Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ոսկե դարպասներ (անգլ.՝ Golden Gate Bridge), կախովի կամուրջ Ոսկե դարպասներ նեղուցի վրա Սան Ֆրանցիսկոյում, ԱՄՆ։ Միացնում է Սան Ֆրանցիսկո քաղաքը (հյուսիս) Մերին շրջանին (հարավ)։ Ոսկե Դարպասներ կամուրջը իր բացման օրվանից (մայիսի 27 1937) մինչև 1964 թվականն աշխարհի ամենաերկար կամուրջն էր։ Կամրջի երկարությունը 1970 մետր է, հիմնական թռիչքը՝ 1280, հենասյուների բարձրությունը՝ 230 մետր ջրից բարձր, քաշը 894.500 տ։ Երթևեկելի մասի բարձրությունը ջրից 67 մ է։ Սա աշխարհի ամենանշանավոր կամուրջներից մեկն է[3]։
Ոսկե Դարպասներ Golden Gate Bridge | |
---|---|
Անունով | Ոսկե Դարպասներ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղանք | Մարին շրջան և Սան Ֆրանցիսկո[1] |
Նշանակություն | ավտոճանապարհային |
Տեսակ | կախովի կամուրջ, պողպատե կամուրջ, վճարովի կամուրջ, ճանապարհային կամուրջ և տեսարժան վայր |
Նյութ | պողպատ |
Գույն | միջազգային նարնջագույն |
Թռիչքների քանակ | 3 |
Հատում է | Ոսկե Դարպասներ |
Ճանապարհ | Ժամանակակից աշխարհի յոթ հրաշալիք |
Ճարտարապետ | Ջոզեֆ Սթարուս |
Երկարություն | 2740 մետր |
Լայնություն | 27 մետր |
Բացման տարեթիվ | մայիսի 28, 1937 |
Ժառանգության կարգավիճակ | California Historical Landmark?[2] և Historic Civil Engineering Landmark? |
Կամրջի շինարարությունը սկսվել է 1933 թվականի հունվարի 5-ին և տևել է ավելի քան 4 տարի։ Կամուրջը պատրաստել է ինժեներ Ժոզեֆ Սթորուսսը, նա եղել է ճարտարապետ Իրվինգ Մորրոուի խորհրդատուն, ով եղել է կամրջի դիզայները։ Կամրջի բոլոր հաշվարկները կատարել է Չարլզ Ալտոն Էլլիսը։ 1937 թվականի մայիսի 27-ին ժամը 6:00-ին կատարվեց Ոսկե դարպասներ կամրջի պաշտոնական բացումը։ Առաջին 12 ժամը արգելվեց մեքենաների երթևեկությունը, իսկ հաջորդ օրը նախագահ Ռուզվելտը Սպիտակ տանը ազդանշան ստացավ, որ արդեն կամրջով երթևեկում են մեքենաներ։ 1987-ին, երբ լրացավ կամրջի 50 տարին, կատարվեց տոնակատարություն, և այդ առիթով արգելվեց երթևեկությունը կամրջով։ Տոնակատարությանը մասնակցեց ավելի քան 300 հազար մարդ։
Միջին հաշվով՝ օրական կամրջով երթևեկում է հարյուր հազար ավտոմեքենա։ Սովորաբար առավոտյան կարելի է տեսնել չորս գիծ դեպի հարավ գնացող (դեպի քաղաք) և երկու գիծ՝ դեպի հյուսիս (քաղաքից դուրս)։ Քիչ չեն նաև ավտովթարները կամրջի վրա․ դրա հիմնական պատճառը մեքենայի հակառակ գիծ անցնելն է ու բախվելը մեկ այլ մեքենայի։
Կամուրջը ամբողջությամբ ներկված է նարնջագույն ներկով։ 1960-ականների կեսերին սկսվեց կամրջի բարելավումը։ 1995-ին կամրջի վրա աշխատեցին 36 նկարիչներ, ովքեր ներկեցին առավել գունազրկված մասերը[4][5]։
Ոսկե դարպասներ կամուրջը ինքնասպանություն կատարելու ամենատարածված վայրերից է աշխարհում[6]։ Միջին հաշվով՝ կամրջից ամեն երկու շաբաթը մեկ ինքնասպանություն են կատարում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ վերջին յոթ տասնամյակում կամրջից ընկնելու միջոցով ինքնասպան է եղել ավելի քան 1200 մարդ։ 1995 թվականը ռեկորդակային էր նրանով, որ այդ տարի ինքնասպան է եղել 45-ից ավելի մարդ։ 2006-ին գրանցվել է 34 ինքնասպանություն, որից 4-ի մարմինները չի հայտնաբերվել։ Ինքնասպանությունների ստույգ թիվ չի կարող հաստատվել, քանի որ չկան վկաներ (եղել են դեպքեր, երբ ինքնասպան են եղել գիշերը)։ Հաճախակի մարդիկ հատուկ են գալիս Սան Ֆրանցիսկո, որպեսզի ինքնասպանություն կատարեն հենց այդ կամրջից։ Ոստիկանությունը երբեմն մոտակա կայանատեղիում գտնում է լքված մեքենաներ, որոնց տերերը ինքնասպան լինելով մեքենան թողել են այդտեղ։ Կամուրջը ջրից 75 մետր բարձրություն ունի[7], և այնտեղից ինքնասպանություն կատարողը նետվում է ջուրը 4 վայրկյանի ընթացքում 142 կմ/ժ արագությամբ։ 2006-ի տվյալներով կամրջից ինքնասպանություն կատարած մարդկանցից 26-ը փրկվել է, նրանց մեծ մասը ունեցել են ներքին վնասվածքներ և կոտրված ոսկորներ[8][9]։
Կալիֆորնիացի մի աղջիկ թերևս միակն էր, ով այդ կամրջից երկու ինքնասպանության փորձ է կատարել։ 1988 թվականին նետվելով կամրջից՝ նա փրկվեց և հոսպիտալացվեց վնասվածքներով, բայց նրա ինքնասպանության երկրորդ փորձը հանգեցրեց մահվան։ Քննարկվում է նաև ինքնասպանությունների թիվը նվազեցնելու միջոցներ, առաջարկներից մեկն է կամուրջը ցանկապատելն է, սակայն դա ունի տեխնիկական բարդություններ և գումարային խնդիրներ, կամրջի ցանկապատումը արժե 15-20 միլիոն դոլլար։ 2005 թվականի մարտի 11-ին Ոսկե Դարպասներ կամրջի տնօրենների խորհրդում 15 ձայն կողմ քվեարկեց կամուրջը ցանկապատելուն, իսկ նրանք, ովքեր դեմ էին քվեարկել պնդում էին, որ ցանկապատելու դեպքում կամուրջը կկորցնի իր գեղեցկությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.