Remove ads
ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Վիլյամ Հըրթ[9][10] (անգլ.՝ William McChord Hurt, մարտի 20, 1950[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ[4] - մարտի 13, 2022[5][6][7], Պորտլենդ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է եղել 1980-ական թվականներին՝ վարպետորեն մարմնավորելով հոգեբանորեն բարդ կերպարների շատ լայն շրջանակ։
Վիլյամ Հըրթ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 20, 1950[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Վաշինգտոն, ԱՄՆ[4] |
Վախճանի թիվ՝ | մարտի 13, 2022[5][6][7] (71 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Պորտլենդ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոդերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր և դերասան |
Պարգևներ՝ | ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն դերասանի համար Լոս Անջելեսի կինոքննադատների միության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար Կաննի կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ տարվա լավագույն դերասանի համար «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ լավագույն արտասահմանցի դերասան անվանակարգի համար և [8] |
IMDb։ | ID 0000458 |
Հըրթը ծնվել է Վաշինգտոնում, սակայն մանկությունն անցկացրել է Օվկիանիայում։ Հայրը դիվանագետ էր։ Ծնողների ամուսնալուծությունից հետո Հըրթի մայրն ամուսնացել է Time և Life ազդեցիկ ամսագրերի սեփականատիրոջ հետ։ Վիլյամն ամուսնացել է սկսնակ դերասանուհի Մերի Բեթ Հըրթի հետ, Լոնդոնում սովորել է դերասանական արվեստ։ Կնոջ հետ ամուսնալուծությունից հետո մոտոցիկլետով գնացել է Էշթոնի Շեքսպիրյան փառատոնին, որտեղ խաղացել է իր առաջին նշանավոր դերը՝ Համլետը։ Դրանից հետո կարողացել է տեղ գտնել Նյու Յորքի թատրոններից մեկում։
Հըրթը կինոյում առաջնելութել է՝ կերտելով գլխավոր դերերից մեկը Քեն Ռասելի «Վերափոխված վիճակ» (1980) ֆանտաստիկ ֆիլմում։ «Մարմնի ջերմություն» ֆիլմում (1981) նկարահանվելուց հետո Հըրթին սկսել են անվանել նոր սեքս խորհրդանիշ։ Սակայն դերասանին գրավում էին ավելի քիչ միանշանակ դերեր, ինչպիսիք են «Սարդ-կնոջ համբույրը» դրաման (1985), որի համար նա ստացել է «Օսկար» և BAFTA մրցանակները, ինչպես նաև Կաննի կինոփառատոնի մրցանակ՝ որպես լավագույն դերասան[11]։
1980-ական թվականների վերջին Հըրթի կինոկարիերան վերելք է ապրել։ Նա կրկին առաջադրվել է «Օսկարի» «Փոքր Աստծո զավակները» (1986) և «Հեռուստալուրեր» (1987) ֆիլմերի համար։ Քննադատները գնահատել են նաև «Ակամա զբոսաշրջիկը» (1988) և «Երբ կգա աշխարհի վերջը» (1991) ֆիլմերում նրա աշխատանքը։
Հըրթի անձնական կյանքն այս շրջանում առանձնանում էր առանձնահատուկ խճճվածությամբ։ Մարլի Մեթլինի հետ անցողիկ կապից բացի[12] նա դուստր է ունեցել հայտնի ֆրանսիացի դերասանուհի Սանդրին Բոններից, երկու որդի՝ Հեյդի Հենդերսոնից և ևս մեկ որդի՝ քաղաքացիական կնոջից՝ պարուհի Սանդրա Ջենինգսից[13]։
1990-ական թվականների ընթացքում Հըրթը ֆիլմերում համեմատաբար հազվադեպ է նկարահանվել՝ նախընտրելով աշխատել հեռուստատեսության համար։ Նրա վերադարձը Հոլիվուդ սկսվել է 2001 թվականին, երբ Սթիվեն Սփիլբերգը նրան հրավիրել է «Արհեստական բանականություն» (2001) ֆանտաստիկ բլոկբաստերում առանցքային դեր կատարելու համար։ Դրանից հետո Հըրթը խաղացել է Սթիվեն Գեգանի «Սիրիանա» և Ռոբերտ Դե Նիրոյի «Կեղծ գայթակղություն» ֆիլմերում, իսկ նրա կարճ, բայց արտահայտիչ դերը «Արդարացված դաժանություն» (2005) ֆիլմում առաջադրվել է Օսկարի։ Որոշ քննադատներ նշել են, որ Հըրթի կերպարը ֆիլմում հայտնվում է ընդամենը 10 րոպեով, ինչը, սակայն, ակադեմիկոսներին չի խանգարել դերասանին մրցանակի առաջադրելու ցանկությանը։
Civil War
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.