Ուրմե, երկրամաս Վանի թագավորությունում, Վանա լճի արևմտյան և հարավ-արևմտյան կողմում։

Անվանում

Ենթադրվում է, որ Ուրմե երկարմասի հետ են կապված Ուրմիո լճի և Մուշի գավառի Ուրման գյուղի անվանումները[1]։

Միաժամանակ, Արմե երկրի հետ միասին ընկած է հայերի առավել հայտնի անվան՝ «արմենների» հիմքում. «Արմենի», «Արմենիա» և «Արմինա» անուններն ունեն խուռա-ուրարտական ծագում՝ Արմենի նշանակում է Արմե + նի = Արմենների երկիր: Հոմերոսը հիշատակում է «արիմ» ժողովուրդ անունը:

Պատմություն

Հիշատակվում է Վանի թագավոր Մենուայի (մ․թ․ա․ 810 - 786) սեպագիր արձանագրություններում՝ որպես ցեղային միություն։ Առավել ուշ Ուրմե երկիրը ապստամբում է Արգիշտիի դեմ (մ․թ․ա․ 782 - 764), սակայն պարտվում է. 773 թվականին Արգիշտին 24 հազար անձի գերեվարում է Տուշպա։ Ապա և Ուրմեն ապստամբում է Սարդուրի Բ թագավորի դեմ (մ․թ․ա․ 764 - 735)։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.