From Wikipedia, the free encyclopedia
Ոսկեուս տամարին (լատին․՝ Saguinus tripartitus), Տամարինների ցեղից Callitrichidae-ի կապիկների տեսակ (Saguinus)։
Ոսկեուս տամարին | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Saguinus tripartitus
(Мильн-Эдвардс, Альфонс
|
||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
Տարածվածություն | ||||||||||
|
Այս տեսակի դասակարգումը դիսկուսիոն է։ Հարավային Ամերիկայում դաշտային հետազոտությունների արդյունքում գիտնականները համեմատում էին ոսկեուս և գորշ դարչնավուն գլխով տամարիններին սնվելու առանձնահատկությունները և վարվելակերպը, և եկան այն եզրահանգման, որ այդ տեսակները շատ նման են։ Այդ նմանությունների հայտնաբերման շնորհիվ հնարավոր եղավ պարզել, որ ոսկեուս տամարինը գորշ դարչնավուն գլխով տամարինի ենթատեսակն է[1]։
Հասուն կենդանու երկարությունը 218-ից մինչև 240 մմ է, պոչի երկարությունը 316-ից մինչև 341 մմ է։ Ականջների երկարությունը մետ 30 մմ է։ Գլուխը սև է, դնչիկը սպիտակ, վիզը և կուրծքը ոսկեգույն կամ կրեմագույն, իրանի ներքևի հատվածը նարնջա-մոխրագույն[2]։ Երկար պոչը օգտագործվում է ճյուղերին կպչելու համար, աչքերը նայում են առաջ։ Ժանիքները մեծ են։
Հանդիպում է արևելյան Անդերից Էկվադոր և Պերուի հյուսիս-արևելքում։
Ցերեկային կենդանի է, կյանքի մեծ մասն անցկացնում է ծառերի վրա։ Տեղաշարժվում է սև վերջույթների օգնությամբ, լավ ցատկում է[3]։ Կերակուր ամենից հաճախ փնտրում է հողից 4-10 մետր բարձրության վրա, սննդակարգում հիմնականը մրգեր են, նեկտար և միջատներ։ Սնվում է նաև ծառերի հյութով։
Ձևավորում է ոչ մեծ խմբեր, սովորաբար 4-9 կենդանիներ։ Խմբում էգերից միայն մեկը կարող է սերունդ տալ[4]։
Հղիությունը տևում է մոտ 140 օր[5]։ Սերունդը հսկում են ոչ միայն մայրն ու հայրը, այլև խմբի այլ անդամներ, ներառած արուներին։ Երեխան սնվում է մոր կաթով մինչև երեք ամսական հասակը։ Սեռահասուն դառնում են 12—21 ամսական հասակում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.