From Wikipedia, the free encyclopedia
«Ուլևոլ մարզադաշտ» (նորվ.՝ Ullevaal Stadion), ֆուտբոլային մարզադաշտ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Կառուցվել է 1925 թվականին, բացումը տեղի է ունեցել 1926 թվականի սեպտեմբերի 26-ին։ 1927 թվականից հանդիսանում է Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզադաշտը։ Բացի հավաքականից սկսած 1999 թվականից մարզադաշտում տնային խաղերն է ընդունում «Վոլերենգա» ակումբը, որը հանդես է գալիս Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում։ 1926—2009 թվականներին հանդիսացել է նաև «Լյուն» ֆուտբոլային ակումբի տնային խաղերի անցկացման վայրը։ Լյուն ակումբը այժմ հանդես է գալիս Օսլոյի նորակառույց Բիսլեթ մարզադաշտում[1][2][3]։
Ուլևոլ մարզադաշտ նորվ.՝ Ullevaal Stadion | |
---|---|
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Օսլո և Օսլո |
Երկիր | Նորվեգիա |
Հիմնադրված | 1925թ. |
Անվանված է | համանուն շրջանի պատվին |
Բացված | 1926թ.-ի սեպտեմբերի 26 |
Սեփականատեր | Norwegian Football Federation? |
Տարողություն | 27200 |
Տնային թիմ | Լյուն ֆուտբոլային ակումբ, Vålerenga Fotball? և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքական |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Կայք | ullevaal-stadion.no |
Ullevaal Stadion Վիքիպահեստում |
1948 թվականից մարզադաշտում անցկացվում են Նորվեգիայի ֆուտբոլի գավաթի առաջնությունը։
Այցելուների ռեկորդային քանակ է գրանցվել 1935 թվականին, երբ մարզադաշտում հանդիպում էին Նորվեգիայի և Շվեդիայի ֆուտբոլի հավաքականները։ Այդ ժամանակ մարզադաշտը ընդունել էր 35495 հանդիսատես։ Ոչ սպորտային միջոցառումների ժամանակ ամենամեծաքանակ այցելությունը մարզադաշտ եղել է 1955 թվականին բապտիստ Բիլլի Գրեհեմի միջոցառմանը, որին մասնակցել է 40000 մարդ[3][4]։
Մարզադաշտի անվանումը նորվեգերենից թարգմանաբար նշանակում է Ուլ աստծո բլուր։
Ուլևոլ մարզադաշտի սեփականատերն է Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիան և Vital Forsikring ապահովագրական ընկերությունը։
Մարզադաշտի հարևանությամբ գտնվում է Օսլոյի մետրոպոլիտենի Ուլևոլ մարզադաշտ մետրոյի կայարանը։ Այն մեծապես հեշտացնում է քաղաքի տարբեր վայրերից մարզադաշտ այցելող հանդիսատեսի տեղափոխումը[3]։
2002 թվականին մարզադաշտում տեղի են ունեցել նորվեգական A-Ha խմբի Lifelines ալբոմի Did Anyone Approach You? երգի տեսահոլովակի նկարահանումները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.