Չարեք բերդ
From Wikipedia, the free encyclopedia
Չարեք բերդ կամ Չարեք (նաև Սահակ Սևադայի բերդ,Շամքորի բերդ, Մամռոտ բերդ[1]), միջնադարյան հայկական բերդ Գարդման գավառում, ներկայումս՝ Ադրբեջանական Հանրապետության Գետաբեկի շրջանի Գետաբեկ քաղաքից արևելք, Շամխոր, (Չարեք) և Գետաբակ գետերի միախառնման տեղում, հրվանդանաձև երկարած լեռնաճյուղի ապառաժ վերջավորության, ծովի մակերևույթից 1110 մ բարձրության վրա (գետափից ունի 100 մ բացարձակ բարձրություն)[1]։
![]() Նկարագրություն | |
Տեղագրություն | Ադրբեջան |
Վարչական միավոր | Söyüdlü? |
Երկիր | Ադրբեջան |
Շինանյութ | աղյուս |
Ճարտարապետական ոճ | Arran architectural school? |
Ընթացիկ վիճակ | ավերված |
Կապված անձինք | Սահակ Սևադա |
Պատմություն
1206 թվականից հետո Զաքարյանները՝
![]() |
...ի վեցհարիւր յիսուն և հինգ թուին առին Կարս՝ թագաւորին և ապա Գետաբակս և Չարեքն... | ![]() |
Բերդն ազատագրում է Իվանե Զաքարյանը՝
![]() |
Եվ մեծն Իւանէ անուանի եղեալ քաջարութեամբ՝ առնու Չարեքն և զամենայն շրջակայս նորա և ապա ձեռն տուեալ ազգայնոյն իւրոյ՝ Վահրամայ որդւոյ Զաքարիայ...[2][3][4] | ![]() |
Նաև 1224 թվականին վերաբերվում է հետևյալ հիշատակությունը՝
![]() |
...եւ ի տերութեան Այրարատեան նահանգին եւ Խաչենոյ, մինչ ի կողմանս Չարեքին աթաբակ Իվանէի...[2][3][4] | ![]() |
Հայաստանի այլ բազմաթիվ բերդերի նման՝ Չարեքը գրավում են մոնղոլները՝
![]() |
...Ղատաղա նոյինն՝ կողմանս Չարեքին, Գետաբակուց և Վարդանաշատու...«Հաւաքումն Պատմութեան Վարդանայ վարդապետի», Վենետիկ, 1862, էջ 144 | ![]() |
Գրավման մասին է նաև վկայում Կիրակոս Գանձակեցին[5]։
Կարելի է ենթադրել, որ մոնղոլների գրավումից հետո Չարեք բերդը կորցնում է իր ռազմական նշանակությունը, քանի որ այդ ժամանակից հետո աղբյուրներում այն համարյա չի հիշատակվում[6]։
19-րդ դար
19-րդ դարի վերջին Չարեք բերդ են այցելել տեղագիր մի քանի հեղինակներ, որոնք թողել են բերդի համառոտ նկարագրությունը՝
![]() |
Վանքից դէպի Գանձակ տանող ճանապարհի վրայ, երկու վերստաչափ հեռաւորութեամբ, նոյն Շամխոր կարկաչահոս գետի վրայ, շատ բարձր, նոյնպէս անտառապատ ապառաժի վրայ, երևում է բարձր աշտարակներով և ամբողջովին թրծած կարմիր աղիւսով շինուած բերդը ահագին տարածութեամբ պարիսպներով, որին կոչում են Շամխորի բերդ՝ գետի անունով, իսկ թուրքերը՝ Մամուր կալասի...[7] | ![]() |
Տես նաև
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.