From Wikipedia, the free encyclopedia
Չադի դրոշը (ֆրանսերեն՝ Drapeau du Tchad, արաբերեն՝ علم تشاد), կարմիր, կապույտ, դեղին գույներով, հավասարաչափ ուղղաձիգ շերտերով ուղղանկյուն պաստառ է։ Այն սահմանված է Չադի Հանրապետության Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Լայնքի և երկայնքի 2։3 հարաբերակցությամբ։ Ընդունվել է 1959 թվականի հունիսի 11-ին։
Չադի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Չադ |
Նշան | 🇹🇩 |
Հարաբերություն | 3:2 |
Ընդունված է | հունիսի 11, 1959 |
Գույներ | կապույտ, դեղին և կարմիր |
Պատկերված է | դաշտ |
Չադի դրոշը գրեթե նույնական է Ռումինիայի ազգային դրոշին։ Ռումինիան օգտագործել է դրոշը 1866 թվականից, որն առաջին անգամ ներկայիս տեսքով հայտնվել է Վալախիայում։ Այն պաշտոնապես օգտագործվել է 1848 թվականից մինչև 1948 թվականը, մինչև որ փոխարինվել է Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության դրոշով։ Չադը սկսեց օգտագործել իր ներկայիս դրոշը 1960 թվականին՝ Ֆրանսիայից անկախանալուց հետո։ Երբ Չադը ընդունել է իր դրոշը, Ռումինիայի դրոշը տարբեր է եղե՝ դրոշի մեջտեղում եռագույնի վրա եղել է սոցիալիստական Ռումինիայի զինանշանը. սա ավելացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 20-րդ դարի երկրորդ կեսի կոմունիստական ժամանակաշրջանում։ Այնուամենայնիվ, 1989 թվականին Ռումինիայի կոմունիստական կառավարությունը տապալվել է, և զւնզնշանը հանվել է՝ Ռումինիայի դրոշը վերադարձել է նախապատերազմյան տարբերակին, որը համընկնում էր Չադի կողմից մինչ այդ ընդունված տարբերակին[1]։
Ռումինիայի և Չադի միջև ճգնաժամը, որոնք կիսում են նմանատիպ դրոշներ, այդ առիթով մտահոգել է Չադի կառավարությանը. նրանք 2004 թվականին խնդրել են, որ Միավորված ազգերի կազմակերպությունը դա համարի խնդիր։ Ի պատասխան Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն լրատվամիջոցներին ասել է. «Եռագույնը մեզ է պատկանում, մենք չենք հրաժարվի եռագույնից»[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.