From Wikipedia, the free encyclopedia
Չանյե-4 ( չինարեն հեշտ. 嫦娥四号 , պինին: Cháng'é sìhào, պալլ.: Չանյե սի-հաո), չինական ավտոմատ միջմոլորակային կայան՝ Լուսնի և տիեզերական տարածության հետազոտման համար։ «Չանյե-4»-ը հանդիսանում է վայրէջք կատարող սարքավորում, որը կազմված է ստացիոնար լուսնային կայանից և այլ մոլորակի մակերևույթի վրա շարժվող սարքից։
«Չանյե-4»-ը հանդիսանում է Չինաստանի լուսնային ծրագրի մասը՝ «Չանյե-3»-ի շարունակությունն ու փոխարինողը։
Պլանավորված են՝ վայրէջք Կարման խառնարանի վրա, որն իր հերթին մտնում է Հարավային բևեռի ավազանի Էյտկենի մեջ, ինչպես նաև նախատեսվում են ռեգոլիտի[1] հետազոտման օրինակներ։ Մասնագետները հույս ունեն այդ շրջանում գտնելու լուսնային մակերևույթի վերին շերտերից ջարդված նյութեր, ինչը կօգնի լույս սփռելու նրա երկրաբանական պատմության վրա[2]։
Բացի գիտական առաջադրանքներից, առաքելությունը Չինաստանին թույլ կտա հետագա տիեզերական կապի համակարգի իրականացումը բողոքարկելու, ինչպես նաև կամրապնդի ՉԺՀ-ի՝ ԱՄՆ-ից հետո տիեզերական երկրորդ գերտերությունը[3] լինելու կարգավիճակը։
4-տոննայանոց վայրէջք կատարող սարքավորում՝ 140-կիլոգրամանոց, մետրը մետրի վրա չափսերով լուսնագնացով[4]։
Առաքելությունն իրականացնող սարքավորման էներգամատակարարումն իրականացվում է ջերմային բլոկներով, որոնք ջերմության և իզոտոպային գեներատորների աղբյուրներից են ճառագայթվում՝ օգտագործելով «Պլուտոն-238»[5] ալֆա-քայքայման իզոտոպի էներգիան։ Ջերմային բլոկների կորպուսները պատրաստված են «НИИграфит» ընկերության մասնագետների կողմից։ Այս բլոկների միջուկը մշակվել է ՌԴ դաշնային միջուկային կենտրոնում։ Սնման աղբյուրի տվյալները միակն են, որոնք չինական տիեզերագնացության գործակալությունն ընդունել է Ռուսաստանից[6]։
Արձակումը և փափուկ վայրէջքն իսկզբանե նախատեսված էին 2015 թվականին[7]։
Քանի որ Լուսնի հակառակ կողմից բացակայում է ուղիղ տեսանելիությունը, սարքավորումների հետ կապը կազմակերպելու համար օգտագործվելու է վերաշարժահաղորդ «Ցյուեցյայո» արբանյակը, որը «Չանժչեն 4C» կրող հրթիռով 2018 թվականի մայիսի 20-ին Սիչան տիեզերակայանից բաց է թողնվել դեպի L2[8]: Ինչպես նաև, Ցյուեցյայոյի հետ միաժամանակ, Խարբինսկի պոլիտեխնիկական համալսարանի կողմից արձակվեցին 2 փոքր սարքավորումներ՝ «Լունցզյան-1»-ը և «Լունցզյան-2»-ը[9]։
«Չանյե-4»-ը հաջողությամբ երկրից բաց է թողնվել 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Սիչան տիեզերակայանից[10]։
2018 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 11:39 սարքավորումը դուրս եկավ Լուսնի[11] շուրջը գտնվող ձվածրաձև արբանյակի վրա։
2018 թվականի դեկտեմբերի 19-ին «չանյե-4»-ը կապ հաստատեց Queqiao շար-ահաղորդչի արբանյակի հետ՝ դրա միջոցով կապ հաստատելով Երկրի հետ[12]։
2018 թվականի դեկտեմբերի 30-ին չինական ժամանակով 08:55 «Չանյե-4»-ը 100 կմ շրջագծով անցավ անցավ Լուսնի շուրջը գտնվող ձվածրաձև արբանյակը[13]։
2019 թվականի հունվարի 3-ին Երևանի ժամանակով 06:26 տեղի ունեցավ փափուկ վայրէջք՝ Լուսնի հակառակ կողմի վրա[14][15][16]։
2019 թվականի հունվարի 3-ին Երևանի ժամանակով 07:40-ին սարքավորումը կատարեց աշխարհում առաջին լուսանկարը Լուսնի հակառակ կողմից, որն արված է մոտ հեռավորությունից, և այն Ցյուեցյայո արբանյակ-շարժահաղորդչի միջոցով փոխանցեց Երկիր[17]։
Այդ նույն օրը Մոսկվայի ժամանակով 17:22 տիեզերագնաց Յույտու-2-ը վայրէջքի կայանից անցավ Լուսնի[18][19] մակերևույթի վրա։ Հունվարի 4-ից մինչև հունվարի 10-ը Յույտու-2-ը գտնվում էր «քնի» ռեժիմում։ Չանյե-4-ի վայրէջքի կայանն այդ ընթացքում անցնում էր բարձր ջերմաստիճանային փորձությունների միջով։ Հունվարի 10-ին Չինաստանի ժամանակով 17:14 (Մոսկվայի ժամանակով 12:14) Յույտու-2- հաջողությամբ դուրս եկավ «քնի» ռեժիմից և արեց առաջին լուսանկարները[20]։ «Յույտու-2»-ը գիտահետազոտական աշխատանք է կատարել մինչև հունվարի 12-ը՝ միայն ցերեկային ժամերին[21][22]։
Սարքավորման մեջ գտնվում է 198 մմ բարձրությամբ, 173 մմ տրամագծով բեռնարկղ (կոնտեյներ), որը փակ կենսոլորտ ձևավորելու համար է։ Կենտեյները, բացի ջրից, հողից և օդից, պարունակում էր 6 բուսաբանական տեսակներ՝ բամբակաբույսի, հանճրակի, կարտոֆիլի, ծնկածաղիկի (լատին․՝ Arabidopsis) սերմեր, նաև պտղատու մեղվի ձվեր և խմորման սնկեր, ինչպես նաև փոքրիկ տեսախցիկներ և 25 °C ջերմաստիճանի ապահովումը վերահսկող համակարգ[23][24]։ Լուսնի վրա վայրէջքից 2 ամիս առաջ հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ՝ սերմերն ու ձվերը դարձել էին «չգործող»։ Հունվարի 3-ին՝ Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո, սերմերի վրա ջուր լցվեց։ Հունվարի 15-ին կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարվեց, որ տեսախցիկների կողմից ֆիքսվել է բամբակի սերմերից մեկի ծլումը[25][26]։
The Guardian-ի կողմից 2019 թվականի հունվարի 17-ին տարածվեց տեղեկություն այն մասին, որ Լուսնի հակառակ կողմի վրա պատմական վայրէջք կատարած չինական Chang’e-4 ավտոմատ միջմոլորակային կայանի վրա օրեր առաջ ծիլ տված բամբակի սերմը չորացել է[27][28][29]։ Աղբյուրը մանրամասնում է, որ մի քանի օր առաջ բամբակի ծլած սերմը գիտնականներին հույս էր տվել այն հարցում, որ ապագայում մարդիկ Լուսնի վրա մթերք աճեցնելու հնարավորություն կունենան։ Հայտնի է, որ բույսը սնվում էր Լուսնի մակերևույթի վրա ընկած Արևի լույսով, սակայն երբ գիշերը եկել է, ջերմաստիճանն ընկել է Ցելսիուսի սանդղակով 170 աստիճանի։ Դրա հետևանքով բամբակի սերմի կյանքն ավարտվել է։ Նշվում է, որ Չանյե-4 սարքը «քնի» ռեժիմում է գտնվում կիրակի օրվանից, երբ վայրէջքից հետո սկսվել է առաջին լուսնային գիշերը։ Աղբյուրը մանրամասնում է, որ Լուսնի վրա գիշերը տևում է մոտ երկու շաբաթ։ Դրանից հետո կայանը կրկին կարթնանա։ Կայանին կից Yutu-2 լուսնագնացը ցերեկվա ժամերին, երբ Արևը կիզիչ է, ու ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի սանդղակով 120 աստիճանի, ևս «քնի» ռեժիմում է գտնվել։ Այժմ առաջին գիտափորձը համարվում է ավարտված[23][30]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.