From Wikipedia, the free encyclopedia
Կոտրվածք (լատին․՝ fractura), ոսկրի անատոմիական ամբողջականության խախտում։ Տարբերում են բաց և փակ, լրիվ և ոչ լրիվ (ճեղքվածք), բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ։ Վերջինը լինում է վնասվածքային և ախտաբանական։ Ըստ վնասվածքի գծի տարբերում են միջաձիգ, թեք, երկայնակի և պտուտակաձև կոտրվածքներ։ Առաջանում են ոսկրի ճնշվելուց, ծռվելուց, ոլորվելուց կամ մի մասի պոկվելուց։ Կոտրվածքի ժամանակ հաճախ վնասված ոսկրի բեկորները տեղաշարժվում են։ Երբեմն լինում է նաև քրոնիկական կոտրվածքներ, որը հետևանք է ոսկրի ոչ մեծ, բայց երկարատև ծանրաբեռնվածության։
1.միջագիծ, 2.ներմխված, 3.պտուտակաձև, 4.բեկորային, 5.պոկված, 6.ենթավերնոսկրային (բոլոր կոտրվածքների մոտ կեսը) և ստորին (բոլոր կոտրվածքների մոտ քառորդը) վերջույթներում, տղամարդկանցը՝ 3-4 անգամ ավելի հաճախ, քան կանանցը։
Կոտրվածքի ախտանշաններն են. Կոտրվածքի հատվածում ուժեղ ցավ, ախտաբանական շարժունություն, ձևափոխություն և վերջույթի գործունեության խանգարում։ Կոտրվածքի տեղակայումը, բեկորների տեղաշարժի տեսակը և բուժման եղանակի ընտրությունը որոշելու համար անհրաժեշտ է ռենտգենախտորոշում։ Կոտրվածքի ժամանակ ոսկրային հյուսվածքի և ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքների վնասման հետևանքով առաջանում է ներքին կամ արտաքին արյունահոսություն։ Խոշոր ոսկրերի բազմակի կամ ծանր բաց կոտրվածքի դեպքում կարող է զարգանալ շոկ։
Առաջին օգնություն՝ ոսկրի բեկորների անշարժացում հատուկ բեկակալներով կամ ձեռքի տակ եղած միջոցներով, բաց կոտրվածքի ժամանակ՝ շտապ բժշկական օգնություն, վերքի ուժեղ արյունահոսության դեպքում՝ արյունահոսությունը դադարեցնող լարան, բեկորների ուղղում և անշարժացում՝ գիպսային կապի և կմախքային ձգման ճանապարհով։
Խոշոր անոթների ու նյարդերի վնասում, կոտրվածքի հատվածում հյուսվածքների թարախակալում, ոսկրի ամբողջականության վերականգնման բացակայություն՝ կեղծ հոդի առաջացմամբ։
Փակ կոտրվածք
Եթե կոտրված ոսկրի մի մասը վնասում է մաշկը, կոտրվածքը դառնում է բաց։ Հրազենային զենքով հասցված կոտրվածքի ժամանակ զուգահեռաբար վնասվում են նաև արյունատար անոթներն ու նյարդերը, կոտրվածքը մանրատված է։
Պարանոցի կամ ողնաշարի վնասվածքի կամ դրա կասկածի դեպքում
մակերևույթի վրա։ Այդ նպատակով կարելի է օգտագործել նաև շինության դուռը։
Կոնքի ոսկրների կոտրվածքի կամ նման կասկած ունենալու ժամանակ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 641)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.