագորիան վավերացրել է Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության կոնվենցիան 2006 թվականի փետրվարի հունիսի 3-ին[2]։ Սակայն առաջին օբյեկտն ընդգրկվել է ցանկում 1979 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 3-րդ նստաշրջանում։ Այդ ժամանակ Չեռնագորիան Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության մասն էր կազմում։
Օբյեկտները դասավորված են համաշխարհային ժառանգության ցանկում դրանց ընդգրկվելու հերթականությամբ։
# | Պատկեր | Անվանում | Տեղադրություն | Ստեղծման ժամանակ | Ցանկում ընդգրկվելու տարին | № | Չափանիշներ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Կոտոր բնական և պատմամշակութային շրջան (չեռնոգոր.՝ Природни и културно-историјски регион Котора) |
Քաղաք՝ Կոտոր Համայնք՝ Կոտոր |
Մ․թ․ա 168 թվական | 1979 | № 125 | i, ii, iii, iv | |
2 | Դուրմիտոր ազգային պարկ (չեռնոգոր.՝ Национални парк Дурмитор) |
Մոտակա քաղաք՝ Ժաբլյակ Համայնք՝ Ժաբլյակ |
— | 1980 | № 100 | vii, viii, x | |
3 | «Ստեչակ» միջնադարյան գերեզմաններ (չեռնոգոր.՝ Стећци — средњовековни надгробни споменици) | Համայնքներ՝ Ժաբլյակ, Պլուժինե (Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Խորվաթիայի հետ համատեղ) | 12-16-րդ դարեր | 2016 | 1504 | iii, vi | |
4 | 16-17-րդ դարերի Վենետիկյան պաշտպանական կառույցներ (չեռնոգոր.՝ Венетиан утврђења XV — XVII века) | Համայնք՝ Կոտոր (Իտալիայի, Խորվաթիայի հետ համատեղ) | 16-17-րդ դարեր | 2017 | 1533 | iii, iv |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.