From Wikipedia, the free encyclopedia
«Որսը» (անգլ.՝ The Hunt), ամերիկյան թրիլլեր[Ն 1], որը նկարահանել է ռեժիսոր Քրեյգ Զոբելը Նիք Քյուզի և Դեյմոն Լինդելոֆի սցենարով, որը գրվել է Ռիչարդ Քոնելի «Ամենավտանգավոր խաղը» պատմվաքծի հիման վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են Բեթի Գիլպինը, Այք Բարինհոլցը, Էմմա Ռոբերթսը և Հիլարի Սուենկը։ Պրոդյուսերը եղել է Ջեյսոն Բլումն իր Blumhouse Productions ընկերությունով[16]։ Զոբելն ու Լինդելոֆն ասել են, որ ֆիլմը ֆիլմը երգիծանք է ամերիկյան ձախերի ու աջերի խորը քաղաքական տարակարծությունների վերաբերյալ[6]։
Որսը անգլ.՝ The Hunt | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ թրիլեր և մարտաֆիլմ |
Թվական | մարտի 13, 2020, մայիսի 14, 2020, մարտի 13, 2020, ապրիլի 10, 2020, ապրիլի 16, 2020[1] և հոկտեմբերի 15, 2020 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Craig Zobel? |
Պրոդյուսեր | Ջեյսոն Բլամ և Դեյմոն Լինդելոֆ |
Սցենարի հեղինակ | Nick Cuse? և Դեյմոն Լինդելոֆ |
Դերակատարներ | Էմմա Ռոբերթս, Ջասթին Հարթլի, Գլեն Հոուերթոն, Այք Բարինհոլց, Betty Gilpin? և Հիլարի Սուենկ |
Երաժշտություն | Նաթան Բար |
Պատմվածքի վայր | Խորվաթիա |
Կինոընկերություն | Blumhouse Productions |
Տևողություն | 90 րոպե |
Բյուջե | $15 մլն[2] |
Պաշտոնական կայքէջ |
Սկզբում ֆիլմի պրեմիերան նախատեսվել է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին։ Սակայն 2019 թվականի օգոստոսի սկզբին Դեյթոնում և Էլ Պասոյում տեղի ունեցած զանգվածային սպանություններից հետո Universal Pictures կինոընկերությունը որոշել է հետաձգել ֆիլմի թողարկումը[16]։ Որոշումն ընդունվել է մեկ օր այն բանից հետո, երբ ֆիլմը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը[17]։
Դրանից հետո Universal Pictures-ը Միացյալ Նահանգներում ֆիլմի թողարկումը տեղափոխել է 2020 թվականի մարտի 13[6]։
Ֆիլմը Ռիչարդ Քոնելի՝ 1924 թվականին ստեղծված «Ամենավտանգավոր խաղը» պատմվածքի ազատ էկրանավորումն է[18] և պատմում է 12 անծանոթների մասին, որոնք խորհրդավոր կերպով արթնանում են բացատում[16][19][20]։ Նրանք չգիտեն, թե որտեղ են և ինչպես են հայտնվել այդտեղ։ Նրանք իմանում են, որ իրենց ընտրել են որսի համար մի խաղում, որը մշակել է բարձրաշխարհիկ մարդկանց խումբը[16][21]։ Որսորդները հավաքվում են Դաստակերտ կոչվող հատուկ վայրում, բայց նրանց սպորտն ընդհատվում է, երբ հետապնդվողներից մեկը՝ Քրիստալը, հակահարված է տալիս ու սկսում մեկը մյուսի հետևից սպանել նրանց[22]։
2018 թվականի մարտին Universal Pictures ստուդիան ձեռք է բերել Նիք Քյուզի և Դեյմոն Լինդելոֆի սցենարով ֆիլմի նկարահանման իրավունքները, որի ռեժիսորը պետք է լիներ Քրեյգ Զոբելը[23][24]։ Սցենարի օրիգինալ վերնագիրը եղել է «Կարմիր աձնակազմն ընդդեմ կապույտ անձնակազմի», ինչը հղում է կարմիր անձնակազմերին ու կապույտ անձնակազմերին[16]։ Ավելի ուշ Universal ստուդիան հրապարակել է հայտարարություն, որում հերքվել է, թե դա եղել է ֆիլմի աշխատանքային անվանումը[25]։
Որսորդների վերնախավն իր որսը կոչում է «ցավալի», ինչն ակնարկ է այն արտահայտությանը, որն օգտագործել է Հիլարի Քլինթոնը 2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավի ժամանակ՝ կոչելու համար այդ ժամանակ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակիցներին[17]։ Սցենարի նախնական տարբերակում ֆիլմի հերոսները պատկերվել են որպես աշխատավոր դասի պահպանողական ներկայացուցիչներ[25]։
2019 թվականի մարտին Էմմա Ռոբերտսը, Ջասթին Հարթլին, Գլեն Հոուերթոնը, Այք Բարինհոլցը և Բեթի Գիլպինը դերեր են ստացել ֆիլմում[26][27][28]։ 2019 թվականի ապրիլին Էմի Մեդիգանը, Ջիմ Քլոքը, Չարլի Սլոթերը, Սթիվ Մոքեյթը և Դին Ուեսթը նույնպես միացել են ֆիլմի դերասանական կազմին[29][30]։ Հուլիսին հայտարարվել է, որ Հիլարքի Սուենքը դեր է ստացել ֆիլմում[31]։
Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2019 թվականի փետրվարի 20-ին Նոր Օռլեանում և ավարտվել 2019 թվականի ապրիլի 5-ին[32]։
Ֆիլմի թողարկումն սկզբում նախատեսվել է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին։ Հետագայում այն տեղափոխվել է հոկտեմբերի 18, բայց էլի վերադարձվել է նախկին ամսաթվին՝ սեպտեմբերի 27[33]։
2019 թվականի օգոստոսի 7-ին Universal-ը հայտարարել է, որ Դեյթոնում և Էլ Պասոյում տեղի ունեցած զանգվածային սպանություններից հետո իրենք դադարեցնելու են ֆիլմի գովազդային արշավը[34][35]։ Մի քանի օր անց ֆիլմը հանվել է ստուդիայի թողարկումների գրաֆիկից[36][37]։
2020 թվականի փետրվարին ֆիլմի թողարկումը տեղափոխվել է 2020 թվականի մարտի 13, և թողարկվել է նոր թրեյլեր՝ մասամբ ի պատասխան նույնքան վիճելի «Ջոկեր» ֆիլմի[6][38][39]։ Համապրոդյուսեր Ջեյսոն Բլոմը հայցազրույցի ժամանակ հայտարարել է. «Ո՛չ մի կադր չի փոխվել։ [...]Սա իսկապես նույնպիսի ֆիլմ է»[40]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.