From Wikipedia, the free encyclopedia
Բիլգին Օզլաչկան (թուրքերեն՝ Bilgin Özçalkan, դեկտեմբերի 31, 1976[1], Սկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա)՝ առավել հայտնի է որպես Չեզա (Ceza), թուրք ռեփեր։ Համարվում է աշխարհի ամենաարագ ռեփերը։ Ծնվել է Ստամբուլում։ Համագործակցում է գերմանական Hammer ձայնագրման ստուդիայի հետ։ Նրա քույրը՝ Ayben-ը նույնպես ռեփեր է։Ռեպ կարդալու իր արագությունը-1367 բառ 2.30 րոպեում, ինչը հավասար է 9.1 բառ վայրկյանում։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ջեզա | |
---|---|
Բնօրինակ անուն | թուրքերեն՝ Bilgin Özçalkan |
Նաև հայտնի է որպես | Ceza |
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1976[1] (47 տարեկան) Սկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա |
Երկիր | Թուրքիա |
Ժանրեր | հիփ հոփ և chopper? |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Esen Müzik? |
Կրթություն | Ստամբուլի համալսարան |
Կայք | ceza.com.tr |
Ceza (rapper) Վիքիպահեստում |
Դեկտեմբերի 31-ին՝ Ուսկյուդարում միջին խավի ընտանիքում ծնվեց մի տղա և որոշեցին նրան տալ Բիլգին Անունը։ Փոքր ժամանակ նա շատ խույլ երեխա էր և նրա համար գոյություն ուներ միայն երաժշտությունը և սպորտը։ Բայց դրանով հանդերձ նա կարողացավ ավարտել Խայդար Փաշայի անվան Արդյունաբերական Ճեմարանը։ Նա դարձավ էլեկտրո վարպետ։ Շաբաթվա 6 օրը աշխատում էր, իսկ 7-րդ օրը մտածում էր երաժշտության մասին։ 1995 թվականին վերջնականորեն որոշեց դառնալ ռեպեր։ Նա իր ընկերներից վերցնում էր ռեպի սկավառակներ, որոնք ոգեշնչում էին նրան, որպեսզի նա ստեղծի իր սեփական երգերը։ Կադիկում նա հանդիպում է ռեփեր-պրոդյուսեր Dr. Fuchs-ի հետ։ Նրանք ստեղծում են «Nefret» (ատելություն) խումբը։ Ակումբներում երկարատև ելույթներից հետո Չեզա-ն պայմանագիր կնքեց գերմանական «Hammer Music» ձայնագրման ստուդիայի հետ։ Նրանց առաջին ալբոմը «Meclis-i ala Istanbul» վիրուսի նման տարածվեց երիտասարդության մեջ։ Այն բանից հետո, երբ Դոկտոր Ֆուքսը տեղափոխվեց բանակ, Չեզա-ն որոշեց սկսել իր կարիերան։ Հենց որ դուրս եկավ «Med Cezir» ալբոմը՝ Բիլգինին սկսեցին ճանաչել փողոցում և անգամ առաջարկում էին ելույթ ունենալ տարբեր համերգներում։ Բայց դրանով հանդերձ նա շարունակում էր աշխատել որպես էլեկտրիկ։ Շատերը նրան ասում էին. «Դու արդեն աշխատանք ունես քեզ պետք չէ ռեպը»։ Բայց նա ոչ մեկին չէր լսում։ Այսպիսով բոլոր ալբոմները, գովազդները, տեղական, արտասահմանյան փառատոները և խոշոր համերգներ դարձրեց նրան սիրված։ Նրան կարելի է անվանել աստղ, ռեպաստղ, բայց նա չի ընդունում այս մակդիրները և շարունակում է իրեն համեստ պահել։ Չեզայի հետ շփվելով դու հասկանում ես, որ նա Ամերիկացի ռեպերների նման չէ՝ որոնք ստեղծագործում են հանուն փողի և պատվի, այլ հանուն ընտանիքի, ընկերների և իհարկե քրոջ՝ Այբենի համար։
Լույս է տեսել իր առաջին սինգլը «Feyz Al»: 2006 թվականի Սեպտեմբերի 5-ին լույս է տեսնում իր 6-րդ ալբոմը՝ «Yerli Plaka», որտեղ նրա հետ հանդես էր գալիս նաև մի Ամերիկացի ռեպեր Կանզաս Սիթիից՝ Tech N9ne: Ինչպես տեսանյութը, այնպես էլ ալբոմը ձայնագրված էր Գերմանիայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.