Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ուրբանլաբը (սոցիալական ցանցերում նաև urbanlab_am և/կամ urbanlab.am) Երևանում գործող քաղաքային անկախ հետազոտահեն կազմակերպություն է, որը միտված է նպաստել քաղաքային կենսապատկերի (լանդշաֆտի) ժողովրդավարացմանը՝ խթանելով կայուն զարգացում բառի ամենալայն իմաստով։
Ժառանգության պաշտպանության մի քանի ակտիվիստների կողմից հիմնված ուրբանլաբը բազմագիտակարգային հարթակ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպությանը իրականացնել տարաբնույթ հետազոտական աշխատանքներ՝ սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև այլ կազմակերպությունների առաջարկությամբ, որոնք ներառում են հանրային և մասնագիտական խմբերի համար մասնագիտական բովանդակության ստեղծում, քաղաքային միջավայրի նախագծերում խորհրդատվություն, կառավարում և հանրության մասնակցությամբ իրականացում, ինչպես նաև՝ այլընտրանքային և ոչ ֆորմալ կրթություն։ 2011 թվականի նոյեմբերի 8-ին «Պեչաքուչա Գիշեր Երևան» միջոցառման ժամանակ Սարհատ Պետրոսյանը հայտարարեց ուրբանլաբի ստեղծման մասին։
2011 թվականի դեկտեմբերի 29-ին գրանցվեց ուրբանլաբ Երևան - քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտը։ 2016 թվականին ուրբանլաբ Երևան հասարակական կազմակերպությունը վերակազմավորվեց՝ միավորվելով «Պողոսյան պարտեզներ» բարեգործական հիմնադրամին, իսկ 2017 թվականի հունվար ամսից պաշտոնապես գործում է որպես ուրբանլաբ սոցիալ–մշակութային հիմնադրամ։
2010 թվականի փետրվար ամսին, համաձայն Հայաստանի կառավարության որոշման, Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճը դուրս բերվեց Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկից։ Այս որոշումը ճանապարհ հարթեց բացօթյա դահլիճի քանդման և այդ տարածքում երբեմն գործող Պողոս-Պետրոս եկեղեցու վերակառուցման համար։
ուրբանլաբի հիմնադիրները, հերթական անգամ միավորվելով ակտիվիստների հետ, սկսեցին կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանման մի հաջողակ շարժում՝ օգտագործելով սոցիալական ցանցերի ամբողջ ներուժը և ստորագրահավաքի ընթացքում հավաքելով 23000 ստորագրություն։ Մինչ օրս Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճը կանգուն է։
«Հետխորհրդային Երևանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ խոշոր շինարարական ծրագիրը դադարեցվել է հասարական ընդվզման պատճառով։ Որպես այդպիսին սա բացարձակ հակադրություն է ավելի վաղ իրակացված շինարական ծրագրերին, որոնք իրագործվել են 2000-ականներին, չնայած որ նախկինում նույնպես այդ ծրագրերի դեմ եղել է հասարակական քննադատություն և քաղաքացիական արշավ», - ասում է պատմաբան Միքայել Զոլյանը իր «Հայաստանի ֆեյսբուքյան սերունդ․ սոցիալական ցանցերը և քաղաքացիական ակտիվիզմը Հայաստանում» հոդվածում՝ հրապարակված Կալիֆորնիայի համալսարանի կողմից։
ուրբանլաբը իրականացնում է հետազոտություն և խորհրդատվություն տեղական և քաղաքաշինության տարբեր շահառուների, որոնք ցանկանում են «բարելավել մարդածին միջավայրը»[1]։
ուրբանլաբի նշանակալի ծրագրերն են Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համակարգի վերլուծության և զարգացման ծրագիրը և Պատմական և մշակութային հուշարձանների պաշտպանման օրենսդրական հիմքի զարգացման ծրագիրը, որոնք իրագործվել են «Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստան» և «USAID» աջակցմամբ, և լայնամասշտաբորեն ներկայացվել են դաշտի շահառուներին։
ուրբանլաբի այլ նշանավոր ծրագրերն են՝
Ուրբանլաբի հիմնադիր Սարհատ Պետրոսյանը համադրել է Վենետիկի ճարտարապետական 15-րդ բիենալեի Հայաստանի ազգային տաղավարը[2]։ Ցուցադրության ժամանակ սկիզբ դրվեց անկախ Հայաստանի կենսապատկերի քարտեզագրման յուրօրինակ լաբորատորիայի, որի առանցքում է 1991 թվականից մինչև մեր օրերը տարածական փոխակերպումների և դրանց տարատեսակ դրսևորումների ուսումնասիրման և վերընթերցման մտորումները[3]։ Ծրագիրը իրագործվել է 2015-2016 թվականների ընթացքում և ցուցադրվել է Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Խաչ հայկական եկեղեցու գավթում։ «Անկախ կենսապատկեր» տաղավարը կազմված է 5 տարբեր մասերից և հետազոտութուններից՝ «Ժողովրդական հրապարակ», «Այցելելով հետերկրաշարժային Գյումրի», «Սպառվող գերեզմաններ», «Առաջ տված տներ», «Վերանայելով Մեծամորը»։ Յուրաքանչյուր մաս յուրովի ներկայացնում է տարբեր արվեստագետների և հետազոտողների աշխատանքների արդյունքը[4]։
«Վերանայելով Մեծամորը» տաղավարում ներկայացված հետազոտություններից մեկն է և նպատակ ունի ստեղծել նախագծողների և արվեստագետների գործակցային հետազոտական խումբ, որը կուսումնասիրի Մեծամորի՝ որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի քաղաքի և ատոմային էլեկտրակայանի պատմությունը (երկուսն էլ կառուցվել են 1970-ականներին), հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքային միջավայրի հետխորհրդային զարգացումներին, շրջակա միջավայրի պահպանության մտահոգություններից և մարտահրավերիներից բխող հարցերին։
ուրբանլաբը, Տեղական ժողովրդավարության եվրոպական ասոցիացիայի (ALDA) աջակցությամբ, իրագործեց «Ներգրավելով Վանաձորը» ծրագիրը[5], որի նպատակն է Հայաստանի 3-րդ խոշոր քաղաքի նյութական և ոչ նյութական արդի ժառանգության դրսևորում հանդիսացող ռոք երաժշտության արժևորումը և համայնքի մասնակցությամբ պահպանման խթանումը [6]:
ուրբանլաբը իրագործել է նաև մի քանի սեփական նախաձեռնությամբ փորձարարական ծրագրեր, որոնց արդյունքը և տվյալները շրջանառվեցին հետաքրքված կողմերի մեջ, մանսավորապես Երևանի ծալքերը նախագիծը։ Այս ծրագրով, ուրբանլաբը փորձում է լուծել քաղաքաշինության խնդիրները Երևանում այլընտրանքային հեռանկարի միջոցով։
Թիմը իրականացնում է նաև քաղաքային, միջավայրային և մշակութային ծրագրեր, որոնք մեծ մասամբ սոցիալական և մշակութային ուղղվածություն ունեն և նպաստում են համընդհանուր ակտիվության սկզբունքերին։
ուրբանլաբի կողմից իրագործված ուշագրավ քաղաքային ծրագրերն են՝
«Common Notepad»-ը հանդիսանում է Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի և ուրբանլաբի կողմից իրականացված Գյումրի-Կարս քաղաքային ընդհանուր ժառանգության ծրագրի արդյունքը։ Ծրագիրը նպատակ ուներ խթանելու Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ քաղաքաշինարարների և ճարտարապետների միջև երկխոսությունը՝ միավորելու իրենց ջանքերն ուղղված Գյումրի և Կարս քաղաքների՝ հատկապես 19-րդ դարի քաղաքային ժառանգության պահպանման խնդրին։ Այս երկու քաղաքները ձևավորել են իրենց քաղաքային կառուցվածքը և ոճը Ռուսական կայսրության ժամանակաշրջանում և ունեն շատ նմանություններ. կառուցված են նույն տուֆից և միևնույն նեոկլասիկ ոճն ունեն[8]։
Սևանի գրողների տան պահպանություն ծրագիրը ֆինանսավորվել է Գեթի hիմնադրամի «Պահպանելով արդին» ծրագրի շրջանակներում, որը շնորհվել է Հայաստանի գրողների միությանը։ Սևանի գրողների հանգստյան տունը ներկայացնում է Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության երկու դարաշրջան՝ 1930–ականների վաղ խորհրդային ավանգարդիստական ժամանակաշրջանի բնակելի մասնաշենքը և 1960-ականների ուշ խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետության նմուշ հանդիսացող ճաշարանային կառույցը` նախագծված ականավոր հայ ճարտարապետներ Գևորգ Քոչարի և Միքայել Մազմանյանի կողմից[9]։
Այլ Երևան մասնակցային ժառանգության կառավարման ծրագիրը արդի Երևանի կարևոր և այլընտրանքային ճարտարապետական ժառանգության յուրատեսակ առցանց թանգարան է։ Ծրագիրը նախատեսում է քարտեզագրում ու մշակութային կարևորություն ունեցող քաղաքային վայրերի հանրահռչակում՝ հանրային տեղեկատվության մշակման հիման վրա։ Ծրագիրը կնպաստի կանգուն շենքերի պահպանությանն ու քաղաքային արագ վերակառուցման ընթացքում կորցրածի արժևորմանը։
ուրբանլաբի նախաձեռնած Կոնդի վերակենդանացման նախագծի հիմնական նպատակն է վերաիմաստավորել թաղամասի պատմական դերը քաղաքային հյուսվածքում ու առաջարկել թաղամասը վերակենդանացնելու այլընտրանքային ծրագիր՝ պահպանելով գոյություն ունեցող պատմական միջավայրը։
Հիմնադրումից ի վեր, փորձի փոխանակումը, ոչ ֆորմալ կրթությունը և քաղաքաշինական գործընթացների ժողովրդացման պաշտպանությունը եղել են կազմակերպության կարևորագույն ուղղվածություններից։ ուրբանլաբի կողմից կազմակերպած Հայաստանի ճարտարապետների միությունում տեղի ունեցած «Ճարտարապետական հանդիպումներ» դասախոսությունների շարքը, կազմված 4 հաջորդական շրջաններից, բավականին մեծ հաջողություն ունեցավ։ Հայաստանից ևարտերկրից (Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Ռումինիա, Իրան և Միացյալ Թագավորություն) մասնագետներ հանդես եկան դասախոսություններով, որոնց մասնակցեցին տարբեր ուսանողներ և հետաքրքրված անձինք։ Բոլոր դասախոսությունները նկարահանվել և հրապարակվել են Ֆոկուսի (նախկինում՝ Ուտոպիանա) առցանց վիդեո հարթակում։
Հիմնադրումից ի վեր, փորձի փոխանակումը, ոչ ֆորմալ կրթությունը և քաղաքաշինական գործընթացների ժողովրդացման պաշտպանությունը եղել են կազմակերպության կարևորագույն ուղղվածություններից։ ուրբանլաբի կողմից կազմակերպած Հայաստանի ճարտարապետների միությունում տեղի ունեցած «Ճարտարապետական հանդիպումներ» դասախոսությունների շարքը, կազմված 4 հաջորդական շրջաններից, բավականին մեծ հաջողություն ունեցավ։ Հայաստանից ևարտերկրից (Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Ռումինիա, Իրան և Միացյալ Թագավորություն) մասնագետներ հանդես եկան դասախոսություններով, որոնց մասնակցեցին տարբեր ուսանողներ և հետաքրքրված անձինք։ Բոլոր դասախոսությունները նկարահանվել և հրապարակվել են Ֆոկուսի (նախկինում՝ Ուտոպիանա) առցանց վիդեո հարթակում։
Կազմակերպությունը նաև համագործակցել է տեղական «Պեչաքուչա Գիշեր Երևան» պաշտոնական ներկայացուցիչների հետ և կազմակերպել է երկու մասնագիտական միջոցառում՝ քաղաքաշինություն և ճարտարապետություն թեմաներով։ ուրբանլաբը համագործակցել է նաև տարբեր մասնագետների հետ կրթական ծրագրերի շրջանակներում՝ «Կենսա-բազմազանություն և մարդածին միջավայր» ամառային դպրոցը՝ կազմակերպված Ամերիկյան համալսարանում և «Քաղաք Հունդերթվասեր» կրթական ծրագիրը՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։
2011 թվականից ի վեր, ուրբանլաբը կազմակերպում էր քաղաքային զբոսանքներ՝ ներկայացնելով Երևանի այլընտրանքային ժառանգության տարածքները, օրինակ՝ Կոնդ, Լալայանց փողոց և այլն։ Նույն նախաձեռնության շրջանակներում կազմակերպվել են նաև Ջեյնյան զբոսանքներ (համաշխարհային շարժում) և Ֆարո զբոսանքներ՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.