From Wikipedia, the free encyclopedia
Չափար, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 59 կմ արևմուտք` Թարթառ գետի ձախ ափին՝ 1000 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 2262,22 հեկտար։
Գյուղ | ||
---|---|---|
Չափար | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Մարտակերտի շրջան, Քելբաջարի շրջան և Մարտակերտի շրջան | |
ԲԾՄ | 1183 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 355[1] մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | չափարցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չափար համայնքը տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 55 կմ հեռավորության, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 80 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձրալեռնային է, ունի 2262,22 հա տարածք, որից 987,94 հա գյուղատնտեսական նշանակության, 1128,89 հա անտառային հողեր։ Չափար համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։ Համայնքի տարածքում առկա են թվով 7 աղբյուրներ` «Քյոհնա շենի», «Եթվանանց», «Շորշոր», «Օսեփին», «Ճինջինոցեն», «Դյուդիջլիրով» և «Թթու ջուր»։
1990-ին Չափարում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Հ. Գրիգորյան), որը մասնակցել է Իմերեթ-Քերավենդ, Աղդաբան, Մարտակերտի շրջանի տարբեր գյուղերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Չափարից զոհվել է 17 ազատամարտիկ[2]։
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ գյուղատեղի «Հին Չափար» (XVII-XIX դդ․), Կարմիր քարի վանք եկեղեցի (XII-XIII դդ․), մատուռ «Սոփեն դուզ» (127 3թ․), գերեզմանոց (XII-XIII դդ․), խաչքար (XIII դ․), ամրոց Հակառակաբերդ(IX-XIII դդ․), սրբատեղի «Օջախ» (միջնադար), հաշվառված է 65 հուշարձան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Ս. Մինաս և Ս. Պողոս եկեղեցիները, Կարմիր քարի վանքը, Օջախ սրբավայրը և այլն։
2015 թվականին Չափար համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 335 մարդ։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 309 | 303 | 308 |
Համայնքում կա 89 տնտեսություն։ Հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Համայնքային ենթակայության ճանապարհները բնահողային են, խճից և կոպճից, չմշակված կապակցող նյութերից։ Տրանսպորտային կապը կարգավորված է․ ուղևորափոխադրումներն իրականացվում են Չափար-Ստեփանակերտ-Չափար միջշրջանային թիվ 207 կանոնավոր ավտոբուսային երթուղով։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 46 աշակերտներ, համայնքն ուներ 1 մասնավոր բարեգործական մանկապարտեզ, հաճախում էին 20 երեխաներ[4]։ 2007-ի ապրիլի 30-ին գյուղում բացվել է նորակառույց մասնավոր բարեգործական մանկապարտեզ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.