բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Ունաբ, զսպենի (լատին․՝ Ziziphus), դժնիկազգիների ընտանիքի պտղատու բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ։ Հայաստանում՝ 1 տեսակ՝
Ունաբ,զսպենի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Ziziphus Mill.
| ||||||||||||
|
Տարածված են Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում։ Վայրի վիճակում հանդիպում է Առաջավոր Ասիայում, Հիմալայներում, Հյուսիսային Չինաստանում, Ճապոնիայում։ Մշակում են Ճապոնիայում, Պակիստանում, Աֆղանստանում, Չինաստանում, Թուրքմենիայում և Ուզբեկստանում։ Առավել տարածված է Չինական Ունաբը (Ունաբ սովորական, Ziziphus jujuba)։
Հանդիպում է Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին լեռնային գոտիներում (մինչև 1400 մ բարձրություններում)։ Աճում է գետահովիտներում, հարավային լանջերին։
Խոշոր կամ միջին մեծության ծառեր են, 4-8 մ բարձրության։ Մատղաշ ընձյուղները փշապատ են։ Բազմամյա ճյուղերը բաց գորշագույն են, ծռմռված։ Տերևները՝ ձվաձև, էլիպսաձև, երբեմն՝ նշտարաձև։ Ծաղիկները՝ երկսեռ, խաչաձև փոշոտվող, դեղին գույնի։
Պտուղը կորիզապտուղ է, հիմնականում՝ գլանաձև, երկարությունը՝ 3-4 uմ, լայնությունը՝ մինչև 1,5 սմ, դեղնավուն կամ ․կարմրավուն հարթ, լերկ մաշկով։
Հասուն մրգերի պտղամիսը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, օրգանական թթուներ, ածխաջրեր, թթուներ, C և P խմբի վիտամիններ, բետտա - կարոտին, ինչպես նաև B1, B2 և B5 խմբի վիտամիններ։ Հանքային նյութերից՝ կալցիում, ֆոսֆոր, կալիում, երկաթ, մագնեզիում, կոբալտ և մեծ քանակությամբ յոդ։ Տերևներում, բնափայտում և արմատներում մեծ քանակությամբ ալկալոիդներ և օրգանական թթուներ կան։ Պտղամիսը հաստ է, բաց կանաչ կամ սպիտակ գույնի, քաղցր է (մինչև 30 % շաքարներ)։
Պտղաբերում է 3-4 տարեկան հասակում։ Բազմանում է սերմերով և վեգետատիվ ճանապարհով։ Պտուղներն օգտագործում են որպես արյան ճնշումը կարգավորող միջոց։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Ունաբին իր բուժական հատկանիշներով հայտնի է եղել դեռևս շատ վաղ շրջաններից։ Բուժական նյութերով օժտված են պտուղները, տերևները, սերմերը, բողբոջները, արմատները և բնափայտը։ Ամենալավ արդյունք ապահովում են թարմ վիճակում օգտագործվող նյութերը։
Բուժական նպատակով հավաքում են տերևները։ Տերևները պարունակում են դաբաղանյութեր, ֆլավոնային գլիկոզիդներ, սապոնիններ, խեժանյութեր, լորձանյութեր, շաքարներ, օրգանական թթուներ, վիտամին C։ Տերևներն օժտված են խորխաբեր, սրտի ռիթմը կարգավորող և հիպոտենզիվ ազդեցությամբ։ Պտուղներն օժտված են հեմոստատիկ, կազնամուղ, միզամուղ, ցավազրկող, արյուն մաքրող, հակամիկրոբային և վերք բուժիչ ազդեցությամբ։ Կորիզներն ունեն հանգստացնող և թեթև քնաբեր հատկություն, իջեցնում են զարկերակային ճնշումը։
Հայտնի է 33 տեսակ[1].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.